Իրանը սպառնում է Իսրայելի ռեժիմին կամ ինչից է կախված Երրորդ աշխարհամարտ լինել-չլինելու հարցը

Վերլուծություն

Իրանը ՄԱԿ-ի միջոցով նախազգուշական ուղերձ է հղել Իսրայելին՝ ասելով, որ Իրանը ստիպված կլինի միջամտել, եթե Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություն սկսի Գազայում:

Միեւնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանն այս գիշեր Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիյեի հետ։

Արդյունքում, թեեւ Իսրայելը սպառնացել էր` այսօր 00:00-ին ցամաքային հարձակման անցնել Գազայի հատվածում, բայց այդ օպերացիան դեռ չկա: Ավելին, մի շարք աղբյուրներ հայտնում են, որ Իսրայելի կառավարության նիստում հավանաբար այսօր որոշում կկայացվի` կա´մ ցամաքային ճանապարհով մտնել Գազայի հատված, կա´մ բանակցություններ վարել ՀԱՄԱՍ-ի հետ, և բանակցություններն ամենահավանական լուծումն են գնահատվում։

Տպավորությունն այն է, որ ԱՄՆ-ում սկսել են պարզ գիտակցել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Գազա Իսրայելի բանակի ցամաքային ներխուժումը: Նախ, ՀԱՄԱՍԸ-ը միանշանակ կպատասխանի, եւ մած հարց է, թե ինչ հաջողությունենր կունենան իսրայելյան ուժերը: Երկրորդը, գրեթե միանշանակ է, որ Հզբոլահը եւս կներքաշվի պատերազմի մեջ, ինչն իսրայելյան բանակի համար բազմապատիկ ավելի ծանր փորձություն է, քան ՀԱՄԱՍ-ի հետ բախումը: Հզբոլահի ներքաշման դեպքում կտրում աճում է Իրանի (եւ մեծ հավանականությամբ` այլ երկրների եւս) միջամտության հավանականությունը, եւ Թեհրանի հիշատակված զգուշացումը մերկապարանոց չէ: Այս իրավիճակում ԱՄՆ-ն ստիպված է լինելու միջամտել, քանի որ Իսրայելին անգամ միջուկային զինանոցը կարող է չփրկի: Իսկ թե դա ինչ է նշանակում, ինչ գլոբալ ռիսկեր են առաջանում, հասկանում են բոլորը:

Իրադարձությունների զարգացման հենց այս սցենարն է դարձել ամենահավանականը, եւ պատահական չէ, որ նման իրավիճակում Բլինկենը հրապարակավ միջամտելու խնդրանքով դիմեց Պեկինին: Իսկ Չինաստանի, ինչպես նաեւ` Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ մի շարք այլ երկրների պահանջը միանծանակ է` պետք է հանգուցալուծում տալ Պաղեստին պետության ստեղծման միջոցով: Սա անձամբ Նեթանյահույի համար է վատագույն տարբերակը. բանակցությունները եւ Պաղեստինի ստեղծումը նրա համար ոչ միայն քաղաքական ոչնչացում է, այլ ստիպված կլինի մինչեւ կյանքի վերջը բանտ նստել, ընդ որում, հին մեղքերին այդ դեպքում կգումարվեն նաեւ այն գործողությունները, որոնք հանգեցրին Գազային հատվածի բնակչության ցեղասպանության: Նեթանյահուից զատ, բանտում հայտնվելու ռիսկի տակ են իսրայելյան մի շարք այլ պաշտոնյաներ: Ոմոնք իրենց թույլ են տվել արարքներ, որոնք, առավել եւս, եթե ստեղծվի Պաղեստին պետություն, ծածկել չի լինի: Օրինակ, երբ առողջապահության նախարարը հրաման է ստորագրում, որով արգելում է պաղեստինցիներին բժշկական օժանդակություն ցուցաբերել, կամ պաշտպանության նախարարը, ով հայտարարում է, թե իսրայելյան զինվորները կարող են անել ինչ ուզում են, եւ չեն պատժվի (մի բան, որ ժամանակին միայն Հիտլերն է արել), ապա այդ ամենի միջզգային բոլոր ներմերով կոչվում է ռազմական հանցագործություն: Այսինքն, իսրայելյան պաշտոնյաները պատերազմել կամ բանակցել հարցի շուրջ որոշում կայացնելու համար, ունեն նաեւ անձնական շարժառիթ, եւ նման է, որ կփորձեն մեծ պատերազմ սանձազերծել: Ինչքանո՞վ ԱՄՆ-ն կկարողանա նրանց զսպել, թերեւս այս պահին այդ հարցից կախված էլ մնացել է Երրորդ աշխարհամարտ լինել-չլինելու հարցը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում