«Փաստ». Շարունակում են իրենց «սև գործը»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն առիթ ունեցել ենք նկատելու, որ միանգամայն կոնկրետ անձինք, շրջանակներ, որոնք հստակ զուգահեռվում են փաշինյանական իշխանության հետ կամ առնվազն այդ իշխանության սատարողներն են, աչքի են ընկնում Արցախի, արցախցիների հանդեպ ատելության, թշնամանքի քարոզներով: Ճիշտ է, նրանք քանակական և որակական առումով իրենցից բան չեն ներկայացնում, բայց ռեսուրսների ու հարթակների լայն սպեկտրի միջոցով փորձում են օրակարգ թելադրել ու հանրային տրամադրություններ ձևավորել:

Հատկանշական ու հետաքրքրական է, որ նրանք վերջին օրերին իրենց մաղձանետումների թիրախ են դարձրել ի մասնավորի ԱՀ ԱԺ «22 պատգամավորներին», իշխանություններին ու կատաղի տեմպերով շրջանառում են անհեթեթագույն «թեզ», թե՝ Արցախի կորուստը պայմանավորված էր նրանո՜վ, որ այդ 22 պատգամավորները հրաժարական տված Արայիկ Հարությունյանի փոխարեն նոր նախագահ ընտրեցին, ու իբր, Արցախի նոր նախագահը, որ 1 ամիս էլ չէր պաշտոնավարել, մեղավոր է կատարվածի համար, գումարած՝ «22 պատգամավորներին»:

Ի՞նչ խնդիր է ուզում լուծել իր սատելիտների միջոցով փաշինյանական իշխանությունը նման էժանագին եղանակով: Առաջինն, իհարկե, սեփական մեղքերն, ինչպես միշտ, այլոց վրա բարդելու հավերժական ցանկությունն է: Իբր՝ իրենք չեն մինչև այդ ամեն ինչ արել, որ այդ աղետը տեղի ունենա, բայց, այ, որ սեպտեմբերի 19-ից մի քանի օր առաջ Արցախում պաշտոնից հեռացած նախագահի փոխարեն նոր նախագահ ընտրեցին, դա ամեն ինչ տարավ կործանման: Մյուս խնդիրը, որ նրանք թերևս լուծում են, իրենց մշտական ուղղությունն է, այն է՝ ամեն գնով ատելություն սերմանել Արցախի ու արցախցիների նկատմամբ, հանրության մեջ ներարկել, թե՝ վատ բան չի եղել, որ Արցախը հանձնել ենք:

Ամեն գնով: Հիշեք, թե ովքեր ու ինչեր էին քարոզում, ինչ ստեր էին տարածում արցախցիների մասին: Դրանք հիմնականում նույն «թավիշի» շահառուներն են: Իսկ նախօրեին այդ մերձիշխանական «քարոզիչներից» մեկն արդեն ոչ միայն անվանարկել է, վիրավորել, այլև ուղղակիորեն բռնության կոչեր հնչեցրել Արցախի ԱԺ պատգամավորների հասցեին: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ: Եթե հանկարծ նման բան իշխանության կամ թեկուզ որևէ քպական պաշտոնյայի հասցեին ասեր որևէ ընդդիմադիր, որևէ սովորական քաղաքացի, որը քպականի «անպատժելիության թուղթ» չունի, ապա հիմա արդեն փաշինյանական ոստիկանությունը այդ մարդուն ծեծելով, ձեռուոտքը ջարդելով կձերբակալեր, փաշինյանական իշխանության սրտի որևէ դատավոր, որին ձեռքով կմակագրվեր գործը, տեղում կալանքի որոշում կտար կամ դատարանի դահլիճում մահվան կհասցներ, մի խոսքով՝ կգործարկվեր ռեպրեսիվ համակարգը: Բայց քանի որ բռնության կոչերի հեղինակը, այսպես ասենք, նիկոլական է, բնականաբար, նրան ոչինչ էլ չի սպառնում: Սա է «ժողովրդավարության» բաստիոնը... Ծափ տվե՛ք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի