Գիրքը տիկին Գայանեն նվիրում է սիրելի ամուսնու պայծառ հիշատակին

Մշակութային

 Հոկտեմբերի 13-ը, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում հերոսաբար զոհված, ծնունդով Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղից ՄԱԹԵՎՈՍ ՄԿՐՏԻՉԻ ՂՐԶՈՅԱՆԻ հիշատակի օրն է։ Նրա շիրիմին են այցելել հարազատներ, մարտական ընկերներ, զինվորականներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել ։Ծնվել է 1958 թվականի մարտի 6-ին, Սարատակ գյուղում ։Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ։ Ապա ընդունվել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական բաժինը, ավարտել գերազանց, սովորել նաև ասպիրանտուրայում։ Ամուսնացած է ունի երեք զավակ։ 1988 ֊ին Մաթևոսը կամավորագրվել է Արցախյան ազատագրական շարժմանը ու իր կազմավորած ջոկատով պաշտպանել Ոսկեպարը։ 1991֊ին ընտրվել է Արթիկի շրջկոմի գործկոմի նախագահի տեղակալ, իր ուսերի վրա տանելով գյուղատնտեսական ոլորտի պատասխանատվությունը։ 1993֊ին, հրաժարվելով պետական պաշտոնից, շարունակում է պայքարել անկախ պետականության կայացմանը։ Նա երբեք չէր հանդուրժում սուտը, կեղծիքը, վախկոտությունը։ Անմնացորդ նվիրված էր հայրենիքին, ընտանիքին, հարազատներին, ընկերներին ։2018֊ին, Մաթևոսը աշխատանքի է անցել Արթիկի նորաբաց ջերմոցային  տնտեսությունում, որպես գլխավոր ագրոնոմ։ 2020 թվականի սեպտեմբերի 27֊ին Ա, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Չարաբաստիկ լուրն իմանալուն պես որպես կամավոր, Մաթևոսը մեկնում է առաջնագիծ պաշտպանելու մեր Սուրբ հողը։ Պայքարելով նենգ թշնամու դեմ, նա անմահացավ հոկտեմբերի 13-ին Եղնիկներում։ Մաթևոսը ընկավ քաջի մահով, ընկավ հերոսաբար այն համոզմունքով, որ պաշտպանել է հող հայրենին։ Մաթևոս Ղրզոյանի օրինակը գիտակից ու հեռատես մտավորականի, հայրենիքի պաշտպանությանը նվիրված կամավորականի իսկական օրինակ է։ Իր կարգապահությամբ ու խիզախությամբ, նա օրինակ էր իր զինակից ընկերների համար դեռ կյանքի օրոք։ Նրա անցած մարտական ուղին փառավոր է։ Նա անմահացավ, հավերժացնելով իր անունն ու սխրանքը բոլորիս սրտերում։ Արթիկի «Վարազ Սամուելյանի» անվան մշակույթի տանը կայացավ Մաթևոս Ղրզոյանի կնոջ բանաստեղծուհի, Հայաստանի Գրողների միության անդամ, Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ  Գայանե Աղաքարյանի «ԱՆԱՎԱՐՏ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ» գրքի շնորհանդեսը:

iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է եղել։ Գիրքը տիկին Գայանեն նվիրում է սիրելի ամուսնու պայծառ հիշատակին։ Տիկին Գայանեն ուժեղ կամքի տեր կին է, ով իր կյանքում հանդիպած դժվարությունների դեմ պայքարում է լուռ, հայ կնոջը բնորոշ կամքով։ Շնորհանդեսի ժամանակ գրքերի վաճառքի ողջ հասույթը տիկին Գայանեն փոխանցեց Զինծառայողների Ապահովագրության Ազգային հիմնադրամի հաշվեհամարին։ Մեզ հետ զրույցում, տիկին Գայանեն նշեց. «Պատերազմը, ամուսնուս զոհվելը, պարտությունը երիցս ինձ սպանեցին իմ մեջ, և երկար ժամանակ պահանջվեց, որ հավաքեմ իմ բեկորները, միացնեմ իրար ու ստանամ այն, ինչ մնաց ինձանից ։ Կորուստներին դիմանալ ոչ բոլորին է տրված։ Ես էլ եմ դժվարությամբ փորձում վերգտնել ինձ, կորցրած շատի վերագնահատման ու մնացած շատի վերարժևորման հանրագումարում։ Առաջին գիրքս վերին մի հուշումով վերնագրեցի «Մտքեր ճամփաբաժանի», կարծես նախազգալով սպասվող արհավիրքը, որը պիտի կյանքս բաժաներ «մինչև» և «հետոյի»... ՈՒ եթե մինչ այժմ իմ յուրաքանչյուր ստեղծագործություն հույզ էր, ապրված կամ երևակայական զգացողության արտացոլանք, այժմ, նույն օրինաչափությամբ դառնում է «Անավարտ մենախոսություն»։

- Իսկ ինչո՞ւ անավարտ մենախոսություն։

- Քանի որ հուշերի ու զգացողությունների այն տարափը, որ հիմա կրում եմ իմ մեջ, անտարողունակ է։ Ինչո՞ւ «մենախոսություն»... Քանի որ նախ ինքս եմ փորձում հասկանալ ինձ և հույզերիս ու ապրումներիս բեռը բուռ ֊բուռ տեղավորում սրտիս տրոփի հանգույն վազող տողերի մեջ, կանգնեցնում ու ստանում բանաստեղծություն, որ նաև ընկալելի լինի ընթերցողին։ Թե որքանով է հաջողվել ինձ այս ամենը, ամենալավը, թերևս, ընթերցողը կվկայի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում