Մեծ խաղում Հայաստանի ոտնատակ գնալու ռիսկերը միայն ավելանում են

Վերլուծություն

ԱՄՆ-ից այս օ­րե­րին ե­կող ազ­դակ­նե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=265913&l=am) պարզ հու­շում են, որ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քով» հա­մեմ­ված «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դրվե­լու է իս­պա­նա­կան Գ­րա­նա­դա­յում կա­յա­նա­լիք հան­դիպ­ման օ­րա­կար­գում: Այս մա­սին եւս պետ­քար­տու­ղա­րութ­յան խոս­նակ Մեթ­յու Միլ­լե­րը խո­սում է ան­թա­քույց. «Կար­ծում ենք՝ կա­րե­ւոր է, որ Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը հաս­նեն կա­յուն խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի… Նա­խա­գահ Ա­լիեւն ու վար­չա­պետ Փա­շին­յա­նը հայ­տա­րա­րել են, որ հա­ջորդ շա­բաթ պատ­րաստ­վում են հան­դի­պել»:

­Նույն բանն է պնդում նաեւ հա­յաս­տան­յան ընդ­դի­մութ­յու­նը: Անդ­րա­նիկ Թ­եւան­յա­նի խոս­քով. «Խա­բում է Նի­կոլ Փա­շին­յա­նը՝ հա­վաս­տիաց­նե­լով եւ ան­բա­րո­յա­կան ա­ռա­ջարկ ա­նե­լով, որ Ար­ցա­խը հանձ­նե­լով՝ փրկվե­լու է Հա­յաս­տա­նը: Ար­ցախն այ­սօր դա­տարկ­վում է, հա­յա­թափ­վում է Նի­կոլ Փա­շին­յա­նի, Ա­լիե­ւի ու Էր­դո­ղա­նի հա­մա­տեղ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի արդ­յուն­քում: Բայց դրա­նով հայ­կա­կան ող­բեր­գութ­յու­նը ոչ թե ա­վարտ­վում է, այլ նոր է սկսվում… Նա­խիջ­եւա­նում Էր­դո­ղանն ու Ա­լիեւն ար­դեն պայ­մա­նա­վոր­վել են, որ պետք է Ս­յու­նի­քի հար­ցը լու­ծեն: Նի­կոլ Փա­շին­յա­նը շատ լավ գի­տի այդ մա­սին…»: Ել­քը Թե­ւան­յա­նը տես­նում է հե­տեւ­յա­լ կերպ. «Մեր խնդի­րը պետք է լի­նի թույլ չտալ, որ­պես­զի թուրք­–ադր­բե­ջա­նա­կան ծրա­գի­րը ի­րա­կա­նա­նա, իսկ դրա հա­մար անհ­րա­ժեշտ է իշ­խա­նա­փո­խութ­յուն Հա­յաս­տա­նում, որ­պես­զի մենք կա­րո­ղա­նանք մեր բնա­կան դաշ­նա­կից­նե­րի՝ Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վո­րել եւ թույլ չտալ ՀՀ­–ի կոր­ծա­նում»:

Այս դեպ­քում կա այլ հարց՝ իսկ «մեր բնա­կան դաշ­նա­կից­նե­րը՝ Ի­րա­նը եւ Ռու­սաս­տա­նը», ի՞նչ են ա­նում, որ այս ամե­նի դեմն առ­նեն: Այն, որ Ռու­սաս­տա­նը բաց տեքս­տով խո­սում է, որ ԱՄՆ–ն Նի­կո­լի մի­ջո­ցով փոր­ձում է ՌԴ­–ին դուրս մղել տա­րա­ծաշր­ջա­նից, լավ է նրա­նով, որ վեր­ջա­պես այդ հստակ գի­տակ­ցու­մը ՌԴ ԱԳՆ­–ում ի հայտ ե­կավ: Սա­կայն այս դեպ­քում, նաեւ Նի­կո­լին հաս­ցե­րագր­ված վեր­ջին մե­ղադ­րանք­նե­րը հաշ­վի առ­նե­լով, ՌԴ ԱԳՆ­–ի այդ գի­տակ­ցումն այլ հար­ցեր է ա­ռաջ քա­շում: Ն­ման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով ՌԴ–ն, ըստ էութ­յան, խոս­տո­վա­նում է, որ այս­տեղ խնդի­րը նախ Ար­ցախն ու Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը, ա­պա՝ Հա­յաս­տանն ու հայ ժո­ղո­վուր­դը չէ: Ան­գամ Նի­կո­լը չէ այս­տեղ ա­մե­նա­մեծ հար­ցը: Այ­սինքն, որ ՌԴ–ն այս պա­հին Հա­յաս­տա­նում կռիվ է տա­լիս ոչ թե Նի­կո­լի, այլ՝ ԱՄՆ­–ի դեմ, եւ ե­թե Նի­կո­լը գոր­ծում է ա­մե­րիկ­յան թե­ւի օգ­տին, կամ ա­մե­րիկ­յան քա­րոզ­չա­մե­քե­նան կա­րո­ղա­նում է Հա­յաս­տա­նում տի­րա­ժա­վո­րել հա­կա­ռու­սա­կա­նութ­յուն, ա­պա դա նաեւ ռուս­նե­րի շատ լուրջ սխալ­նե­րի արդ­յունք է: Աշ­խա­տան­քա­յին մե­խա­նիզմ­նե՞րն են ոչ է­ֆեկ­տիվ, չի­նով­նիկ­նե՞­րը լավ չեն աշ­խա­տում, դա ռուս­նե­րի խնդիրն է, եւ երբ դրա հա­մար ար­ցախ­ցի­նե­րը հայ­րե­նիք են կորց­նում, հե­տե­ւանք­նե­րը հաս­կա­նա­լի են:

Այ­սինքն, կկա­րո­ղա­նա՞ն ռուս­ներն ա­րա­գո­րեն հար­մար­վել այս նոր ի­րո­ղութ­յուն­նե­րին՝ փոր­ձե­լով հա­կա­քայ­լեր ձեռ­նար­կել: ՌԴ ՆԳ նա­խա­րա­րի այ­ցը Նի­կո­լի վրա ազ­դե­լու ինչ­–որ ե­րան­գա­վո­րում ու­ներ: Բայց դա հա­մար­ժե՞ք է ԱՄՆ­–ից ի­րար հերթ չտա­լով Հա­յաս­տան ե­կող ա­մե­րիկ­յան պաշ­տոն­յա­նե­րի հոս­քին, դա է խնդի­րը:

Իսկ ա­հա Ի­րանն ակն­հայ­տո­րեն լրջա­գույն մտա­հո­գութ­յուն­ներ ու­նի: Փաս­տը, որ ի­րա­նա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րը վեր­ջերս գրե­թե ա­մեն օր հայ­տա­րա­րում են Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ ի­րենց «կար­միր գծե­րի» մա­սին, կա­րե­լի է ող­ջու­նել: Բայց երբ այդ հայ­տա­րա­րութ­յու­ննե­րը նման հա­ճա­խա­կիութ­յուն են ստա­ցել, դա նաեւ մտա­հո­գող է. ու­րեմն դրանց է­ֆեկ­տի­վութ­յու­նը մեծ չէ, որ այս հա­ճա­խա­կա­նութ­յամբ են ա­սում:

Ի­րա­նում նաեւ մտա­հոգ­ված են տի­կին Քի­մի հա­յաս­տան­յան այ­ցից: Ի­րա­նա­կան վեր­լու­ծա­կան աղբ­յուր­ներն այս­պես են մեկ­նա­բա­նել ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի այ­ցը. «Երբ այս տի­կի­նը այ­ցե­լում է ո­րե­ւէ եր­կիր, այն­տեղ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ է սկսվում։ Ե­թե ​​այս տիկ­նոջ այ­ցը ստաց­վի ան­հա­ջող եւ խա­փան­ված, ա­պա Հա­յաս­տա­նի հա­մար հա­ջորդ քայ­լը կլի­նի Նո­լան­դի այ­ցը Հա­յաս­տան, եւ ար­տա­քին պա­տե­րազմն այս երկ­րում կվե­րած­վի քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի: Ի­րա­վի­ճա­կը տա­րա­ծաշր­ջա­նում զար­գա­նում է այն­պես, որ հնա­րա­վոր դեպ­քե­րը դուրս են գա­լիս Բաք­վի եւ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից: Պատ­րաստ­վեք մեծ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին Կով­կա­սում»:

«­Մեծ ի­րա­դար­ձութ­յուն­ներ» ար­տա­հայ­տութ­յունը միան­գա­մայն չա­րա­գու­շակ տեսք ու­նի: Այ­սինքն, Ի­րա­նում սպա­սե­լիք­նե­րը, որ քա­ղա­քա­կան մե­թոդ­նե­րը կա­րող են չգոր­ծել, քա­նի որ կա ԱՄՆ­–ի շատ մեծ ակ­տի­վութ­յուն, այդ թվում՝ Հա­յաս­տա­նը ներ­սից պայ­թեց­նե­լու ա­ռու­մով, դեռ շա­րու­նա­կում է զար­գա­ցում­նե­րը տա­նել սրաց­ման ուղ­ղութ­յամբ: Եվ դա կա­րե­լի է հաս­կա­նալ: Նախ, ա­մե­րի­կա­ցի­նե­րը ժա­մա­նա­կի սղութ­յուն ու­նեն. ե­թե Ուկ­րաի­նա­յում ի­րա­վի­ճա­կը մի փոքր էլ հան­դարտ­վի, ռուս­նե­րը կկա­րո­ղա­նան հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յան վրա շատ ա­վե­լի մեծ ու­շադ­րութ­յուն եւ ռե­սուրս­ներ կի­րա­ռել: Եվ երկ­րոր­դը. մեր տա­րա­ծաշր­ջա­նը եւ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար ա­մե­նե­ւին էլ միայն ՌԴ­–ի եւ Ի­րա­նի վրա ազ­դե­ցութ­յան հա­մար չեն: Այդ մի­ջանց­քով, ե­թե ՆԱՏՕ­–ա­կան Թուր­քիա­յին կա­րո­ղա­նան ուղ­ղա­կիո­րեն ուղ­ղոր­դել դե­պի թյուր­քա­կան աշ­խարհ, ա­պա գործ­նա­կա­նում միան­շա­նակ է, որ դա կդառ­նա նաեւ Չի­նաս­տա­նի` Ա­րեւ­մուտ­քին ուղղ­ված պլաց­դարմ (Տե´ս քարտեզը): Թե­րեւս, միան­գա­մից կակ­տի­վաց­նեն նաեւ Չի­նաս­տա­նի ա­րե­ւմտյան շրջան­նե­րի թյուր­քա­կան տար­րին` ույղուրներին, ո­րը շատ լուրջ գլխա­ցա­վանք կդառ­նա Պե­կի­նի հա­մար: Եվ հենց այն պա­հին, երբ ԱՄՆ–ն սկսում է հիմ­նա­կան ու­շադ­րութ­յու­նը կենտ­րո­նաց­նել Չի­նաս­տա­նի դեմ:

Այս ա­մե­նը, հաս­կա­նա­լի է, թե ինչ մեծ կա­րե­ւո­րութ­յան խնդիր է Վա­շինգ­տո­նի հա­մար, հա­նուն ո­րի, կզո­հա­բե­րեն ոչ միայն ար­ցա­խա­հա­յութ­յա­նը, այլ ա­մեն մի Ս­յու­նիք եւ Հա­յաս­տան: Սա ան­նա­խա­դեպ հնա­րա­վո­րութ­յուն է նաեւ Թուր­քիա­յի հա­մար՝ հաս­նել նոր Սուլ­թա­նա­թի ստեղծ­ման իր վա­ղե­մի ե­րա­զան­քին:

­Սա­կայն, այս ծրագ­րե­րը նույն­քան հսկա­յա­կան խնդիր են նաեւ Ռու­սաս­տան–­Չի­նաս­տան–Ի­րան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բե­ւե­ռի հա­մար, եւ այս­քան հա­ճա­խա­կիա­ցած՝ ՌԴ–Ի­րան ռազ­մա­քա­ղա­քա­կան բարձր մա­կար­դա­կով շփում­նե­րը, ի­հար­կե, հու­շում են դի­մա­կա­յե­լու ծրագ­րե­րի մա­սին: Ու միան­գա­մայն տե­ղին է ի­րա­նա­կան հի­շա­տակ­ված աղբ­յու­րի տե­սա­կե­տը, որ «հնա­րա­վոր դեպ­քե­րը դուրս են գա­լիս Բաք­վի եւ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից»: Այ­սինքն, ե­թե այս մեծ մե­խա­նիզմն աշ­խա­տեց եւ գնաց ռազ­մա­կա­նաց­ման ճա­նա­պար­հով, ոչ միայն Հա­յաս­տա­նը, այլ նաեւ Ադր­բե­ջանն է ո­տա­տակ գնա­լու: Թե­րեւս հաս­կա­նա­լով նման հե­ռան­կա­րը, Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Մոսկ­վա­յի հետ, այդ թվում՝ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին Ար­ցա­խից դուրս բե­րե­լու պա­հանջ չդնե­լու տես­քով:

Ինչ վե­րա­բե­րվում է Նի­կոլն, ա­պա նա այս խա­ղում ըն­դա­մե­նը կա­տա­րող է, եւ ամ­բողջ հարցն այն է, թե վերջ­նարդ­յուն­քում ում խա­ղա­ցո­ղը կմնա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում