«Փաստ». Նոր մանրամասներ Լևոն Քոչարյանի գործի վերաբերյալ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրությունն առավել տեղեկացված է Լևոն Քոչարյանի վերաբերյալ շինծու քրեական գործից և ակնհայտ ապօրինի կալանավորումից, սակայն նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ առկա է խախտումների խումբ: Հայտնի է, որ Լևոն Քոչարյանն անազատության մեջ է 2023 թվականի սեպտեմբերի 22-ից: Ոստիկանները նույնիսկ կազմել են փաստաթուղթ, ըստ որի, Լևոն Քոչարյանն իբր ձերբակալվել է 11։55-ից, սակայն իրեն դրա մասին տեղեկացրել են միայն ուշ երեկոյան, երբ քննիչն այցելել է Լևոնին բժշկական կենտրոնում: Ըստ իրավաբանների, նշվածը հանդիսանում է ակնհայտ խախտում:

Սեպտեմբերի 25-ից Լևոն Քոչարյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում, այն պայմաններում, երբ ստանալով անգամ միջին մարմնական վնասվածք, պետք է շարունակեր գտնվել բժշկական կենտրոնում, սակայն իրավապահները որոշել էին դա ևս անտեսել: Նշվածը ևս հանդիսանում է մարդու իրավունքի կոպտագույն խախտում: Առավել ուշագրավ է դատախազության վարքագիծը: Դատախազությունը, լինելով քննչական կոմիտեից անկախ մարմին, քաջատեղյակ լինելով գործում առկա տեսանյութերին, որոնցից հստակ երևում է՝ ինչպես են «տուժող» ոստիկանները Լևոն Քոչարյանին փաստացի խոշտանգում, գիտակցելով, որ այդ 4 ոստիկանները դեռևս նույնիսկ ոստիկանության ծառայությունից չեն մեկուսացվել, հանդիսանալով Ջհանգիրյանի գործով նախաձեռնող մարմին՝ ըստ որի, համանման իրավիճակում ոստիկանների ցուցմունքներով չի կարելի մարդուն հետապնդման ենթարկել, ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով մեկ ամսվա փոխարեն երկու ամսով կալանավորել Լևոն Քոչարյանին:

Նույն դատախազությունը խոշտանգման դեպքով, որն արձանագրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից, որևէ գործողություն չի իրականացրել, քանի որ, չնայած նույն դեպքով Լևոն Քոչարյանը նաև տուժողի կարգավիճակ ունի, բայց ոստիկաններից ոչ մեկը կալանավորված չէ: Իրավաբանների գնահատմամբ, նշվածը հանդիսանում է օրենքի առջև բոլորի հավասարության և օբյեկտիվ քննության անտեսում: Առավել հետաքրքիր զարգացում է ստացել նաև վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքների ընթացքը: 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ներկայացվում է վերաքննիչ բողոք, որի պայմաններում առաջին ատյանի դատարանն անհապաղ, որպես կանոն՝ երկու օրվա ընթացքում ուղարկում է գործի նյութերը վերաքննիչ քրեական դատարան, սակայն Լևոն Քոչարյանի գործով տեղի ունեցավ ևս մեկ ապօրինություն՝ գործի նյութերը ուղարկվել են դատարան 8 օր անց՝ մեկ ամիս կալանքի որոշման պայմաններում՝ դրանով իմաստազրկելով վերաքննության իրավունքը:

Ավելին, բողոքները ոչ պատահականորեն, հենց ձեռքով մակագրմամբ՝ մակագրվում են Մհեր Արղամանյանին, որի որդին 2019 թվականին պահանջում էր, որ Ռոբերտ Քոչարյանը լինի կալանավորված, իսկ պահանջի արտահայտման միջոց օգտագործում էր թե՛ իր անձնական ֆեսյբուքյան էջը և թե՛ մասնակցում էր դատարանի դիմաց ցույցերին՝ նախապես պատրաստած պաստառներով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում