«Փաստ». Կոշտ արձագանքներ և «արագի մեջ» սրբագրումներ. ՌԴ ԱԳՆ-ից «փակ» տեքստ է ուղարկվել մեր ԱԳՆ-ին

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ռուսական լրատվականները, այդ թվում՝ պետականները, հղում անելով իրենց «բարձրաստիճան աղբյուրին», գրել էին, որ պաշտոնական Մոսկվան «հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը համարում է բացարձակ սադրիչ՝ հատկապես՝ Ռուսաստանի և հայռուսական հարաբերությունների առումով»։

«Եթե Մոլդովան համարենք 2-րդ Ուկրաինա, կտեսնենք, թե ինչպես են Հայաստանը փորձում դարձնել 3-րդ Ուկրաինա, իսկ Փաշինյանը «թռիչքներ» է կատարում Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- մասնավորաբար ասել է ТАСС-ի աղբյուրը։ Չնայած երեկ ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը շտապեց նշել, թե Նիկոլ Փաշինյանի ելույթում չէր նշվել կոնկրետ երկիր, ասվել էր միայն, որ կա հիասթափություն մեր դաշնակիցներից, իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ «արագի մեջ» նշեց, որ Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Ռուսաստանում իրականում իսկապես շատ մեծ դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան «բողոքներից», և «սադրիչ» ձևակերպումը բավականին մեղմ է իրական արձագանքի հետ համեմատ։

Ի դեպ, մեր տեղեկություններով, արտաքին գերատեսչության աշխատակազմում երեկ ամբողջ օրը հիմնական քննարկման թեման կապված է եղել այդ դրվագի հետ (ոլորտային մասնագետները հասկանում են, թե իրականում ինչ ռիսկեր են պարունակում Փաշինյանի ելույթի տողատակերը)։ Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ որոշակի «զրույց» է եղել Մոսկվայում: Ի դեպ, չի բացառվում, որ նման արձագանքներից հետո էին վերոնշյալ պաշտոնյաները երեկ շտապում «սրբագրել» Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում