Ավինյանի նախընտրական կարգախոսը լրիվ կիրառելի է` թե ինչ անի, հինգ տարի նրան ասելու է Ղուկասյանը. Նանա Սարգսյան

Ներքաղաքական

Ի՞նչ է սպասվում հոկտեմբերի 10-ին՝ Երեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ, ի վերջո, նիստը բոյկոտողնե՞րն են «նիկոլական», թե՞ նիստին մասնակցողները, ովքե՞ր են իրականում պայքարում իշխող ուժի՝ ՔՊ-ի դեմ, այս հարցերի պատասխանը «Իրավունքը» պարզել է Երեւանի նորընտիր ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության անդամ ՆԱՆԱ (ԱՄԱԼՅԱ) ՍԱՐԳՍՅԱՆԻՑ: Այն, ինչ կատարվում է քաղաքապետի ընտրության շուրջ, «Հանրային Ձայն»-ի երրորդ համարը բացատրեց հունական ավանդության օրինակով:

— «Հանրային Ձայնի» որոշումը՝ մասնակցել հոկտեմբերի 10-ի նիստին, սվիններով ընդունվեց Հայկ Մարությանի եւ Անդրանիկ Թեւանյանի թիմակիցների կողմից: Ավելին՝ արդեն սկսել են պիտակավորել, թե՝ փաստորեն, Նիկոլ Փաշինյանի «ասե՞ղն եք թելում»:

— Ըստ հին հունական ավանդության` փռյուգիական տոհմապետ Գորդիոսը Զեւսի տաճարին է նվիրում իր կառքը։ Վերջինիս լուծը քեղիին էր կապված այնպիսի հնարամտությամբ, որ հնարավոր չէր հանգույցի ծայրերը գտնել ու արձակել։ Ում հաջողվեր, նա պետք է տիրեր Ասիային։ Ալեքսանդր Մակեդոնացին պարսկական արշավանքից առաջ Գորդիոսի հանգույցը լուծեց թրի մի հարվածով։ Այստեղից էլ գալիս է «Գորդյան հանգույց» արտահայտությունը՝ անլուծելի, կնճռոտ խնդիր իմաստով, եւ «Գորդյան հանգույցի լուծում» արտահայտությունը, որ նշանակում է բարդ, խճճված իրադարձությունների ժամանակ կայացնել արագ ու խիզախ վճիռ։ 2018-ին Հայկ Մարությանի կողմից ներմուծված սեւն ու սպիտակը, որը փայլուն կերպով օգտագործեց Նիկոլը՝ ազգը պառակտելու եւ իր իշխանությունը պահելու համար, դարձավ քաղաքական այն գորդյան հանգույցը, որը քանդելուց հետո միայն կտապալվի Նիկոլի իշխանությունը, եւ կփրկվի հայ ժողովուրդը։ Այս գորդյան հանգույցը հայ ժողովուրդը ապարդյուն փորձում է քանդել արդեն հինգ տարի։ Մեր իրականության մեջ ցանկացած ուժ, որը փորձում է քանդել սեւ ու սպիտակ կամ ներկա-նախկին այս հանգույցը, միանգամից դառնում է կա՛մ նիկոլական, կա՛մ քոչարյանական։ Այս հանգույցն այնքան հնարամիտ է կապած, որ ոչ միայն ծայրերը չեն երեւում, այլ նաեւ տեղ չի թողած ո՛չ հայրենասիրության, ո՛չ հայկականության եւ ո՛չ էլ առողջ դատողության համար։ Այսօր՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, հայկական քաղաքական գորդյան հանգույցի լուծման առաջ է կանգնած «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։ Քոչարյանականները` Հայկոն եւ Անդրանիկ Թեւանյանը, ցանկանում են բոյկոտել քաղաքապետի ընտրությունը եւ գնալ նոր ավագանու ընտրության։ Եթե Ղուկասյանը միանում է նրանց, ապա ՔՊ մամուլը եւ ֆեյքային բանակը հայտարարում է, թե Ղուկասյանը Քոչարյանի կցորդն է։ Եթե Վարդան Ղուկասյանը չի միանում բոյկոտին, ապա քոչարյանական մամուլը եւ ֆեյքերը նրան հայտարարում են՝ որպես Նիկոլի կցորդ։

— Ամեն դեպքում, չի՞ ստացվում, որ մասնակցելով քաղաքապետի ընտրության նիստին, քվորում ապահովելով եւ նույնիսկ դեմ քվեարկելով ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին, միեւնույնն է, անգամ եթե ոչ առաջին, ապա երկրորդ փուլով նրան դարձնում եք քաղաքապետ:

— Առողջ բանականությունը հուշում է, որ հայրենասիրությունից եւ հայկականությունից դրդված՝ Ղուկասյանը չպետք է բոյկոտի քաղաքապետի ընտրությունը, թեկուզ եւ դրա արդյունքում քաղաքապետ կընտրվի Ավինյանը, որն այլեւս չունի մեծամասնություն եւ միշտ կախված է լինելու ավագանու ընդդիմությունից, թեկուզ եւ տարրական քվորում ապահովելու համար։ Այսինքն՝ Ավինյանի իշխանությունը քաղաքում հինգ տարի անընդմեջ կախված է լինելու մազից։ Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է, որ չի մասնակցելու բոյկոտին, եւ արդեն իսկ քոչարյանական մամուլը հարձակվել է նրա վրա, անվանարկելով նրան՝ որպես նիկոլական։ Այս իրադրության ինտրիգը հետեւյալն է՝ արդյոք Ղուկասյանը, որի եթերներից սարսափում են թե՛ նիկոլականները եւ թե՛ քոչարյանականները, կվախենա՞ ֆեյքային հարձակումներից եւ կընտրի՞ բոյկոտը, այսինքն՝ Քոչարյանին, թե՞ Ալեքսանդր Մակեդոնացու նման սրի մեկ հարվածով կկտրի հայկական քաղաքական գորդյան հանգույցը, այն է` կընտրի հայկականությունը, հայրենասիրությունը, առողջ դատողությունը, չի մասնակցի բոյկոտին եւ իր ներկայությամբ դժոխքի կվերածի Ավինյանի կառավարումը՝ ստիպելով նրան իրապես ծառայել ժողովրդին։ Ի դեպ, Ավինյանի նախընտրական կարգախոսը` ասեք կանեմ, այս դեպքում լրիվ կիրառելի է` հինգ տարի նրան ասելու է Ղուկասյանը, իսկ ինքը ստիպված կատարելու է։ Նաեւ նշեմ, որ ըստ Վարդան Ղուկասյանի եթերների` Մակեդոնացին նրա սիրած կերպարներից է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում