«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին

Տեսանյութեր

Մոսկվայում ընթանում է Յալթայի միջազգային ֆորումը, որին մասնակցում Է Հայաստանի «Ղրիմի բարեկամներ» ակումբի ղեկավար, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ։

Համաժողովին ներկա են եվրոպական երկրներից մինչեւ աֆրիկական ու ասիական երկների բազմաթիվ հեղինակավոր քաղաքական գործիչներ, պետդումայի պատգամավորներ:

Մասնակիցների լայն արձագանքին ու բարձր գնահատականին արժանացավ Հայկ Բաբուխանյանի ելույթն, ով բարձրացրեց հատկապես արցախյան խնդիրը:

«Արեւմուտքին հաջողվեց Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ Ռուսաստանի հետ: Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան միասին կազմեցին Միութենական պետություն: Փաստացի մեր տարածաշրջանում միայն Հայաստանն էր մնացել պրոռուսական, ինչն Արեւմուտքին ձեռնտու չէր: Եվ այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը` Արցախում տեղի ունեցած ամբողջ հետեւանքներով: Այսօր Հայաստանի փողոցներում Արցախից բռնագազթվածներ կան, 120 հազար արցախցի մնացել է անտուն, որոնց բոլորին ապահովել բնարականներով մեր երկիրն ի վիճակի չէ», - ընդգծեց Բաբուխանյանը:

Բանախոսը զուգահեռներ տանելով Արցախի եւ Ղրիմի միջեւ` ասաց, որ չի կարելի ասել, թե այս կամ այն տարածքը պատկանում է ինչ-որ մի պետությանը կամ իշխանությանը:

«Հողը պատկանում է այն ժողովրդին, որն այնտեղ ապրում է եւ նա է տերը: Ղրիմի ժողովուրդն ինքնորոշվել է եւ ամբողջ աշխարը պարտավոր է հաշվի նստել դրա հետ, հարգել այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ես բազմիցս եղել եմ Ղրիմում եւ տեսել եմ, որ տեղի բազմազգ ժողովուրդը կողմնակից է, որ Ղրիմը մնա Ռուսաստանի կազմում: Ուզում եք 2 հազար անգամ հանրաքվե արեք, Ղրիմի ժողովուրդը 2 հազար անգամ էլ կասի, որ պատրաստ է  լինել Ռուսաստանի կազմում»,- շեշտեց Բաբուխանյանը:

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ներկայացուցիչը նշեց, որ ակնկալում է Ռուսաստանից ակտիվ եւ գործուն քայլեր, որպեսզի արցախցի բռնագազթվածները կարողանան վերադառնալ իրենց օջախները` իրենց գյուղերն ու քաղաքները:

«Միջազգային երաշխիքներով ապահովված պետք է լինի արցախցիների անվտանգությունն ու կյանքը Արցախում, որտեղ Ռուսաստանը պետք է առանցքային դերակատարություն ունենա: Իսկ դրա համար առաջին հերթին պետք է ակտիվություն դրսեւորվի ԶԼՄ-ներում, հասարակական կազմակերպություններում: Հայաստանում ռուսական կառույցներն ու բիզնեսը կարծում եմ` ոչ միայն կարող են, այլեւ պարտավոր են ակտիվացնել իրենց գործողությունները», - եզրափակելով խոսքն` ասաց Բաբուխանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան