Արցախցու սուր ցավերը դեռ առջեւում են, ցավերը կահագնան, երբ հասկանանք, թե ինչ կատարվեց իրականում․Արցախի հայաթափման իրական պատճառների մասին բացառիկ զրույց

Հանդիպում

 «Յուրաքանչյուր արցախցի այսօր հոգու խորքում բութ, աննկարագրելի ցավ է զգում, հասկանալով, որ սուր ցավերը դեռ առջեւում են։ Ցավերը կահագնանան ժամանակի ընթացքում, երբ հասկանանք, թե ինչ է կատարվել մեզ հետ իրականում, քանի որ 10-ամսյա սովի ու շրջափակման հատվածը, մեզ ամեն կերպ շեղում էր իրականությունից»,- անդրադառնալով այսօր բռնի հայրենի բնօրրանը լքած, կեցության ու գոյատեւելու տարրական խնդիրների լծի տակ ճգնած արցախահայ մեր հայրենակիցների ապրումներին ու ապագային միտված ծրագրերին, «Իրավունքի» հետ զրույցում ասաց գաղթի ճանապարհի ողջ արհավիրքը սեփական մաշկի վրա զգացած, արցախցի պայքարի առաջամարտիկ, հասարական գործիչ Գեւորգ Առուստամյանը, ընդգծելով․

- Թե ինչ է սպասվում մեզ ապագայում, դեռ վաղ է խոսել, քանզի մինչ օրս արցախցին դեռ չի կարողանում հաղթահարել սոցիալական ու կեցավայրի խնդիրները։ Դժվարանում եմ ասել, արդյո՞ք անշրջելիորեն թերթված է հայկական Արցախի էջը, որովհետեւ ի տարբերության շատ ու շատ քաղաքական գործիչների, ովքեր վստահեցնում են հանրությանը, թե դեռ չի լուծարվել Արցախը, ես շատ ավելի սթափ եմ գնահատում իրականությունը։ Որովհետեւ հենց նույն քաղաքական գործիչների շնորհիվ ու գործողությունների հետեւանքով է, որ մենք կորցրեցինք ե՛ւ Արեւմտյան Հայաստանը, ե՛ւ Նախիջեւանը ե՛ւ ցավոք, այսօր արդեն Արցախը, ուստի երազանքներով ապրել պետք չէ։ Արցախը կրկին նվճաելու համար մեզ ահռելի աշխատանք է անհրաժեշտ, որն, այսօր, ցավոք չեմ տեսնում։ 

-Պարոն Առուստամյան, այս օրերին հանրության մի զանգված արցախցիներին մեղադրում են , որ հեշտությամբ լքեցին իրենց հայրենիքը, ինչո՞ւ ընդամենը մեկ օր դիմագրավեցի՞ք։ Դուք, որպես այդ ամենի միջով անցած արցախցի, ինչպես կմեկնաբանեք, ինչո՞ւ այդքան զենքեր ունենալով ընդամենը մեկ օր դիմագրավեցիք։

-Նախ մենք ունեինք ՊԲ, որն էլ պարտավոր էր կազմակերպել Արցախի սահմանները պահպաննելու գործողությունները, այսինքն քաղաքացիական անձանց ներքաշել մեկօրյա պատերազմի մեջ եւ ողջ պատասխանատվությունը գցել հետագայում քաղաքացիական անձանց վրա՝ մեղմ ասած, արդար չէ։ Իսկ բանակի կարգուկանոնի, ժամանակակից միջոցներով սպառազինման եւ համալրելու ողջ պատասխանատվությունը կրում էր  քաղաքական իշխանություն ու ՊԲ-ն։ Այսինքն, առնվազն ազնիվ չէ այս մեղքը բարդել քաղաքացիական անձանց վրա։

Ինչ մնում է բուն պատերազմի օրվան,  ապա քաղաքացիական անձանցից շատ-շատերը լավագույն ցանկության դեպքում անգան չէինք կարող ներգրավվել պատերազմական գործողություններին, որովհետեւ չունեինք զենք, զինամթերք, որպեսզի գոնե մեր սեփական ընտանիքներն ու անձնական անվտանգությունը պաշտպանեինք։ Մենք մեր հայրենիքը բռնի լքեցինք, որովհետեւ չկար քաղաքական էլիտայի  պատասխանատվությունը սեփական ժողովրդի նկատմամբ, ոչ ոք չէր զբաղվում ժողովրդով, քաոս էր բառի բուն ու ուղիղ իմաստով, յուրաքանչյուրը ինքն էր իր անվտանգությունը փորձում ապահովվել՝ ջանքեր չխնայելով մեկ ժամ շուտ դուրս գալ այդ դժոխային քաոսից։

-Այս համատեքստում շատ է խոսվում, որ բուն Ստեփանակերտի վրա կրակոցներ չկային, կամ գրեթե չկային, եւ հնարավոր էր գոնե Ստեփանակերտը հայկական պահել այնտեղ մնալով։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Հնարավոր է նաեւ Շուշին ու Հադրութն էլ պահել, անհրաժեշտ էր փաթեթեային լուծումներ տալ, եթե լիներ քաղաքական պատասխանատվությունը գուցե այո, հնարավոր լիներ փրկել ե՛ւ Ստեփանակերտը ե՛ւ առհասարակ Արցախն ամբողջությամբ, եթե 25-30 տարի մենք եւս կարողանայինք Ադրբեջանին զուգահեռ  զինվել։ Ստեփանակերտը հայկական պահելով եւ Ադրբեջանի դրոշի տակ մնալով ես դեռ մեկ տարի առաջ եմ նկարագրել, թե ինչ վիճակում կլիներ արցախցին։ Կանայք ծննդատներում կկորցնեին իրենց նորածիններին, իսկ տղամարդիկ՝ ամենատարբեր սադրանքների միջոցով ամեն օր կհայտնվեինք Բաքվի բերդերում։  Ըստ այդմ ես ոչ մի կերպ հնարավոր չեմ համարում, որ արցախահայությունը կարող է ապրել Ադրբեջանի դրոշի տակ, եթե Արցախը որեւէ երկրի կազմում կարող էր հայտնվել, դա միայն ու միայն ՀՀ-ի կազմում էր հնարավոր, որպեսզի արցախցին էլ շարունակեր ապրել։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում