«21-րդ դարը մեր վերջինն է լինելու, եթե…». Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից

Վերլուծություն

Դավաճանված Արցախի Հանրապետության վախճանն անասելի ցավ է առաջացրել բոլորիս մոտ, որից շատ դժվար է պահպանել մտքի սթափությունը, վերականգնել ներքին էներգիան և շարունակել անվերջ պայքարի վերածված կյանքը:

Սակայն մենք այլընտրանք չունենք, քանզի հակառակ պարագայում կարձանագրենք նորանոր կորուստներ և ականատեսը կդառնանք Հայաստանի Հանրապետության վերացման:

Մենք՝ որպես ազգ, դասեր չքաղեցինք 2020թ. նոյեմբերի 9-ից, ուստի 2023թ. սեպտեմբերի 19-ը տեղի ունեցավ որպես փաշինյանական շարունակվող հանցավոր կառավարման կանխատեսելի հանգրվան: Եթե հիմա, այդքանից հետո էլ հայ ժողովուրդը չքաղի այդ դառը պտուղներից անհրաժեշտ եզրակացությունները, ապա հերթական սարսափելի օրը մարդկության օրացույցի վրա ընդամենը տեխնիկական հարց է, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ:

Տեղյակ եմ, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին Արցախի նախագահի հրամանագրի շուրջ իրավական բանավեճ է ընթանում: Այստեղ ամեն ինչ հասկանալի է: Հասկանալի չէ այլ բան. Մենք՝ որպես ժողովուրդ, կունենա՞նք խիզախություն՝ խոստովանելու սեփական սխալը և արիություն՝ այդ սխալը շտկելու առ այն, որ Արցախի Հանրապետության լուծարումը սկսվել է 2018թ.-ի մայիսի 8-ից, շարունակվել է 44-օրյա դավաճանական պատերազմով, իսկ նոր, մահաբեր շունչ է ստացել 2021թ.-ի հունիսին, ընտրությունների արդյունքով:

Մենք կարող ենք հիմնավոր կերպով պնդել և համոզել, որ Փաշինյանը, անգամ ինչ-որ մանդատ ստանալու դեպքում, ըստ իր նախընտրական ծրագրի, լրիվ այլ բան էր խոստացել միամիտ հայ ժողովրդին: Իրականում, արտաքին գեոպոլիտիկ ուժերի աչքերով նա, այդքանից հետո մնալով վարչապետ, ստացել է Արցախի լուծարումը ավարտին հասցնելու մանդատ, ինչը և իրացրել է:

Արցախյան շարժման մեկնարկից, 1988թ.-ից Արցախի հարցը, Արցախը պատկանում էր հենց մեզ՝ հայերիս: Այո, այդ հարցում խառնվում էին տարբեր աշխարհաքաղաքական շահեր, բայց Արցախի հարցը չուներ դրսի տեր, դրա տերը մենք էինք, հայ ժողովուրդը:

Եվ մենք մի կողմից հպարտանում էինք դրանով, որ Արցախը իր ծագումով դրսից բզբզած հարց չէր, ինչպես Սովետական Միության փլուզման ընթացքում առաջացած այլ նմանատիպ հակամարտություններ, մյուս կողմից արդյունավետ կերպով փորձում էինք աշխատել դրսի հիմնական դերակատարների հետ՝ շահերի համադրությամբ չեզոքացնելով հնարավոր ցնցումները:

Փաշինյանը 2018թ.-ից սկսեց քանդել Արցախի շուրջ ստեղծված միջազգային դերակատարների այդ կենսական հավասարակշռությունը, միաժանակ հայ ժողովրդի միջից հանելով Արցախի հարցի տերը լինելու հանգամանքը: Արդյունքում՝ դրսի գիշատիչների աչքերում ունեցանք անտեր մնացած Արցախ՝ այստեղից բխող կործանարար, բայց կանխատեսելի հետևանքներով:

Աշխարհն իր ունեցածին և շահերին լավ էլ տեր է կանգնում, օրինակ՝ Արևմուտքը՝ Արևմտյան Թիմորին, Կոսովոյին, Հարավային Սուդանին, իսկ Ռուսաստանը՝ Ղրիմին, Դոնբասին, Աբխազիային և այլն:

Այո, աշխարհը ցինիկ է, երկդիմի, հաշվենկատ, բայց աշխարհը մեղավոր չէ, որ մենք՝ հայերս, անտեր թողեցինք Արցախը: Մեղավորը միայն մենք ենք, որ եթե հիմա տեր չլինենք արդեն Հայաստանի Հանրապետությանը, կկորցնենք նաև այն:

Սպարապետը վստահ էր, որ 21-րդ դարը մերն է լինելու: Եթե այսօրվա իրականությունը չփոխենք ինքներս, ապա 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ մեր վերջինն է լինելու:

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

01.10.2023թ.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում