Եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ի համար ՌԴ-ի դեմ պայքարի էժան միջոց է, ապա Հայաստանը ձրի միջոց է
Մամուլի տեսությունNATO-ում ուկրաինացիներին անվանում էին Ռուսաստանին դիմակայելու «էժան միջոց»:
«Ուկրաինային աջակցելը շատ էժան միջոց է՝ ապահովելու, որ Ռուսաստանը և նրա ռեժիմը վտանգ չներկայացնեն ՆԱՏՕ-ի դաշինքի համար», - ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը։
Սա հերթական անթաքույց խոստովանությունն է, թե ՆԱՌՕ-ի ինչին է պետք, որ հարյուր հազարավոր ուկրաինացիներ զոհվեն, էլ ավելի շատերը դառնան հաշմանդամ, գերվեն, իսկ միլիոնները` դառնան փախստական. սա ընդամենը ռուսների դեմ Արեւմուտքի պայքար է: Դրա համար հարյուր միլիարդից ավել փող են ծախսել, եւ տիկին Կայսան միանգամայն տեղին է այս ամենը համարում «շատ էժան միջոց»:
Գանք Հայաստանին: Այն, որ մեր երկիրը եւս Արեւմուտքը նույն կերպ համարում է ռուսների դեմ Արեւմուտքի պայքարի հարթակ, իր հերթին ոչ մեկը չի թաքցնում: Միայն թե, ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանին անգամ 100 միլիոն չեն տվել (նկատի չունենք պաշտոնյաներին տված փողերը): Ու ստանում ենք պարզ իրողություն. եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ի համար ՌԴ-ի դեմ պայքարի էժան միջոց է, ապա Հայաստանը ձրի միջոց է. մենք առանց արեւմըյան փողերի էլ պատրաստ էինք եւ հասանք ցեղասպանության:

