«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ա՛խ...ամենացավոտ հարցը տվեցիք. Սպորտի լեգենդի վերջին հարցազրույցը

Տեսանյութեր

28 հոկտեմբերի, 1973 թվական, Երեւան, ժամը 21.00.... Երեւանում ավարտվել էր «Արարատ»-«Զենիթ» հանդիպումը՝ 3-2 հաշվով:  «Հրազդան» մարզադաշտում մի աներեւակայելի աղմուկ էր բարձրացել, տրիբունաներում ֆուտբոլասերները թերթերից փոքրիկ կրակներ էին վառել, որոնցից «Հրազդանի» ափսեն հիշեցնում էր մի հսկայական տոնածառ: Նման տեսարանների կարելի էր հանդիպել մայրաքաղաքի բոլոր մասերում: Երգում, պարում, թնդում էր Երեւանը, խելահեղ ուրախությունը տիրել էր համայն հայությանը՝ «Արարատը» դարձել էր Սովետական Միության չեմպիոն եւ գավաթակիր:  «Արարատ 73»-ի ոսկին հատիկ-հատիկ հավաքվել էր տարիների ընթացքում, այն տարիներին, երբ թիմը մարզում էին Հայկ Անդրեասյանը, Ֆալյանը, Պոնոմորյովը, Գլեբովը, իսկ հաղթանակի վերջնարդյունքը ապահովվեց լեգենդար Նիկիտա Սիմոնյանը:  «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները դարձան լեգենդեր, որոնցից  մի մասը մեր կողքին են, ինչը մեզ հնարավորություն է տալիս անձամբ ունկնդրել մերօրյա ֆուտբոլի լեգենդերին եւ նրանց հետ միասին անցել «Արարատ-73» ուղիներով:

«Արարատ -73»-ի վերելքի ուղղու, երբեք  չմարող սերունդներին հպարտություն պարգևող հաղթանակների, ընկերների կորստի ցավի, այսօրվա ֆուտբոլի եւ հաճախ ցավից արտասվելու մասին  բացառիկ զրույց ենք վարել «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ, սպորտի վարպետ Սերգեյ Պողոսյանի հետ:

- Դուք Երեւանի «Արարատ» եկաք Լենինգրադի «Զենիթից», ինչպե՞ս եղավ, որ վերադարձաք հայրենիք, ու ինչպե՞ս ՁԵզ ընդունեցին «արարատցիները»:

- Անկեղծ ասեմ, մինչեւ հիմա հիշում եմ, թե ինչպիսի ջերմությամբ ու հարազատի նման ընդունվեցի: Շատ ջերմ ու անմիջական էր ընդունելությունը:  Անդրադառնալով, իմ` հայրենիք վերադառնալուն նախ գամ սկզբից, ծնվել եմ Բաքվում: Ֆուտբոլի նկատմամբ սերն ինձ հասցրեց նրան, որ ընդգրկվեցի Բաքվի նախ դպրոցականների, ապա` երիտասարդական հավաքականներում: Այնուհետեւ հրավերներ ստացա Բաքվի «Նեւթչի»-ից եւ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից: Իմ մարզչի` Մարսել Ջավախյանի խորհրդով միառժամանակ սպասեցի: 1968-ին, երբ Արտյոմ Ֆալյանը տեղափոխվեց Լենինգրադի «Զենիթ», ինձ հրավիրեց այնտեղ խաղալու: Երկու տարի «Զենիթ»-ում խաղացի: Բայց քանի որ երիտասարդ էի, եւ հարազատներս էլ արդեն Երեւանում էին, որոշեցի տեղափոխվել Երեւանի «Արարատ»: «Արարատ» եկա, երբ թիմի մարզիչը Ալեքսանդր Պոնոմարյովն էր:

Իհարկե, չնայած 1973-ին «Արարատ»-ը մարզում էր Նիկիտա Սիմոնյանը, բայց մինչ նա եղած մարզիչները եւս իրենց մեծ ներդրումն ունեն այդ հաղթանակի մեջ: Կասեի` այդ հաղթանակի հիմքը դրվել է դեռեւս 1967 թվականից, երբ «Արարատ»-ը մարզում էր Արտյոմ Ֆալյանը: Նրանից հետո եկած մարզիչները եւ Պոնոմարյովը, եւ Գլեբովն իրենց լուման ունեն թիմի կայացման գործում: Մեր տղաները արժանի էին այդ կոչմանը, իսկ ավելի շատ մեր երկրպագուները` այդ ուրախությանը: Այդ հաղթանակի մեջ մեծ է նրանց ներդրումը:   

- Տղաները նշում էին, որ  որ 1973 թվականին եկել էր չեմպիոն դառնալու պահը, եւ որ, այդ բացառիկ հաղթանակը ամենեւին էլ պատահական չէր,  համաձայն ե՞ք:

- Այո, իհարկե, չնայած 1973-ին «Արարատ»-ը մարզում էր Նիկիտա Սիմոնյանը, բայց մինչ նա եղած մարզիչները եւս իրենց մեծ ներդրումն ունեն այդ հաղթանակի մեջ: Կասեի` այդ հաղթանակի հիմքը դրվել է դեռեւս 1967 թվականից, երբ «Արարատ»-ը մարզում էր Արտյոմ Ֆալյանը: Նրանից հետո եկած մարզիչները եւ Պոնոմարյովը, եւ Գլեբովն իրենց լուման ունեն թիմի կայացման գործում: Մեր տղաները արժանի էին այդ կոչմանը, իսկ ավելի շատ մեր երկրպագուները` այդ ուրախությանը: Այդ հաղթանակի մեջ մեծ է` Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ բոլոր մարզիչների ներդրումը:  

- Պարոն Ղազարյան, ես գիտեմ, որ այսօր էլ Դուք առանձնակի ջերմ հարաբերությունների մեջ եք «Արարատ-73»-ի թիմի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հետ, կպատմե՞ք իր մարդ, աա նաեւ մարզիչ տեսակի մասին:

- Ասեմ: Եթե նոր մարզիչները գալիս են ու անմիջապես թիմում փոխում են ամեն ինչ, «թարմացնում», ապա Սիմոնյանը ոչինչ չփոխեց: Նա իր պրոֆեսիոնալիզմը բերեց: Նա որքան լավ մարդ էր, այդքան էլ լավ մարզիչ էր, լավ ընկեր: Դեռ մի բան էլ ավելի, նա հրաշալի հոգեբան էր, գիտեր, որ պահին ում փոխարինման դուրս բերի կամ ում վերցնի այդ օրվա հանդիպման հիմնական կազմում:  Նիկիտա Սիմոնյանի մարդկային եւ մարզչական որակների մասին կարելի խոսել մի ամբողջ հավերժություն, բայց ես ընդամենը մեկ բառով նրան կբորոշեմ ՄԱՐԴ ամենամեծ տառերով:

-Իսկ, որտե՞ղ են մյուս ֆուտբոլիստի լեգենդերը, ովքեր այսօր մեր կողքին են` կենդանի են:

-Գիտեք կապը կա գրեթե բոլորի հետ, ովքեր կենդանի են, հաճախ զրուցում ենք, վերհիշում անցյալ, իրար գոտենդում ցավի մեջ: Ցավով ետք է ասեմ, որ միայն Նիկոլայ Ղազարյանն է այսօր բավականին հյուծված առողջական խնդիրներով այմանավորված, շփվել, զրուցել նրա հետ ֆիզիկաես նա ինքը ի վիակի չէ: Թե չէ բոլոր տղաների հետ էլ կապը կա, օվկանիոսի որ ծայրում էլ լինենք, իրար միշտ հիշում ենք, իսկ մեր կապը պահում ու ամրապնդում է մեր հարգարշան, լեգենդար Նիկիտա Սիմոնյանը:

-Ինչն՞ է այսօր պակասում հայկական ֆուտբոլի նոր, տպավորիչ հաղթանակաների հասնելուն, առհասարակ, ինչպես կգնատեք մերօրյա ֆուտբոլը:

-Ախ... ամենացավոտ հարցը թերեւս տվեցիք, որի մասին թույլ տվեք լռել: 

-Որն՞ է «Արարատ-73»-ի հաջողության գաղտնիքը, որը չեն կարողանում գտնել մերօրյա ֆուտբոլիստները:

-Կոլեկտիվիզմը, թիմի միասնական ոգին եւ պատասխանատվությունը մեզ թույլ չէին տալիս միավորներ կորցնել: Մենք առավելագույնս հավաքված էինք գործում, պարտության միտք անգամ չէր կարող լինել: Ֆուտբոլում երբեմն ստիպված ես «անել անկարելին: Մենք տրամադրված էինք միայն հաղթանակի. ոչ մի դեպքում չհանձնվել, չթուլանալ եւ չպարտվել, իսկ ուժը մեզ տալիս էին լեփ-լեցուն դահլիճներում նստած մեզանից առավել շատ մեր հաղթանակին հավատացող երկրագուները: Իսկ, այսօր չկան լեփ-լեցուն դահլիճներ, առանձնակի ոգեւորությամբ ֆոտբոլը դիտող երկրագուներ, չկա առաջվա եռանդը, հաղթանակին ամեն գնով հասնելու ձգտումը: 

Անկեղծ ասած, հիշելով մեր թիմի անցած ուղղին  եւ ուրախանում եմ, եւ տխրում: Երբ անցան այսքան տարիները, շատ շուտ անցան: Հիմա ավելի եմ արժեւորում մեր նվաճումները: Հսկայական ԽՍՀՄ-ում մեկ մրցաշրջանում դառնալով եւ չեմպիոն, եւ գավաթակիր: Մենք իսկապես արժանի էինք:

- Պարոն Պողոսյան, հումարի վարպետ Արամայիս Սահակյանը գրել է, որ Ձեր համառությունն ավելի ուժեղ է, քան` Ձեր ոսկորները, այդպե՞ս է:

-(Ժպտում է. Հեղ.) շնորհակալ եմ  լուսահոգի ընկերոջս նման գնահատականի համար, գիտեք, երեւի հենց էլ այդպես է: Մեկ անգամ չէ, որ խաղի ժամանակ կոտրել եմ ոտքս: Ոտքերս կոտրելուց հետո երկու երեք ամիս խաղադաշտ դուրս չէի գալիս: Չգիտեմ համառությունն էր, թե մեծ սերը ֆուտբոլի նկատմամբ, ինձ ստիպում էր նորից վերադառնալ խաղադաշտ ու երբեք չընկրկել:

-Այսօր «Արարատ-73»- լեգենդերը իրենց արժեւվորված զգո՞ւմ են պետության կողմից:

-Գիտեք, մեզ ոչ մի փառք, մեծարանք պետք չէ, մենք այդ ամենը տեսել ենք, զգացել ենք, մեզ ընդամենը հիշել ու գնահատել է պետք` մի ջերմ խոսքով, զանգով, թե ինչպես ենք, ցավոք այսօր մեզ պետական մարկարդակով չեն հիշում, բայց փառք Աստծո Ձեր շնրհիվ ու մեր հանրության սիրո շնորհիվ մենք շարունակում ենք մեզ արժեւորված զգալ: Աստված պահաան հայ ազգիս:  

Ֆուտբոլի լեգենդի հետ ամբողջական զրույցը դիտեք քիչ անց` «Իրավունք TV»-ի եթերում` այցելելով համանուն յութուբյան ալիք:

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան