«Փաստ». Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ ադրբեջանական քարոզչությունը, ինչպես այդ պետությունն ինքնին, հիմնված է հանցագործ էության ու բացարձակ կեղծիքի վրա, հանրահայտ է: Բայց Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ չեն դադարում նոր օրինակներ հրամցնել՝ բնորոշ հատուկ ցինիզմով:

Օրինակ՝ ցինիզմի ու կեղծիքի վառ օրինակ է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի ակնհայտ ստահոդ պնդումը, թե՝ Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը, թե՝ Ղարաբաղից հեռանալը հայ բնակիչների անձնական և անհատական որոշումն է, թե՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումներն» ուղղված չեն խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին:

Ի լրումն, ադրբեջանական իշխանությունները պարբերաբար խափանել են Արցախի էներգամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը: Ադրբեջանական զինուժը հետևողականորեն կրակ է բացել դաշտային գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչների վրա՝ այդպիսով խափանելով հողը մշակելու, պտուղ-բանջարեղեն, հացահատիկ ստանալու հնարավորությունները:

Կոնկրետ վերջին հարձակման օրերին ադրբեջանական զինուժը թիրախավորել է կանանց ու երեխաներին, ծերերին, խաղաղ բնակիչներին ու հրթիռահրետանային հարվածներ է հասցրել բնակելի շենքերին, տներին: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ, դեռահասներ: Արձանագրվել են սպանված խաղաղ բնակիչների դիերի մասնատման ու հոշոտման, ծանակման դեպքեր:

Ըստ էության, ադրբեջանական իշխանությունները թույլ են տվել (ինչպես միշտ, ի դեպ) պատերազմական հանցագործություններ, իրականացրել են ցեղասպանական ոճիրներ: Ու նման իրավիճակում իսկապես պիտի Հաջիև լինես՝ հայտարարելու համար, թե՝ Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը, կամ թե ռազմական ագրեսիան ուղղված չէ խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին: Հասկանում ենք, ադրբեջանցիները հիմքեր են ստեղծում իրենց հանցագործությունների համար հետագայում պատասխանատվությունից խուսափելու համար: Բայց փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում