ԱՄՆ-ն կարո՞ղ է երկար ժամանակով ամրապնդվել Հայաստանում

Վերլուծություն

Ի­հար­կե, Ա­լիե­ւը մի կող­մից ճոխ հե­ռան­կար կա­րող է սպասել, ե­թե հնա­րա­վոր դառ­նա Թուր­քիա­յի մաս­նակ­ցութ­յամբ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» բա­ցել՝ այդ բա­ռի ա­մե­նաու­ղիղ ի­մաս­տով (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=266446&l=am): Սա­կայն բա­ցի նրա­նից, որ դա պա­տե­րազ­մա­կան հե­ռան­կար է խոս­տա­նում, կա մեկ այլ հարց եւս. իսկ ԱՄՆ-ն, ե­թե իր վե­րահս­կո­ղութ­յամբ հաս­նի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի», կցան­կա­նա՞ ողջ վե­րահս­կո­ղութ­յու­նը փո­խան­ցել Թուր­քիա­յին:

«­Զան­գե­զու­րի մի­ջանց­քով», ճիշտ է, շատ մեծ է դառ­նում մին­չեւ Չի­նաս­տան եւ Ռու­սաս­տա­նի ա­րե­ւել­քը հաս­նող թյուր­քա­կան աշ­խարհ ստեղ­ծե­լու տես­լա­կա­նը: Բայց ե­թե Ան­կա­րա­յին հան­կարծ հա­ջող­վի նման հա­մա­կարգ ստեղ­ծել, մեծ հարց է, թե կցան­կա­նա՞ ա­ռաջ տա­նել ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը: Իսկ ե­թե դրա փո­խա­րեն Ան­կա­րան նա­խընտ­րի, օ­րի­նակ, սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն ստեղ­ծել Չի­նաս­տա­նի հետ, չէ՞ որ այդ դեպ­քում ԱՄՆ-ն կ­հայտն­վի կրա­կից Թուր­քիա­յի հա­մար շա­գա­նակ հա­նո­ղի դե­րում:

Այն, որ ԱՄՆ-ն մ­տադր­վել է Հա­րա­վա­յին Կով­կա­սում սե­փա­կան գե­րիշ­խա­նութ­յու­նը հաս­տա­տել՝ ա­ռանց օգտ­վե­լու Թուր­քիա­յին «տե­ղա­պահ կար­գե­լու» տար­բե­րա­կից, վեր­ջին ժա­մա­նակ­ներս հա­ճախ են պնդում նաեւ ի­րա­նա­կան տար­բեր աղբ­յուր­նե­րը: Օ­րի­նակ, իրա­նա­կան բա­նա­կին մոտ կանգ­նած աղբ­յուրն ա­հա այս­պես է տես­նում Հա­րա­վա­յին Կով­կա­սում ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի սցե­նա­րը.

«ԱՄՆ-ի, ա­պա եվ­րո­պա­կան այլ երկր­նե­րի մուտ­քը կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջան, հատ­կա­պես Հա­յաս­տա­նի, ու­նի մեկ ի­մաստ՝ խա­ղի կամ տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րի դե­րա­խա­ղի ա­վար­տը: Այս ներ­կա­յութ­յու­նը մի կող­մից նշա­նա­կում է Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նում Թուր­քիա­յի դե­րի եւ Թու­րա­նի մի­ջանց­քի կամ Մեծ Թուր­քես­տա­նի ձևա­վոր­ման մա­սին մտա­ցա­ծին պատ­մութ­յուն­նե­րի ա­վար­տը… Թուր­քիան, որ­պես ՆԱՏՕ-ի ան­դամ, միշտ վա­յե­լել է ԱՄՆ-ի ա­ջակ­ցութ­յու­նը՝ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գութ­յու­նը խա­թա­րե­լու, Զան­գե­զու­րի կամ Ս­յու­նի­քի մի­ջանցք ստեղ­ծե­լու եւ Ի­րա­նի կա­պը Ռու­սաս­տա­նի հետ (Հ­յու­սիս-հա­րավ ա­ռանց­քը Կով­կա­սում) խզե­լու հա­մար: Այդ­պի­սի ա­ջակ­ցութ­յան մի­ջոց­նե­րից է մի քա­նի վար­կե­րի տրա­մադ­րումն այս երկ­րին՝ Թուր­քիա­յին տնտե­սա­կան կո­լապ­սից փրկե­լու հա­մար: Բայց երբ Ա­մե­րի­կան ​​ներ­կա է Հա­յաս­տա­նում, Թուր­քիա­յի խաղն ա­նի­մաստ է, եւ նման միջ­նոր­դի կա­րիքն այ­լեւս չկա…»:

Աղբ­յուրն այն կար­ծի­քին է, որ Թուր­քիա­յի տա­տա­նո­ղա­կան խա­ղե­րից խու­սա­փե­լը եւ բա­ցա­ռա­պես սե­փա­կան շա­հը հե­տապն­դե­լը Վա­շինգ­տոնը պար­զա­պես պար­տադ­րում է՝ Հա­յաս­տա­նում վե­րահս­կո­ղութ­յուն ի­րա­կա­նաց­նել այլ միջ­նոր­դի մի­ջո­ցով: Եվ այն, որ այս պա­հին նկատ­վում է Ֆրա­սիա­յի գե­րակ­տի­վա­ցում Հա­յաս­տա­նում, այդ թվում՝ տար­բեր աղբ­յուր­ներ խո­սում են այս­տեղ ֆրան­սիա­կան բա­զա­նե­րի տե­ղա­կայ­ման ծրագ­րե­րի մա­սին, ի­հար­կե, ո­րո­շա­կի հիմ­քեր ու­նեն:

Ընդ ո­րում, նույն ի­րա­նա­կան աղբ­յուրն այն կար­ծի­քին է, որ դա նաեւ Ա­լիե­ւի հա­մար է դար­ձել լուրջ խնդիր. «Հա­յաս­տա­նում Ա­մե­րի­կա­յի ներ­կա­յութ­յան կա­յու­նա­ցու­մը, ըստ էութ­յան, կնշա­նա­կի Հա­յաս­տա­նը դար­ձել է ՆԱՏՕ-ի նոր ոչ պաշ­տո­նա­կան ան­դամ: Սա Թուր­քիա­յի ա­մե­նա­սար­սա­փե­լի մղձա­վանջն է, որ Հա­յաս­տա­նից հե­տո Բա­քուն կանց­նի Ա­մե­րի­կա­յի կող­մը… Այժմ, երբ ըն­թա­նում է ՆԱՏՕ-ի մուտքն ու կա­յու­նա­ցու­մը Հա­յաս­տա­նում, գնդա­կը Ա­լիե­ւի դաշ­տում է, եւ, ինչ­պես եր­եւում է, նա պետք է ո­րո­շի՝ շարժ­վել դե­պի ա­րե­ւե՞լք, թե՝ գրկել Արեւ­մուտ­քին…»:

Միան­գա­մայն հա­վա­նա­կան սցե­նար է: Սա­կայն, ե­թե ըն­դու­նենք, որ այս մե­խա­նիզմն է աշ­խա­տում, այս դեպ­քում կա այն հար­ցը, թե միայն Նի­կո­լի հաշ­վին գոր­ծե­լով, Վա­շինգ­տո­նը ռեալ շան­սեր ու­նի՞ Հա­յաս­տա­նը եր­կա­րա­ժամ­կետ հե­ռան­կա­րով սե­փա­կան հե­նա­կե­տը դարձ­նե­լու հա­մար: Փաս­տը, որ ԱՄՆ-ն, թե­կու­զեւ դեռ միայն 45-օր­յա ժամ­կե­տով կանգ­նեց­րեց Ուկ­րաի­նա­յի ֆի­նա­նսա­վո­րու­մը, ան­կախ դրա բուն պատ­ճառ­նե­րից, շատ ռիս­կա­յին է Ա­րեւ­մուտ­քի հա­մար: Այս ի­րա­վի­ճա­կում, Կիե­ւի ռե­զերվ­նե­րը բա­վա­կան կլի­նե՞ն, որ այս պա­հին կա­րո­ղա­նան կանգ­նեց­նել ռուս­նե­րի ճնշում­նե­րը, ո­րոնք, ե­թե դա­տենք ռազ­մա­կան ի­րա­վի­ճա­կից, ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս կա­րող են բազ­մա­պատկ­վել: Ընդ ո­րում, հաս­կա­նա­լի է, թե նաեւ կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի վրա ինչ ազ­դե­ցութ­յուն կու­նե­նա, ե­թե ռու­սա­կան ու­ժե­րին հա­ջող­վի քիչ թե շատ լուրջ նոր հա­ջո­ղությ­ուն­ներ ար­ձա­նագ­րել մար­տա­դաշ­տում, ինչն այս պա­հին դառ­նում է շատ ի­րա­տե­սա­կան:

Մ­յուս կող­մից, հի­շեց­նենք, ԱՄՆ-ին այդ­պես էլ դեռ չի հա­ջող­վել Ար­ցա­խից դուրս մղել ռու­սա­կան կոն­տին­գեն­տը, որն անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում կա­րող է ա­րա­գո­րեն բազ­մա­պատկ­վել՝ ի հա­շիվ օ­դա­նա­վա­կա­յա­նի: Ռու­սա­կան զի­նու­ժը, ան­կախ նի­կոլ­յան քա­րո­զար­շա­վի, իր հեր­թին դեռ մնում է Հա­յաս­տա­նում: Ընդ ո­րում, դեռ մեծ հարց է, թե նի­կոլ­յան թի­մը ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հա­նե­լու պաշ­տո­նա­կան պա­հանջ կներ­կա­յաց­նի՞ Մոսկ­վա­յին, եւ ո՞­րը կլի­նի ար­ձա­գան­քը: Գու­մա­րենք նաեւ Ի­րա­նին, որն էա­պես ան­հանգս­տա­ցած է իր հյու­սի­սում ՆԱՏՕ-ա­կան բա­զա­ներ ու­նե­նա­լու հե­ռան­կա­րից:

Արդ­յուն­քում, թեեւ շատ նման է, որ ՆԱՏՕ-ն փոր­ձում է հիմ­նա­վոր­վել Հա­յաս­տա­նում, բայց նաեւ չմո­ռա­նանք, որ փոր­ձում էր հիմ­նա­վոր­վել նախ՝ Ղ­րի­մում, ա­պա՝ ողջ Ուկ­րաի­նա­յում, եւ ու­նենք այն, ինչ ու­նենք:

Որ­պես պատ­մա­կան օ­րի­նակ էլ` կա­րող ենք հի­շել 1920թ.-ը, երբ այն ժա­մա­նակ­վա ՆԱՏՕ-ն՝ Ան­տանտն էր փոր­ձում հիմ­նա­վոր­վել Հա­յաս­տա­նում: Վեր­ջում ի հայտ ե­կավ բրի­տա­նա­կան նա­վե­րը լեռ­ներ չբարձ­րա­նա­լու եւ հայ դե Փա­րի­զի պատ­մութ­յու­նը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում