ՀԱՅԱԽՈՍ ՉՀԱՅԵՐԻ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ

Վերլուծություն

Խօսքս ա­նոնց է, ո­րոնց մէջ կը տես­նեմ ան­ծա­նօթ Մով­սէ­սը հայ տա­ռա­պան­քին եւ հայ Իս­րա­յէ­լը, որ գի­տէ ա­նա­պատ­նե­րեն անց­նիլ ու ծո­վե­րը ճեղ­քել դէ­պի Ա­ւե­տեաց եր­կիր եր­թա­լու ուխ­տով:

­Մէկ է վրէ­ժը եւ Հայն ա­նոր ա­ռա­քեալն է:

Վ­րէ­ժէն զատ աս­տո­ւած չպաշ­տես:

ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ

2018–ԻՑ ՆԵՏԱԾ «ՌՈՒՄԲԸ»

Թշ­նա­մու պա­րագ­լուխ Ա­լի­ևի պիղծ ֆո­տո­սե­սիան և տե­սան­յու­թերն օ­կու­պաց­ված Ար­ցա­խից, նրա լպիրշ և ցի­նիկ հո­խոր­տանք­նե­րը վրե­ժի ծա­րա­վով են լցրել հա­յե­րի սրտե­րը: Հա­յե­րի, բայց ոչ սոսկ հա­յա­խոս­նե­րի և/­կամ «յան» ազ­գա­նու­նով ու­նե­ցող­նե­րի: 

Օ­րի­նակ` ՔՊ կոչ­վող հա­կա­հայ կա­ռույ­ցը ճոխ նշել է Եր­ևա­նում տա­րած պյու­ռոս­յան հաղ­թա­նա­կը, ո­րին հետ­ևում է փոխ­քա­ղա­քա­պե­տե­րի, թա­ղա­պե­տե­րի, վար­չութ­յան պե­տե­րի և­ այլ պե­տե­րի ու պե­տիկ­նե­րի պաշ­տոն­նե­րը կի­սե­լը: Դե, ա­վա­գա­նու այլ խմբակ­ցութ­յուն­նե­րին էլ սրբե­րի կեր­պար չվե­րագ­րենք... Իսկ գլխա­վոր գե­րա­գույն կա­պի­տուլ­յան­տի գլխա­վո­րած պատ­վի­րա­կութ­յու­նը ժա­մա­նեց Ստ­րաս­բուրգ։ Նա­խա­տես­ված են հան­դի­պում­ներ ԵՄ խորհր­դա­րա­նի նա­խա­գահ Ռո­բեր­տա Մե­ցո­լա­յի, ԵԽ գլխա­վոր քար­տու­ղար Մա­րիա Պեյ­չի­նո­վիչ Բու­րի­չի, ԵԺԿ խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Մանֆ­րեդ Վե­բե­րի հետ։ Նաև գլխա­վոր գե­րա­գույն հո­ղա­տուն ե­լույ­թով հան­դես կգա Եվ­րա­խորհր­դա­րա­նում:

Եր­ևի նո­րից հե­քիաթ­ներ կհնչեց­նի «ժո­ղովր­դա­վա­րութ­յան բաս­տիո­նի» մա­սին, մի­գու­ցե, կեղծ հա­կադ­րութ­յուն ներ­կա­յաց­նի «դե­մոկ­րատ» «խա­ղա­ղա­սեր» Եր­ևա­նի ու «բռնա­պետ» Բաք­վի միջև: Ի դեպ, տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում զանգ­վա­ծա­բար ընկ­նում ենք ծու­ղա­կը: Մեր մե­դիա­խո­սույ­թում տա­րած­ված է Ա­լի­ևի մա­սին խո­սել «Բաք­վի բռնա­պետ» է­պի­տե­տով: Հո­գե­բա­նութ­յան տե­սանկ­յու­նից փորձ է ար­վում չե­ղած հա­կադ­րութ­յուն սահ­մա­նել լա­վի ու վա­տի, չա­րի ու բա­րու միջև: Կար­ծես թե, Եր­ևա­նում բռնպետ չկա, Եր­ևա­նում վար­չա­պե­տի ա­թո­ռին թա­ռա­ծը դե­մոկ­րատ է, ուս­տի բա­րի է, իսկ ա­հա Բաք­վում բռնա­պետ կա, ուս­տի նա չար է: Կար­ծես Հա­յաս­տա­նը դե­մոկ­րա­տա­կան է, ուս­տի լավն է, իսկ Ադր­բե­ջա­նը՝ բռնա­տի­րա­կան է, ուս­տի վատն է: Պ­րի­մի­տի­վա­գույն այս նա­րա­տի­վը մտած­ված ու գոր­ծարկ­ված է արևմտ­յան, նույն ին­քը՝ սո­րո­սա­կան օ­ֆիս­նե­րում, որ­պես­զի ծնկած հա­յե­րը ոչ թե ռևան­շի մա­սին մտա­ծեն, այլ հո­գե­բա­նո­րեն բա­վա­րար­վեն ի տար­բե­րութ­յուն «քըխ բռնա­պե­տութ­յան»՝ «պու­պուշ դե­մոկ­րա­տիա» լի­նե­լու դա­տարկ ու ո­չինչ չտվող պատ­րանք­նե­րով: Ա­լի­ևը բռնա­պետ է, թե` ոչ, դա թող ո­րո­շի նրա ցե­ղա­խում­բը: Հա­յերն ու­նեն այլ խնդիր՝ ար­ժա­նա­պատ­վութ­յան վե­րա­կանգ­նում, ե­թե կու­զեք՝ ռևանշ (այն բա­ռը, ո­րից չար­չի­նե­րը տակն են կեղ­տո­տում): Դ­րան հաս­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է հա­մա­կարգ: Իսկ թե այդ հա­մա­կարգն ինչ տեսք կու­նե­նա՝ դե­մոկ­րա­տա­կան, թե մաոիս­տա­կան բռնա­պե­տա­կան, սո­ցիա­լիս­տա­կան, թե լի­բե­րալ–­կա­պի­տա­լիս­տա­կան, աշ­խար­հիկ, թե կրո­նա­կան, որ­ևէ տար­բե­րութ­յուն չկա: Թող լի­նի ռեպ­տի­լիոդ­նե­րի կամ սա­տա­նե­քի տես­քով, միայն թե լի­նի արդ­յու­նա­վետ ու կրկին արդ­յու­նա­վետ: Հա­մա­կար­գը նպա­տա­կին հաս­նե­լու գոր­ծիք է, ու­րիշ ո­չինչ, բայց դա չեն ըն­կա­լում ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը: Սա­կայն շատ լավ ըն­կա­լում է թշնա­մին:

Իսկ Ս­տե­փա­նա­կեր­տում Ա­լի­ևի ցու­ցադ­րած գար­շան­քը հա­րու­ցեց ոչ միայն ցավ և վ­րե­ժի ծա­րավ, այլև` դե­ժավ­յո­ւի զգա­ցում... Ախր, այդ ա­մե­նը տե­սել եմ 2018–ին, և­ ինչ­քա՜ն նման են ա­ռա­ջին ան­գամ Բաղ­րամ­յան 26 մտած Նի­կո­լը և­ ա­ռա­ջին ան­գամ Ար­ցա­խի նա­խա­գա­հի նստա­վայր մտած Իլ­հա­մը: Եր­կուսն էլ` հա­վա­սա­րա­պես պիղծ և ցած­րա­խավ, եր­կուսն էլ` հա­վա­սա­րա­պես «ա­բիժ­նիկ» ու թե­րուս: Ու կապ չու­նի, որ մե­կը չի ա­վար­տել հա­մալ­սա­րա­նը, իսկ մյու­սը МГИМО շրջա­նա­վարտ է, եր­կու­սի բա­ռա­պա­շարն էլ` պրի­մի­տիվ հո­խոր­տան­քով և­ ա­տե­լութ­յամբ լե­ցուն, ցու­ցա­մոլ և պար­ծեն­կոտ, սրտխառ­նոց ա­ռա­ջաց­նող: Ու եր­կուսն էլ` թերևս նույն տե­րե­րի ծա­ռա:

­Պար­զա­պես մե­կը հա­յա­խոս հա­կա­հայ է, մյու­սը` թրքա­խոս: Եվ ա­ռա­ջի­նին պետք է հա­մա­րենք ա­վե­լի վտան­գա­վոր թշնա­մի: Թշ­նա­մի, ո­րը 2018–ին ա­կա­նի պես դրվեց մեր պե­տութ­յան գլխին: Բազ­մա­կի պայ­թող ա­կան:

ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ

bankir16

Գ­րե­թե բո­լորդ մո­ռա­ցել եք Ազ­գա­յին կո­մի­տեի մա­սին, չէ՞: Իսկ կո­մի­տեն հոկ­տեմ­բե­րի 16–ին հա­ղոր­դագ­րութ­յուն տա­րա­ծեց. «Ս.թ. հոկ­տեմ­բե­րի 12–ին Ազ­գա­յին կո­մի­տեի նա­խա­ձեռ­նութ­յամբ կազ­մա­կերպ­վել էր «Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան սպառ­նա­լիք­նե­րը, դրանց չե­զո­քաց­ման ու­ղի­նե­րը, ընդ­դի­մա­դիր շարժ­ման հե­տա­գա կազ­մա­կեր­պումն ու գոր­ծու­նեութ­յու­նը» թե­մա­յով քննար­կում, ո­րին մաս­նակ­ցել են Հա­յաս­տա­նում գոր­ծող ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան–­հա­սա­րա­կա­կան ու­ժե­րի մի քա­նի տասն­յակ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ան­հատ հան­րա­յին գոր­ծիչ­ներ։

Քն­նարկ­մա­նը Ազ­գա­յին կո­մի­տեի հա­մա­կար­գող Վազ­գեն Մա­նուկ­յա­նը հան­դես է ե­կել նե­րա­ծա­կան ե­լույ­թով:

Քն­նար­կումն ըն­թա­ցել է հետև­յալ հար­ցե­րի շրջա­նա­կում.

 1. Ար­տա­քին և ներ­քին մի­ջա­վայ­րից բխող անվ­տան­գութ­յան սպառ­նա­լիք­ներ 

2. ՀՀ ա­պա­գա իշ­խա­նութ­յուն­նե­րի հրա­տապ ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­ներն ազ­գա­յին խնդիր­նե­րի լուծ­ման և­ անվ­տան­գութ­յան սպառ­նա­լիք­նե­րի դի­մա­կայ­ման գոր­ծում

3. Ընդ­դի­մա­դիր շար­ժում­նե­րի գնա­հա­տա­կա­նը և հան­րա­յին պա­հանջ­ներն ընդ­դի­մութ­յու­նից

4. Ընդ­դի­մա­դիր նոր շարժ­ման գա­ղա­փա­րա­կան հա­յե­ցա­կե­տեր և գոր­ծառ­նա­կան ա­ռա­ջար­կութ­յուն­ներ

5. Ընդ­դի­մա­դիր նոր շարժ­ման կող­մից հան­րա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան թե­զեր, սկզբունք­ներ և­ ե­ղա­նակ­ներ

6. Ազ­գա­յին կո­մի­տեի վե­րա­կազ­մա­կեր­պում ու ընդ­դի­մա­դիր շարժ­ման նոր ձևա­չա­փի սահ­մա­նում»։

­Բայց ախր մինչև դուք քննար­կում եք, եր­կիրն է պրծնում... Ի դեպ, հան­րա­հա­վաք­նե­րի ժա­մա­նակ էլ մի­տին­գա­վոր­նե­րը Վազ­գեն Մա­նուկ­յա­նին կնքել էին «Նար­կոզ» մա­կա­նու­նով: Բայց թերևս պար­զու­նակ կլի­նի այդ մարդ­կանց Նի­կո­լի իշ­խա­նութ­յու­նը մի­տում­նա­վոր եր­կա­րաձ­գող­նե­րի դեր վե­րագ­րե­լը: @­Կանչ Տե­լեգ­րամ ա­լի­քի դի­տարկ­մամբ. «Քա­նի դեռ չեն ա­վարտ­վել տեկ­տո­նա­կան շար­ժում­նե­րը, հա­վա­տա­ցեք՝ որ­ևէ մե­կը չի ստանձ­նե­լու իշ­խա­նութ­յու­նը: Միա­միտ չլի­նեք, ազ­գա­դա­վի ու հայ ժո­ղովր­դի ստո­րա­գույն խա­վի հա­մա­տեղ ե­փած խո­զա­լա­փը որ­ևէ մե­կը չի ու­տե­լու: Ու­զենք, չու­զենք՝ սա է ի­րա­վի­ճի­կը»: Սա­կայն ա­վար­տին սպա­սելն էլ կա­տա­սը­րո­ֆիկ է: Քաղ­բան­տարկ­յալ, ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շոտ­յա­նի դի­տարկ­մամբ. «Իշ­խող վար­չա­խումբն ան­գամ դրսից ե­կող մար­տահ­րա­վեր­նե­րի ֆո­նին ուժգ­նաց­նում է տո­տալ ռեպ­րե­սիվ ա­պա­րա­տը երկ­րի ներ­սում, իսկ ազ­գա­յին շա­հե­րը դարձ­րել է գեո­պո­լի­տիկ կա­զի­նո­յի մաշ­ված պլաստ­մաս­սե ժե­տոն: Ա­վե­լին, Փա­շին­յա­նի հար­ցազ­րույ­ցում առ­կա էր ևս մեկ շատ վտան­գա­վոր թեզ. Ադր­բե­ջանն իբր հիմ­նա­վո­րում է իր ագ­րե­սիվ նկրտում­նե­րը հայ­կա­կան ընդ­դի­մութ­յան քննա­դա­տութ­յան պատ­ճա­ռով: Ա­ռանց այդ էլ պարզ էր, որ երկ­րի ներ­սում մո­լեգ­նող տե­ռո­րը պայ­մա­նա­վոր­ված է նաև թուրք­–ադր­բե­ջա­նա­կան շա­հե­րը Հա­յաս­տա­նում պաշտ­պա­նե­լու փա­շին­յա­նա­կան հանձ­նա­ռութ­յամբ, ուս­տի չզար­մա­նաք, որ «Ար­ցա­խը տանք՝ հան­գիստ ապ­րենք», «Անկ­լավ­նե­րը տանք՝ հան­գիստ ապ­րենք», «Ս­յու­նի­քը տանք՝ հան­գիստ ապ­րենք»–նե­րի կող­քին իշ­խա­նա­կան քա­րոզ­չա­կան մե­քե­նան սկսի բա­ցա­հայտ քա­րո­զել «Խան­գա­րող­նե­րին տանք՝ հան­գիստ ապ­րենք» նույն­քան ան­բա­րո թե­զը»:

Իսկ այդ ան­բա­րո թեզն ար­դեն խա­ղարկ­վում է, մաս­նա­վո­րա­պես` Ար­ցա­խի կորս­տի մեղ­քը Ար­ցա­խի նա­խա­գահ­նե­րի վրա բար­դե­լու տես­քով: Սամ­վել Բա­բա­յա­նի` Հ1–ով հե­ռար­ձակ­ված մատ­նա­գիր–­հար­ցազ­րու­յցի հետ­քե­րով ԱԱԾ–ն ար­դեն քրեա­կան գործ է հա­րու­ցել` դա­վա­ճա­նութ­յանն առնչ­վող հոդ­ված­նե­րով, Նի­կո­լի քա­րոզ­չա­մե­քե­նան էլ շատ ին­տեն­սիվ աշ­խա­տում է Ար­ցա­խի նա­խա­գահ­նե­րին ցե­խո­տե­լու ուղ­ղութ­յամբ:

­Միա­ժա­մա­նակ էլ կտրուկ ին­տեն­սի­վա­ցել են զրպարտ­չա­կան հար­ձա­կում­ներն ընդ­դեմ Սերժ Սարգս­յա­նի և ՀՀԿ­–ի` գե­բելս­յան բո­լոր հնարք­նե­րի կի­րառ­մամբ: Բա­նը հա­սել է նույ­նիսկ այն­պի­սի թե­զին, ինչ­պի­սին է` «ա­վե­լի լավ է թուր­քա­կան կամ պարս­կա­կան լծի տակ ապ­րել, քան Սեր­ժի Հա­յաս­տա­նում»: Ինչ­–որ մե­կին ա­հու­դող է պատ­ճա­ռում 2018–ին ոչն­չաց­ված «Սեր­ժի Հա­յաս­տա­նը», և քա­ղա­քա­կան մեկ­նա­բան Ար­մեն Հո­վա­սափ­յա­նը հի­շեց­նում է. «2018–ին փո­ղո­ցում հրճվող­նե­րին ու­զում եմ հի­շեց­նել, որ մինչև նի­կո­լը, մենք էինք նկար­վում Ս­տե­փա­նա­կեր­տի Վե­րածնն­դի հրա­պա­րա­կում, Սերժ Սարգս­յանն ու Բա­կո Սա­հա­կայնն էին ըն­դու­նում հաղ­թա­նա­կի շքերթ­նե­րը, հայ­կա­կան բա­նա­կի շար­քերն ու զրա­հա­տեխ­նի­կա­յի շա­րաս­յունն էր դղրդաց­նում Ար­ցա­խի փո­ղոց­նե­րը, ոչ թե ա­լիև­յան ցի­նիկ ժպի­տը բո­լո­րիս գլխի­կոր դարձ­նում։ Բա­ցա­ռա­պես թուր­քա­կան շա­հե­րի սպաս­յակ նի­կո­լը այ­սօր թերևս ինք­նա­բավ է, հո­գին` փա­ռա­վոր­ված, նա այլևս չի ա­սում «Ար­ցա­խը Հա­յաս­տան է», ա­վե­լին, նա ան­գամ «Ար­ցախ» չի ա­սում, քա­նի որ շատ հան­գիստ ու ա­ռանց խղճի խայ­թի ա­զատ­վեց իր ման­կա­կան ե­րա­զանք հա­մա­րող «ար­ցախ­յան բե­ռից»։ Վեր­ջում մի դրվա­գի մա­սին ևս․­ ա­լիևն իր նա­խօ­րեի նկար­նե­րից մե­կում ձեռ­քին նուռ էր պա­հում՝ ար­ցախ­յան քաղցր ու մեղ­րա­ծոր նուռ․ չեմ կաս­կա­ծում` դուք էլ ինձ նման միան­գա­մից հի­շե­ցիք ե­րեք տա­րի ա­ռաջ նի­կո­լիստ­նե­րի ֆո­տո­շար­քը Ակ­նա­յից, որ­տեղ ոգ­ևոր­ված պա­թոս­վում էին՝ հպար­տա­նա­լով «ի­րենց հայ­րե­նի­քով»։

Ա­յո՛, նի­կո­լիստ­նե­րի «հայ­րե­նի­քը» նույ­նա­նում է Իլ­խա­մի «հայ­րե­նի­քին», թեև քոչ­վո­րին ի՞նչ «հայ­րե­նիք»: Բայց հե­տաքր­քիր է` այդ ի՞նչ գի­տեն հա­յա­խոս և թր­քա­խոս ո­սոխ­նե­րը, ին­չը չգի­տենք մենք, որ մինչև հի­մա վա­խե­նում են «Հար­սա­նիք լեռ­նե­րում» օ­պե­րա­ցիան ստո­րագ­րած ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հից...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում