«Հրապարակ». ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ են եւ պատկերացնում են, թե ինչ կրակի հետ է խաղում իշխանությունը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ի հեճուկս Մոսկվայից հնչող նախազգուշացումներին, Հայաստանի իշխանությունները երեկ վավերացրին աղմկահարույց Հռոմի ստատուտը՝ ըստ էության, պատերազմ հայտարարելով Ռուսաստանին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին։ Հռոմի ստատուտի քվեարկությունից, սակայն, պարզ դարձավ, որ նույնիսկ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք դեմ են այս քաղաքականությանը եւ պատկերացնում են, թե ինչ կրակի հետ է խաղում այս արկածախնդիրների իշխանությունը` մտնելով բացահայտ հակառուսական դաշտ։ Եվ 71 հոգանոց ֆրակցիայից 11 մարդ կողմ չքվեարկեց այս փաստաթղթին: Իհարկե, մեծ մասն ուղղակի բացակայում էր նիստից, սակայն չի բացառվում, որ հատուկ էին բացակայել, որ կողմ չքվեարկեն:

Այսպիսով՝ 60 կողմ, 22 դեմ ձայնով ստատուտը վավերացվեց, դեմ էին ընդդիմադիրները, իսկ ՔՊ-ից 4 պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանը, Դավիթ Դանիելյանը, Սերգեյ Բագրատյանը, Նարեկ Գրիգորյանը, գրանցվել էին, սակայն չքվեարկեցին, 7 պատգամավոր էլ՝  Կարեն Համբարձումյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Մաթեւոս Ասատրյանը, Կնյազ Հասանովը, Քրիստինե Պողոսյանը, Վահե Ղալումյանը, բացակայում էին նիստից: Թեպետ նրանցից եւ ոչ մեկը գործուղման մեջ չի գտնվում:

Ընդհանրապես, ՔՊ միասնականությունն ու համերաշխությունը խիստ թվացյալ են` խմբակցության հատկապես տարեց գվարդիան, որը, ի տարբերություն սորոսական թեւի, ավելի ողջամիտ է եւ գիտակցում է սրա հետեւանքները, նաեւ հայությունը լրիվ չի կորցրել, դժգոհ է եւ համարում է, որ իշխանությունը սխալը սխալի հետեւից է կատարում: Այս թեւի հետ են նաեւ նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Արարատ Միրզոյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում