Ինչու հանկարծ Ֆրանսիան որոշեց մտնել Հայաստան

Վերլուծություն

­Մոսկ­վան նաեւ կա­րող է փոր­ձել սպա­սել հա­յաս­տան­յան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի զար­գաց­մա­նը, ո­րոնք ա­ռանց նրա էլ բուռն կլի­նեն (Տե:ս նաեւ https://iravunk.com/irav/?update&id=266574&l=am): Բանն այն է, որ ե­թե ան­գամ ՌԴ-ն խա­ղից դուրս մնա, դա դեռ չի նշա­նա­կում, որ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը կա­րող է սե­փա­կան հա­յե­ցո­ղութ­յամբ վե­րա­ձե­ւել Հա­յաս­տա­նը:

Ա­րեւ­մուտ­քի ներ­կա­յիս խա­ղի վերջ­նա­կան նպա­տա­կը, սա­կայն, «մի փոքր» այլ է, քան ցան­կա­նում է Էր­դո­ղա­նը: Ի­րա­նա­կան բա­նա­կին մոտ կանգ­նած աղբ­յու­րը, օ­րի­նակ, այսկերպ է տես­նում ԱՄՆ-ի կող­մից ա­ռաջ տար­վող այդ խա­ղը. «Եվ­րո­պան ցան­կա­նում է միա­նալ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յին 120 մի­լիարդ դո­լար վար­կով (հա­մար­ժեք է ընդ­հա­նուր ար­ժե­քի 40%-ին)՝ մին­չեւ 2030 թվա­կա­նը մի­ջանցքն ա­վար­տե­լով: Ռու­սաս­տա­նը չի կա­րո­ղա­նում վե­րահս­կել «Մի­ջին մի­ջանց­քը»՝ լի­նի դա, այս­պես կոչ­ված` Զան­գե­զուրի եր­թու­ղին, թե վրա­ցա­կան եր­թու­ղին։ Ա­րեւ­մուտ­քին դի­մա­կա­յե­լու Ռու­սաս­տա­նի միակ մի­ջո­ցը Ի­րա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցելն է»։

­Ռուս-ի­րա­նական հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը դեռ կհաս­նենք: Սա­կայն նկա­տենք, որ աղբ­յու­րը կից ներ­կա­յաց­նում է նաեւ այն սխե­մա­տիկ պատ­կե­րը, ո­րով Եվ­րո­պան ցան­կա­նում է ի­րա­կա­նաց­նել ա­րե­ւել­քից հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նով անց­նե­լիք կո­մու­նի­կա­ցիա­նե­րը (տե՛ս լու­սան­կա­րը): Կո­մու­նի­կա­ցիոն հոս­քե­րը Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից Հա­րա­վա­յին Կով­կաս են հաս­նում եւ այն­տե­ղից՝ շարժ­վում են Եվ­րո­պա հիմ­նա­կա­նում Սեւ ծո­վով, այն է՝ Թուր­քիան շրջան­ցե­լով: Ընդ ո­րում, ան­կախ նրա­նից՝ խոս­քը Ս­յու­նի­քի՞, թե այլ ու­ղի­նե­րի մա­սին է:

Եվ մյուս կող­մից, կա նաեւ մեկ «տա­րօ­րի­նակ» հարց. իսկ Թուր­քիա­յի ին­չի՞ն է պետք Կար­սից դե­պի Նա­խի­ջե­ւան եր­կա­թու­ղի կա­ռու­ցել՝ Մե­ղրիի գծին «կպնե­լու» հա­մար: Այ­սինքն, ե­թե ըն­դու­նենք, որ Թուր­քիան ծրագ­րում է Հա­յաս­տա­նի նկատ­մամբ աշ­խարհա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն սահ­մա­նել, այդ դեպ­քում նրա տրա­մադ­րութ­յան տակ կլի­նի Նա­խի­ջե­ւան-Ե­րասխ-Գ­յում­րի-­Կարս գի­ծը եւ, 5 տա­րի ու մի­լիարդ­ներ ծախ­սե­լով, Նա­խի­ջե­ւան-­Կարս կա­ռու­ցե­լը ա­նի­մաստ է դառ­նում: Այ­սինքն, մտա­ծում են, թե Հա­յաս­տա­նի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յուն սահ­մա­նել չե՞ն կա­րող: Բայց այդ դեպ­քում նաեւ Մե­ղրիի հատ­վա­ծը կմնա ոչ վե­րահս­կե­լի: Թե՞ հաշ­վար­կը միայն Ս­յու­նի­քը մի կերպ խլելն է: Այս դեպ­քում էլ Ի­րա­նի եւ ՌԴ-ի հետ է բա­խումն ան­խու­սա­փե­լի, էլ չա­սած Չի­նաս­տա­նի մա­սին: Բայց, բախ­վե­լու են նաեւ Ա­րեւ­մուտ­քի հետ, ո­րը, կրկնենք, այլ կերպ է տես­նում հա­րավ­կով­կաս­յան կո­մու­նի­կա­ցիոն ցան­ցը: Ընդ ո­րում, պա­տա­հա­կան չէ, որ Ի­րա­նից եւ ՌԴ-ից հե­տո, հի­մա նաեւ Ֆ­րան­սիան է խո­սում Ս­յու­նի­քում հյու­պա­տո­սա­րան տե­ղա­կա­յե­լու մա­սին:

­Հա­յաս­տա­նի հա­մար, հի­շեց­նենք, նման ի­րա­վի­ճակ է­լի ե­ղել է՝ 1918-20թթ.-ին: Այն ժա­մա­նակ էլ Ա­րեւ­մուտ­քը Հա­յաս­տա­նում կենտ­րո­նա­նա­լու քա­ղա­քա­կա­նութ­յուն սկսեց՝ դուրս մղե­լով թուր­քե­րին: Նո­րից մեր եր­կի­րը կտրուկ տե­ղա­շարժ սկսեց դե­պի Ա­րեւ­մուտք, եւ Թուր­քիան նա­խընտ­րեց ու­ժա­յին լուծ­ման գնա­լը: Ա­րեւ­մուտքն այն ժա­մա­նակ կանգ­նեց Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում­նե­րի ու­ղի­նե­րի խիստ սա­կա­վութ­յան փաս­տի ա­ռաջ եւ ստիպ­ված էր հե­ռա­նալ: Այդ խնդի­րը կա նաեւ այ­սօր. ե­թե ԱՄՆ-ն­ ի­րոք ցան­կա­նում է Ֆ­րան­սիա­յի մի­ջո­ցով ռազ­մա­բա­զա­ներ հիմ­նել Հա­յաս­տա­նում, ինչ­պե՞ս է այն ա­պա­հո­վե­լու:

­Ռու­սաս­տա­նում, չբա­ցա­ռենք, որ կա նաեւ այն մո­տե­ցու­մը, թե կա­րե­լի է մի կարճ պահ պաու­զա վերց­նել, փոր­ձել այդ ըն­թաց­քում լու­ծել ուկ­րաի­նա­կան խնդի­րը, ա­պա վե­րա­դառ­նալ, երբ Թուր­քիան ու Ա­րեւ­մուտ­քը կմտնեն սուր մրցակ­ցութ­յան մեջ:

­Բայց վե­րա­դառ­նանք Ռու­սաս­տա­նին: Խա­ղից ժա­մա­նա­կա­վոր դուրս գա­լու տար­բե­րա­կը նրա հա­մար ռեա՞լ է: Ի­րո­ղութ­յունն այն է, որ հա­յաս­տան­յան կո­մու­նի­կա­ցիոն հա­մա­կար­գի վրա այն­քան «աչք կա», որ մեծ հարց է, թե 1920թ.-ի «11-րդ Կար­միր բա­նա­կի մուտ­քի» տար­բե­րա­կը Մոսկ­վան կկա­րո­ղա­նա՞ կրկնել, ե­թե մինչ այդ մեր կու­մու­նի­կա­ցիոն հա­մա­կար­գը միաց­վի Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք հա­մա­կար­գին՝ ԱՄՆ-ի կամ նույ­նիսկ՝ ՆԱՏՕ-ա­կան Թուր­քիա­յի վե­րահս­կո­ղութ­յամբ:

Մ­յուս կող­մից, այն, որ Ար­ցախ-­Հա­յաս­տան ուղ­ղութ­յամբ Ռու­սաս­տա­նը հայտն­վեց այս քա­նա­կի հար­ված­նե­րի տակ, ի­հար­կե, խո­սում է դիր­քե­րի թու­լութ­յան մա­սին, եւ պա­տա­հա­կան չէ նաեւ Ի­րա­նից պար­բե­րա­բար շրջա­նա­ռութ­յան մեջ դրվող կար­ծի­քը, թե՝ «Ռու­սաս­տա­նը չի կա­րո­ղա­նում վե­րահս­կել «Մի­ջին մի­ջանց­քը»»:

Ի­հար­կե, ի­րա­վի­ճա­կը կա­րող է ար­մա­տա­պես փոխ­վել, ե­թե Ռու­սաս­տա­նին հա­ջող­վի իր օգ­տին ա­վար­տել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը: Ընդ ո­րում, վաղ թե ուշ կա­վար­տի: Բայց դա կտե­ւի մի քա­նի ա­մի՞ս. այդ դեպ­քում կկա­րո­ղա­նա նաեւ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ինչ-որ քայ­լե­րի դի­մել: Կ­տե­ւի մեկ տա­րի՞. խնդի­րը շատ ա­վե­լի բարդ կդառ­նա: Իսկ ե­թե հի՞նգ տա­րի…

«Ա­րեւ­մուտ­քին դի­մա­կա­յե­լու Ռու­սաս­տա­նի միակ մի­ջո­ցը Ի­րա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցելն է»,- հու­շում է ի­րա­նա­կան բա­նա­կին մոտ կանգ­նած աղբ­յու­րը։ Բայց մի՞­թե ՌԴ-ն­ ու Ի­րանն այ­սօր չեն հա­մա­գոր­ծակ­ցում: Կոնկ­րետ ուղ­ղութ­յուն­նե­րում ի­հար­կե հա­մա­գոր­ծակ­ցում են: Սա­կայն ի­րա­նա­կան տար­բեր աղբ­յուր­նե­րի կող­մից պար­բե­րա­բար օ­րա­կարգ բեր­վող նման մտքե­րը հու­շում են, որ մաս­նա­վո­րա­պես հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ չկա հա­մա­գոր­ծակ­ցութ­յան այն մա­կար­դա­կը, ո­րը հար­ցեր լու­ծե­լու ռեալ հնա­րա­վո­րութ­յուն կտա: Դա կա­րե­լի է հաս­կա­նալ. Գ­յու­լիս­տան-­Թուրք­մեն­չա­յի պայ­մա­նագ­րե­րը մնում են ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի անկ­յու­նա­քա­րը, դրան­ցով Ի­րա­նը Քուռ-Ա­րաք­սից այս կողմ քի­թը մտցնե­լու ի­րա­վունք չու­նի, քա­նի դեռ ար­տա­կարգ, ա­սենք՝ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ­ներ չկան (Ս­յու­նի­քը նկա­տի ու­նենք): Ռու­սաս­տանն էլ ա­վան­դա­կան կեր­պով շա­րու­նա­կում է խան­դով վե­րա­բեր­վել հին սահ­մա­նից այս կողմ Ի­րա­նի կող­մից թույ­լատր­վա­ծից ա­վել գոր­ծո­ղութ­յու­ննե­րին, եւ Թեհ­րանն էլ, հաշ­վի առ­նե­լով այլ ուղ­ղութ­յու­ննե­րում Մոսկ­վա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը, զերծ է մնում անհ­րա­ժեշտ գոր­ծո­ղութ­յուն­նե­րից:

Այ­սինքն, նման ազ­դակ­նե­րով, մի­գու­ցե նաեւ կու­լո­ւա­րա­յին պաշ­տո­նա­կան շփում­նե­րում Ի­րա­նը, ըստ ա­մե­նայ­նի, հենց դա է ա­ռա­ջար­կում ՌԴ-ին՝ միակ մի­ջո­ցը հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ Ի­րա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցելն է, այ­լա­պես շատ բան կկորց­նենք: Ա­հա, այս ռեալ քայ­լին Մոսկ­վան կա­րող է գնալ, քա­նի դեռ կաշ­կանդ­ված է Ուկ­րաի­նա­յում կամ այլ ռեալ մի­ջոց չի գտել: Կգ­նա՞, սա է այս պա­հին հա­րավ­կով­կաս­յան ողջ տի­րույ­թի հա­մար ա­մե­նաա­ռանց­քա­յին հար­ցե­րից մե­կը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում