ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Այն, որ «Եր­ևա­նի թքող տղա» ԱԼԵՆ ՍԻ­ՄՈՆ­ՅԱ­ՆԸ ԱԺ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի ժա­մին տգե­ղա­գույն ձևով ռեպ­լիկ­ներ նե­տեց պատ­գա­մա­վոր Ան­նա Մկրտչ­յա­նի հաս­ցեին, մեզ չի զար­մաց­նում: Զար­մա­նա­լի էր, սա­կայն, դրա այս ռեպ­լի­կը. «Այ չի­նա­կան...»: Թե ին­չու չի­նա­կան` չհաս­կա­ցանք, սա­կայն ան­շուշտ, «չի­նա­կա­նը» հա­զա­րա­պա­տիկ լավ է, քան Ա­լե­նի ու ամ­բողջ ՔՊ­–ի ան­խառն թուր­քա­կա­նը: Ինչ­ևէ, ներ­կա­յաց­նենք, թե Ան­նա Մկրտչ­յա­նի որ ե­լույ­թից էր այդ­քան ընկ­նա­վոր­վել թքող տղան. «Ա­ռա­վո­տից սկսած ողջ օր­վա ըն­թաց­քում հետ­ևում եմ ՔՊ­–ա­կան­նե­րի դեմ­քե­րին, պահ­ված­քին, ու­զում եմ հաս­կա­նալ՝ ին­չի՞ց են էս­քան ու­րախ, այս­քան գոհ ու ան­հոգ։ Ին­չի՞ց եք էդ­քան գոհ, ձեր ու­զա­ծին հա­սե՞լ եք, էս պատ­կե՞րն էիք դուք Հա­յաս­տա­նի հա­մար նա­խա­տե­սել: Հանգս­տա­ցե՞լ եք վեր­ջա­պես, հանձ­նել եք Ար­ցա­խը, հի­մա ար­դեն հան­գի՞ստ եք: Երկ­րում սուգ է Հա­յաս­տան աշ­խար­հին ձեր բե­րած պար­տութ­յան, ա­նար­ժա­նա­պա­տիվ կյան­քի դառ­նութ­յան մեջ ենք։ Բայց ձեր ծի­ծա­ղը, ան­հաս­կա­նա­լի աղ­մու­կը այս դահ­լի­ճից չի կտրվում: Ի՞նչ եք դուք ու­զում, ին­չի՞ց եք այս­քան ու­րախ: Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին տար­բեր ժա­մա­նակ­նե­րում հաղ­թա­նակ­ներ բե­րած մարդ­կանց բա­րե­հա­ջող տվե­ցիք Բաք­վին, դրա­նի՞ց: Ան­կեղծ ա­սեք, որ մե­կի գե­րե­վա­րու­մից եք ա­վե­լի շատ ու­րա­խա­ցել՝ Լ­ևոն Մ­նա­ցա­կան­յա­նի՞, Դա­վիթ Մա­նուկ­յա­նի, Դա­վիթ Բա­բա­յա­նի՞, թե՞ Ռու­բեն Վար­դան­յա­նի...»: Դե ինչ ա­սես, սրանք թուր­քից վատ­թար թշնա­մի են...

­Ծա­նո­թա­ցե՛ք` ըստ մա­զու­թա­յին սուլ­թա­նա­տի ին­ցես­տա­սեր քա­րո­զիչ­նե­րի` այս աղ­ջի­կը հույժ վտան­գա­վոր տե­ռո­րիստ է: Զար­մա­ցա՞ք... «Տե­սել եմ ադր­բե­ջա­նա­կան լրա­հո­սում իմ նկար­նե­րը, իմ մա­սին գրած­նե­րը։ Ոչ մի բան չու­նեմ ա­սե­լու, ինձ հա­մար այդ ա­մե­նը ո­չինչ չի նշա­նա­կում»,–­ ա­սաց «Գու­չիի» հայ մո­դել ԱՐ­ՄԻ­ՆԵ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՅԱ­ՆԸ։ «Ան­ցած տա­րի էլ, այս տա­րի էլ մաս­նակ­ցել եմ ՈՄԱ­–ի 10–օր­յա վար­ժանք­նե­րին։ Ոչ մի բան չեմ պատ­րաստ­վում ա­նել՝ նույ­նիսկ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում։ Չեմ ու­զում դրան անդ­րա­դառ­նալ։ Այդ ա­մենն ինձ հա­մար ո­չինչ չի նշա­նա­կում։ Չեմ կա­րող այլևս ոչ մի բան ա­սել»,–­ ա­սաց նա։ Ն­շենք, որ «Ողջ մնա­լու ար­վես­տը» կազ­մա­կեր­պութ­յու­նը «Ֆեյս­բուք»–ի իր է­ջում հայ­տա­րա­րութ­յուն է տա­րա­ծել՝ հայտ­նե­լով, որ Ադր­բե­ջա­նը ա­հա­բե­կիչ է հռչա­կել մո­դել Ար­մի­նե Հա­րութ­յուն­յա­նին և մե­դիա տի­րույ­թում տա­րա­ծում է հայ մո­դե­լի լու­սան­կար­նե­րը: Դե ինչ, ըմբռ­նե­ցի՞ք թուր­քի տրա­մա­բա­նութ­յու­նը` ե­թե ազ­գութ­յամբ հայ ես ու հա­մար­ձակ­վում ես սո­վո­րել զենք բա­նեց­նե­լը, ա­պա ա­հա­բե­կիչ ես: Ս­րանց հա­մար լավ հա­յը մե­ռած հայն է, կամ վա­տա­գույն դեպ­քում` ան­զեն, ան­վարժ և­ ան­պաշտ­պան զո­հի դեր ու­նե­ցող հա­յը: Եվ ո­մանք բար­բա­ջում են այդ պիղծ մար­դա­կեր­նե­րի հետ «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջա­նի» մա­սին:

­Միայն դու էիր պա­կաս. Ռու­սաս­տա­նը դա­վա­ճա­նել է էթ­նիկ հա­յե­րին․ հայ­տա­րա­րել է ԵԽ նա­խա­գահ ՇԱՌԼ ՄԻ­ՇԵ­ԼԸ՝ Eu­ro­news–ին տված հար­ցազ­րույ­ցում։ «Ի­րա­վի­ճա­կը պարզ է՝ ոչ ոք չի կա­րող դա չտես­նել Ռու­սաս­տա­նը դա­վա­ճա­նեց հայ բնակ­չութ­յա­նը։ Ռու­սաս­տա­նը ցան­կութ­յուն հայտ­նեց, որ իր զին­վո­րա­կան­նե­րը ներ­կա լի­նեն և­ ե­րաշ­խա­վո­րեն կա­յու­նութ­յունն ու անվ­տան­գութ­յու­նը։ Մենք տես­նում ենք, որ այդ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յու­նը մեկ­նար­կեց ա­ռանց ռու­սա­կան կող­մի նվա­զա­գույն ար­ձա­գան­քի, ո­րը դեպ­քի վայ­րում էր՝ ի տար­բե­րութ­յան ԵՄ­–ի, որն այն­տեղ ռազ­մա­կան ներ­կա­յութ­յուն չու­նի»,–­ ա­սել է Մի­շե­լը։ Զար­մա­նա­լի է այս եվ­րաբ­յու­րոկ­րա­տի ցի­նիզ­մը` ախր հենց նրա «քա­վո­րութ­յամբ» է գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճան Նի­կո­լը Պ­րա­հա­յում Ար­ցա­խը ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի կազ­մում, ին­չը բե­րեց զար­հու­րե­լի հետ­ևանք­նե­րի: Այն­պես որ, ով­–ով, բայց Մի­շե­լը պետք է լռի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում