«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, բայց ան­գամ կա­պի­տուլ­յան­տա­կան խուն­տա­յի նշա­նա­կած օմ­բուդս­մեն ԱՆԱ­ՀԻՏ ՄԱ­ՆԱ­Ս­ՅԱ­ՆԸ իր ճե­պազ­րույ­ցում ար­ձա­նագ­րեց, որ Ար­ցա­խի դեմ սեպ­տեմ­բե­րի 19–ին սան­ձա­զերծ­ված հեր­թա­կան լայ­նա­ծա­վալ ագ­րե­սիա­յից հե­տո հայտ­նա­բեր­ված և ՀՀ տե­ղա­փոխ­ված Ար­ցա­խի բազ­մա­թիվ բնա­կիչ­նե­րի դիակ­նե­րին առ­կա են խոշ­տան­գում­նե­րի և­ ան­դա­մա­խե­ղում­նե­րի նշան­ներ. «Վատ վե­րա­բեր­մուն­քի բո­լոր ձևե­րին, դեպ­քե­րին, խոշ­տան­գում­նե­րին վե­րա­բե­րող ՄԻՊ­–ի նախ­նա­կան զե­կույ­ցը՝ որ­պես հիմ­նա­կան ա­պա­ցույց օգ­տա­գործ­վել է Հաա­գա­յի դա­տա­րա­նում ՀՀ մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան հար­ցե­րով ներ­կա­յա­ցուց­չի կող­մից, և հիմ­նա­կան ար­ձա­նագ­րում­նե­րը հետև­յալն են. կան ԼՂ­–ից ՀՀ տե­ղա­փոխ­ված բազ­մա­թիվ մար­մին­ներ, այդ թվում՝ քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց, ո­րոնց վրա առ­կա են խոշ­տան­գում­նե­րի կամ ան­դա­մա­խե­ղում­նե­րի նշան­ներ, և սա վկա­յում է, որ այս ան­ձինք, բնա­կա­նա­բար, են­թարկ­վել են իմ կող­մից հի­շա­տակ­ված վե­րա­բեր­մուն­քի կոնկ­րետ տե­սակ­նե­րին, ընդ ո­րում՝ նրանց թվում կան ե­րե­խա­ներ, կա­նայք»: Ադր­բե­ջա­նի կազ­մում Ար­ցա­խի գո­յութ­յու­նը հնա­րա­վոր հա­մա­րող­ներ, «նշա­ձող ի­ջեց­նող­ներ», «ին­տեգ­րա­ցիա­յի» և «խա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գի» ջա­տա­գով­ներ, ինչ­պե՞ս եք ձեզ զգում, այ տա­կանք­ներ: Ո՞վ է ձեզ ի­րա­վունք տվել հա­նուն տա­րա­տե­սակ օ­տար շա­հե­րի սպա­սարկ­ման ար­ցախ­ցի­նե­րին դնել «ստոկ­հոլմ­յան սինդ­րո­մով» տա­ռա­պող­նե­րի տեղ և­ ըն­դու­նե­լի հա­մա­րել նրանց կյան­քը Բաք­վի լծի տակ:

Իոան­նիս­յան Դան­չի­կի գո­վա­բա­նած «Նոր Հա­յաս­տա­նի նոր ոս­տի­կա­նութ­յու­նը», այ­սինքն` «ՊԱ­ՐԵԿ» տե­սա­կի «թավշ­յա մու­սըռ­նե­րը» մշտա­պես հա­րու­ցել են հար­ցեր ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի մոտ: Հի­մա էլ զար­մա­նա­լիո­րեն, կամ մի­գու­ցե` օ­րի­նա­չա­փո­րեն լծվել են ար­ցախ­ցի­նե­րին ՀՀ­–ից դուրս մղե­լու պիղծ ՔՊ­–ա­կան ծրագ­րի ի­րա­գործ­մա­նը: Ինչ­պես գրել է ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լիք­յա­նը. «Ար­դեն եր­րորդ ա­հա­զանգն եմ ստա­նում այն մա­սին, որ ա­մեն ինչ կորց­րած ար­ցախ­ցի­նե­րին պա­րեկ­նե­րը 100 հա­զար դրամ տու­գա­նում են՝ ԱՊ­ՊԱ պայ­մա­նա­գիր չու­նե­նա­լու պատ­ճա­ռով… Է՛ս ա եվ­րա­փա­րի­սե­ցի­նե­րի հոտն­կայս ծա­փա­հա­րութ­յուն­նե­րին ար­ժա­նա­ցած «ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը»։ ԼՐԱ­ՑՈՒՄ. Գ­րա­ռու­մը կա­տա­րե­լուց հե­տո ինձ մե­սին­ջե­րով տե­ղե­կացրին ևս 4 նման դեպ­քե­րի մա­սին։ Փաս­տո­րեն հա­մա­տա­րած, աջ ու ձախ տու­գա­նում են»։ Դե, ար­դեն ոչ ոք չի հի­շում Նի­կո­լի` «քա­ղա­քա­ցին տու­գա­նե­լու մա­տե­րիալ չի» կեղ­ծա­վոր կար­գա­խո­սը: Եվ ընդ­հան­րա­պես այդ հա­յա­խոս թշնա­մի­նե­րը ե­թե մի բան ա­սում են, պետք է հաս­կա­նալ հա­կա­ռա­կը, և կա­պի­տուլ­յան­տի պնդու­մը, որ չի ու­զում ար­ցախ­ցի­նե­րի ար­տա­գաղթ, պետք է հաս­կա­նալ այս­պես` որ շատ է ու­զում:

­Մեծ Բ­րի­տա­նիան ա­ջակ­ցում է Իս­րա­յե­լին՝ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քին հա­մա­պա­տաս­խան ի­րեն պաշտ­պա­նե­լու, ՀԱ­ՄԱՍ­–ի հետ­ևից գնա­լու, հե­տա­գա ներ­խու­ժում­նե­րը կան­խե­լու և­ եր­կա­րա­ժամ­կետ անվ­տան­գութ­յունն ամ­րապն­դե­լու հար­ցե­րում: Այս մա­սին ա­սել է Մեծ Բ­րի­տա­նիա­յի վար­չա­պետ ՌԻ­ՇԻ ՍՈՒ­ՆԱ­ԿԸ Իս­րա­յե­լի վար­չա­պետ Բե­նիա­մին Նե­թան­յա­հո­ւի հետ հա­մա­տեղ ա­սու­լի­սում, գրում են մի­ջազ­գա­յին ԶԼՄ–­նե­րը։ «Մենք գի­տակ­ցում ենք, որ Պա­ղես­տի­նի ժո­ղո­վուր­դը նույն­պես ՀԱ­ՄԱՍ­–ի զոհն է։ Ես հպարտ եմ, որ Իս­րա­յե­լի հա­մար ա­մե­նա­մութ ժա­մին կանգ­նած եմ այս­տեղ՝ որ­պես ձեր ըն­կեր։ Մենք ձեզ հետ հա­մե­րաշխ ենք լի­նե­լու, ձեր ժո­ղովր­դի կող­քին ենք լի­նե­լու և­ ու­զում ենք, որ դուք հաղ­թեք»,–­ ա­սել է Սու­նա­կը։ Չ­զար­մա­նաք, հար­գե­լի ըն­թեր­ցող­ներ, մենք էլ ու­զում ենք Մեծ Բ­րի­տա­նիա­յի վար­չա­պե­տի ու­զա­ծի հա­կա­ռա­կը` որ սիո­նիս­տա­կան պե­տութ­յու­նը պարտ­վի: Զի տար­րա­կան ար­դա­րութ­յու­նը պա­հան­ջում է, որ­պես­զի մեր ար­ցա­խաս­պան թշնա­մուն օգ­նած­նե­րը պատժ­վեն, գնան գրո­ղի ծո­ցը, ջհան­դա­մը և­ առ­հա­սա­րակ բո­լոր կրոն­նե­րով սահ­ման­ված դժոխ­քի տա­րա­տե­սակ­նե­րով հեր­թով անց­նեն:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան