Օտարազգի հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը․ Ռուսական թատրոնը վերադարձել է միջազգային թատերական փառատոներից

Մշակութային
Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երեք ներկայացում գրեթե միաժամանակ մեկնել էր տարբեր առաջատար միջազգային թատերական փառատոների։ Թատրոնին հաջողվել է ոչ միայն պատվով ներկայացնել Հայաստանը, այլ նաև արժանանալ փորձագետների դրվատանքին։ Օտարազգի հանդիսատեսն ամենուր առանձնակի ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը․ չդադարող օվացիաներ, «բռավոների» տարափ։ 
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը թատրոնը մասնակցել է Ղազախստանում անցկացվող «ՏեԱՐՏ-Կոկշե» («TeART-Kokshe») միջազգային թատերական V փառատոնին (ք․ Կոկշետաու)՝ Կ. Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումով, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։ Ներկայացումը ցուցադրվել է ս/թ հոկտեմբերի 1-ին Ակմոլինսկու տարածաշրջանային ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։
«ՏեԱՐՏ-Կոկշե» փառատոնին այս տարի ցուցադրվել է 17 ներկայացում՝ 5 երկրից:
Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 7-ը թատրոնը մասնակցել է Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական II փառատոնին (ք․ Վլադիվոստոկ)՝ Ջ․ Գոլդմենի «Թագավորների խաղերը» ներկայացումով (բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան)։ Ներկայացումը ցուցադրվել է ս/թ հոկտեմբերի 6-ին և 7-ին Պրիմորսկու Մ.Գորկու անվան ակադեմիական տարածաշրջանային դրամատիկական թատրոնի բեմում։
Փառատոնին այս տարի ցուցադրվել է 10 ներկայացում՝ 8 երկրից:
Հոկտեմբերի 6-ից 11-ը թատրոնը մասնակցել է «Հայրենակիցներ» («Соотечественники») ռուսական դրամատիկական թատրոնների XVI միջազգային փառատոնին ք․ Սարանսկ (Մորդովիա)՝ Դ. Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» ներկայացումով, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։
Ներկայացումը ցուցադրվել է ս/թ հոկտեմբերի 11-ին Մորդովիայի հանրապետության պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։
Փառատոնին այս տարի ցուցադրվել է 7 ներկայացում՝ 6 երկրից:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում