Թեհրանի իշխանությունները գծել են հստակ կարմիր գծերը ու անհրաժեշտ զգուշացումներ տվել ադրբեջանական կողմին. Իրանահայ վերլուծաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Էրդողանը շարունակում է պնդել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար կարևոր է «Զանգեզուրի միջանցք»-ի արագ բացումը և Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ իրականացումը: Այս հայտարարությունները ին՞չ հակազդեցության կարող են հանդիպել Իրանի կողմից։Եվ առհասարակ ինչպես ՌՆ գնահատում Իրան-Թուրքիա ներկայիս հարաբերությունները, ին՞չ զարգացումներով է այն հղի։ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Իրանում բնակվող մեր հայրենակից, քաղաքական վերլուծաբան ԱՐՏՈՒՅՏ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ, ով նկատեց.

-Նախ ամենասկզբում ասեմ, որ չկա Իրանի տարածքով միջանցք հասկացողություն, այլ կա ընդամնենը ճանապարհ և այս ճանապարհը նորություն չէ: Բաքուն տասնամյակներ շարունակում հաղորդվում է Նախիջևանի հետ հենց Իրան տարծքով, պաշտոնական և օրինական բոլոր անցակետերը անցնելով և հարգելով մաքսային և սահմանային բոլոր օրենքները ԻԻՀ ամբողջական վերահսկողոյան ներքո:

Իրանը միշտ էլ հնարավորություն է ունեցել Բաքու-Նախիջևան հաղորդակցության և բոլոր ցանկացած կարիքները հայթհայթելու համար: Ուստի, կարճ ասած, այս ճանապարհը միշտ եղել է, սակայն այն ինչ այս պահին խոսվում է նրա բարելավման կամ ավելի դյուրին դարձնելու հարցն է:
Բայց սա կարելի է մեկնաբանել որպես նահանջ Բաքվի համար: Նախ ինձ թվում է, որ Բաքուն արդեն համոզվել է կամ համոզվում է, որ բռնի կամ նման այլ միջոցներով հնարավոր չէ հատել Իրանի նշած կարմիր գծերը: Չմոռանանք, որ այս թեմայով նաև Ռուսաստանը և Թուրքիան ինչ որ կերպ փորձել կամ փորձում են համոզել Իրանին, սակայն պատասխանը պարզ է: Մյուս կողմից, Իրանը բազմիցս արտահայտվել է , որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների միջոցով ոչ թե օտարերկյա ուժերի ներկայությամբ:
Այս առումով Իրանը հստակ առաջարկներ ունի և իհարկե դիրքորոշումներ: Առաջինը հնարավորություն է ստեղծել Բաքու-Նախիջևան հաղորդակցությանը, երկրորդը պատրաստակամություն հայտնել ներկա լինել որպես սահմանային դիտորտ, ինչը շատ ավելի գործունյա և դրական է Հայաստանի համար և լուրջ պատգամ Բաքվի, Թուրքիայի, ԵՄ և այլ արտատարածաշրջանային ուժերի համար:  Երրորդը 3+3 ձևաչափն է, որը ներկա առաջարկներից ամենալավագգունն է Հայաստանի համար, հաշվի առնելով, որ Բաքուն չենթարկվելով մինչ այս առկա ձևաչափերին և ԱՄՆ-ի ու ԵՄ հետին նպատակները Իրանի առաջարկը համարվում է ամենաանկողմնակալ և գործնական առաջարկը հանուն տարածաշրջանի խաղաղության:
Հենց այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, որը հանդիսանում է Իրան- Ադրբեջան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավար, հայտարարել է. ««Իրան-ուղի» նախաձեռնության շրջանակում, կշահագործվի Աշղբանդից Ջուլֆա Արաքսի ճանպարհը, որը կգործի որպես արևելք-արևմուտք երթուղի»:
Հիշեցնեմ որ 2022 թվականի սեպտեմբերին Իրանը նախազգուշացրեց Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և Ադրբեջան-Հայաստան սահմանների փոփոխության մասին:
Միևնույն ժամանակ Թեհրանի իշխանությունները հստակորեն սահմանել են կարմիր գիծն այս հարցում և անհրաժեշտ զգուշացումներ են տրել ադրբեջանական կողմին Բաքվի կողմից սահմանային արկածախնդրության և Թեհրանի և Երևանի սահմանը փակելու հնարավոր գործողությունների համար։
-Այս իրավիճակում, ի՞նչ սասել թուրք-ադրբեջանական տանդեմից:
- Ինչ վերաբերում է ադբեջա-նաթուրքական հաջորդ քայլերին, հաստակ պետք է նշել մի քանի գործոների մասին: Նախ Իրանի հստակ և անփոփոխ դիրքորոշումը սահմանների անփոփոխ լինելու և Իրան-Հայաստանի կապը ցանկացած կետում չխանգարելու մեջ, պատճառ դարձավ որ «Իրան-ուղի» ճանապարհը լինի Բաքու-Նախիջևան հաղորդակցության ուղի ինչը որ ամենաճիշտ տարբերակն է համարվում: Սա արդեն փոխել է Բաքվի պատասխանատուների ոճը, սակայն դեռ Թուրքիան փորձում է խոսել Զանգեզուրի կեղծ միջանցքի մասին, որը դա ուղղակի նպատակ է Թուրանական և ՆԱՏՈ-ի հավակնորդների երազանքները իրականացնելու համար:
Չմոռանանք նաև որ Էրդողանը ռազմավարական նպատակներին ուղղված մարտավարական խաղերի վարպետ է, և այս հարցը բարձրացնելով՝ խաղում է Իրանի և Հայաստանի որոշում կայացնողների մտքի ու ոգու հետ՝ իր առաջնահերթ ծրագիրը առաջ տանելու համար։
Հաջորդը թեման կարելի գտնել Պաղեստինում: Բաքվի խորը հարաբերությունները սիոնիստական ահաբեկիչների հետ և ներկա իրավիճակը ապացուցում է, որ ցանկացած երկիր չպետք իր հույսը դնի սիոնիստական ռեժիմի վրա: Չմոռանանաք, որ սիոնիստների հիմնական նպատակներից բացի տնտեսական շահը Բաքվի հետ՝ ԻԻՀ հարվածելն է: Սիոնիստները փորձում են Կովկասյան տարածաշրջանում ներկայություն ունենալ և ամենահարմար վայրը ներկա Բաքուն է ալիևյան համակարգով:
Վերջին իրադարձությունների համատեքստում կարևոր է հիշել, որ Բաքուն անկախ չի գործել: Կուլիսային որոշ դերակատարներ աջակցում են Հարավային Կովկասում Ադրբեջանի վարած լարվածության քաղաքականությանն իրենց նպատակներն առաջ տանելու համար: Որպես օրինակ՝ Իսրայելը փորձում է Իրանի հյուսիսային սահմանների մոտ նոր ճակատ ձևավորել, նպատակ ունենալով զսպել Թեհրանին: Թուրքիան փորձում է Ադրբեջանի գործողությունների միջոցով կապ հաստատել Կենտրոնական Ասիայի հետ ու ընդլայնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում, չնայած երկար տարիներ լուրջ խնդիրներ ունի Հայաստանի հետ, որին համարում է իր թշնամին: Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ն ունեն կոնկրետ նպատակներ՝ կապված Հայաստանի և Իրանի և արևելքում իրենց ազդեցության զարգացման հետ։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում