«Ժողովուրդ». Արցախի ԱԺ-ն Հայաստանում հնարավոր է նիստ անի և ինքնորոշման հարցը կրկին բարձրացնի

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի ժողովրդի ինքնորոշումը եւ արցախահայության ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը մշտապես եղել են ԼՂ հակամարտության կարգավորման եւ դրա շուրջ բանակցությունների անկյունաքարը:

Իսկ ի՞նչ է Ազգերի ինքնորոշման իրավունքը. այն ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է:

Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համաձայնագրի՝ ինքնորոշման իրավունքը հռչակվում է որպես միակողմանի գործողության հնարավորություն՝ ուղղորդված ժողովրդի ազատությանը և վարչական տարածքի որոշակի քաղաքական կարգավիճակին, առանց որևէ ենթատեքստի և սահմանափակման։

Արցախն իր ազատ ինքնորոշման իրավունքն իրացրել է 1991 թվականի անկախության հանրաքվեով: Եւ չնայած որ Արցախի հանրապետությունը որեւէ պետության կողմից ճանաչում չի ստացել, բայց այն մշտապես եղել է կայացած համակարգ ունեցող պետություն՝ իր դրոշով, հիմնով, օրենսդիր եւ գործադիր կառույցներով ու ամենակարևորը՝ ժողովրդավարական կառավարմամբ:

Արցախի ժողովրդի ինքնորոշումը եւ սրա շուրջ միջազգային կոնսենսուսի ձեւավորումը բանակցային ողջ 30 տարիների ընթացքում եղել է հայկական կողմի առաջնահերթությունը:
Բանակցային գործընթացը, թերեւս, գլխիվայր շրջվեց 2020թ-ի 44 պատերազմից հետո, երբ հայկական կողմի բանակցային դիրքերն ամբողջությամբ խարխլվեցին:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարեց, որ որպես առաջնահերթություն այսուհետ դիտարկում են արցախահայերի անվտանգությունն ու իրավունքները, իսկ ինքնորոշման իրավունքն,առհասարակ, դուրս եկավ բանակցային խոսույթից:
Իսկ ահա վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները՝ վարչապետի եւ արտգործնախարարի մակարդակով, ամենաբարձր ամբիոններից հայտարարում էին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը:

Այսպիսով, ՀՀ իշխանությունները միտումնավոր կամ անդառնալի սխալ թույլ տալով, կանաչ լույս վառեցին Ադրբեջանի ագրեսիայի եւ ռազմական գործողությունների համար, ինչի արդյունքում ունենք այսօրվա ցավալի իրավիճակը, երբ Արցախն ամբողջությամբ հայաթափված է, իսկ հունվարի մեկից արդեն, առհասարակ, կլուծարվի:

Բայց չնայած ստեղծված այս իրավիճակին, ամեն ինչ դեռ կորած չէ եւ նույնիսկ հիմա Արցախի ինքնորոշման հարցը դեռ գոյության իրավունք կարող է ունենալ: Իսկ ինչու այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում:

«Ժողովուրդ օրաթերթը» Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվել է, արդյո՞ք հավանական համարում է նույնիսկ այս պայմաններում ինքնորոշման իրավունքի հարցը օրակարգ բերելը, եւ ի՞նչ քայլեր են անում Արցախից բռնի տեղահանված պաշտոնյաները եւ պատգամավորները այս ուղղությամբ, արդյոք պատրաստվո՞ւմ են ԱԺ նիստ հրավիրել այդ օրակարգով և հարց բարձրացնել.

«Նույնիսկ այս իրավիճակում որեւէ մեկը չի կարող փաստել, թե Արցախի հարցը փակված է, Արցախ գոյություն ունենալ չի կարող, արցախցիները սփռվեցին աշխարհով մեկ, ամեն բան ավարտվեց: Հիմա, սակայն, այնպիսի մի փուլում ենք, երբ դեռ ինքնակազմակերպվում ենք, պետք է կարողանանք իրավիճակը սթափ եւ սառը գնահատել, որպեսզի յուրաքանչյուր քայլ հաշվարկված եւ իրականությունից բխող լինի:
Այս փուլում որեւէ բան չեմ բացառի, սակայն, ժամանակ է պետք այդ ամենը կազմակերպելու եւ հաշվարկված քայլեր անելու համար»,- ասաց Արցախի հանրապետության պատգամավորը:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի