«Փաստ». Արդյո՞ք ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատներից հրաժարվելու հարց քննարկվում է
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին թերթին պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ մինչև տարեվերջ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հնարավոր է վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները։ Կան նաև տեղեկություններ, որ մանդատից կարող են հրաժարվել առանձին պատգամավորներ: Թերթը թեմայի հետ կապված մեկնաբանություն է խնդրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Քաղաքական այդ սցենարը չենք բացառում, բայց այս պահին նման քննարկում չենք ունեցել»։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, իր կարծիքով, անհրաժեշտ է մնալ խորհրդարանում և պայքարել։
«Դժվար թե ինձանից շատ որևէ մեկը նյարդայնանա այն կեղծ, ամբողջությամբ խաբեությամբ պարուրված, հայությանը մոլորեցնելու նպատակով ընթացող հրապարակային բոլոր այն գործընթացներից, որոնք ԱԺ-ում իրականացնում է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հետևաբար, դրա մաս կազմել ես պարզապես ցանկություն չունեմ, բայց այստեղ խնդիրը հետևյալն է. կարծես առկա է կոնսենսուս, որ Փաշինյանի հեռացման լավագույն տարբերակը իմպիչմենթի իրականացումն է։ Իմպիչմենթի գործընթացն իրացնելու համար, ինչպես հայտնի է, հարկավոր է 54 ձայն, իսկ ընդդիմությունն այս պահին ունի 36 մանդատ։ Մի կողմ դնելով բոլոր այն տեխնիկական խնդիրները, որոնք կարող են առաջանալ մանդատները դնելու հետ կապված, ուշադրություն պիտի դարձնենք երկու փաստի:
Ուստի, այս տրամաբանության մեջ, իմ խորին հարգանքով իմ բոլոր ընկերների և գործընկերների նկատմամբ, ովքեր ամենատարբեր պատճառներով վայր են դրել մանդատը, ես համարում եմ, որ անհրաժեշտ է մնալ խորհրդարանում և պայքարել. պայքարել այնքան ժամանակ, մինչև որ հաջողության հասնենք»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

