«Փաստ». «Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված»
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արցախի նախագահի հրամանագրով 2024 թ.-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ: Մի կողմից՝ քպականներն ու քպամերձ շրջանակները փորձում են իրենց իշխանության մեղքով ստեղծված ողբերգական վիճակի պատասխանատվությունը գցել Արցախի՝ ընդամենը մի քանի օրվա իշխանությունների վրա, մյուս կողմից՝ կան կարծիքներ, որ այդ հրամանագիրն իրականում իրավական ուժ չունի:
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, թե անթույլատրելի է, որ Արցախի նախագահի նկատմամբ մեղադրանքներ հնչեն առ այն, որ նա ստորագրել է այդ փաստաթուղթը:«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված, և հետագայում, եթե կարողանանք ոտքի կանգնել, մեր բանակաշինությամբ զբաղվենք և «ուժն է ծնում իրավունք» սկզբունքով առաջնորդվենք, այդ փաստաթուղթը խաղարկելու ենք: Որպես իրավաբան՝ հայկական կողմի համար բավականին շահավետ դրույթ եմ նկատել:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

