Հեքիաթներից մինչեւ պատմական իրողություններ. ինչ է սպասվում «Արմմոնո Plus»-ին

Մշակութային

Երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները պատրաստվում են իրենց աշխատանքները ներկայացնել «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնին: «Արմմոնո Plus»-ը, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է եւ արդեն իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել երեւանյան փառատոների շարքում:

«ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»

«Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ նշեց, որ արդեն 7-ամյա պատմություն ունեցող եւ տարին երկու անգամ անցկացվող փառատոնի շրջանակներում այս տարի հիմնականում առաջնախաղեր են նախատեսվում։

«Ամեն տարի գրանցում ենք էլ ավելի հետաքրքիր ու արհեստավարժ ներկայացումներ։ Ավելանում է նաեւ մոնոներկայացում ստեղծելու ցանկությունը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում երիտասարդ դերասաններին զգալ բեմն ու գրավել հանդիսատեսին, իսկ փորձառու բեմադրիչներին ու դերասաններին` կերտել կերպարներ, որոնք ցանկացել են, սակայն ինչ-որ պատճառով չեն կարողացել իրագործել իրենց թատրոնում: Ասեմ, որ լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաեւ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում` 2024 թվականին», - ընդգծեց Մ. Մխիթարյանը:

Անդրադառնալով փառատոնի ձեռքբերումներին՝ Մարիաննա Մխիթարյանը կարեւորեց փառատոնի միջոցով Հայաստանից դուրս թատերական արվեստը ներկայացնելը։

«Այս տարի ներկայացումներով մասնակցել ենք 8 միջազգային փառատոնի եւ լուրջ հաջողություններ գրանցել», - ուրախությամբ արձանագրեց փառատոնի տնօրենը:

«ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ԲԱՑՈՒՄ Է ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՉՔԵՐԸ»

Ի դեպ, «Արմմոնո Plus»-ը կազդարարվի նկարչուհի, հեքիաթասաց ՎԻԿՏՈՐԻԱ ՌԻԵԴՈ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «Լինում է, չի լինում» մանկական ինտերակտիվ մոնոներկայացմամբ, որին ներկա կլինեն նաեւ Արցախից բռնի տեղահանված երեխաներ։ Խոսելով հեքիաթներ պատմելու արվեստի առանձնահատկությունների մասին` Վ. Ռիեդո-Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ այն միավորում է մարդկանց։

«Հեքիաթը շատ դրական ու լուսավոր ստեղծագործություն է, եւ հեքիաթների հավաքածուն բացում է մեր բոլորի աչքերը։ Չեմ կարող ասել, թե  ինչի վրա եմ շեշտը դնելու, բայց ուզում եմ ներկայացնել տարբեր երկրների ու ժողովուրդների հեքիաթներ։ Երբ հեքիաթները տեսնում ես ամբողջականության մեջ, նրանց նշանակությունը մեծանում է։ Դա մարդկության իմաստության հոգեբանական արժեքների բյուրեղացված հաղորդումն է ժամանակի մեջ։ Հեքիաթներով փոխանցվում է միայն ամենակարեւորը»,- ասաց «Լինում է, չի լինում»-ի հեղինակը:

Ըստ բանախոսի, փոխվում է ժամանակը, մտածելակերպը, բայց  հեքիաթներով բոլոր ժողովուրդները խոսում եւ հաղորդում են իրենց պատմությունն ու արժեքները՝ փոխանցելով ամենակարեւոր բյուրեղը։ 

ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԴԻՏԵԼ «ԱՐՄՄՈՆՈ PLUS»-Ը

Նշենք, որ «Արմմոնո Plus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն «Փոքր» թատրոնում, Համազգային թատրոնում եւ ՀԹԳՄ-ում:

Այսպիսով` Արմեն Քուշկյանի կատարմամբ տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին նվիրված «Համլետի երազները» ներկայացումը, որը բեմադրիչի վերջին աշխատանքն էր։ Ներկա կգտնվի նաեւ պիեսի հեղինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ, «Արմմոնո Plus»  փառատոնի հատուկ հյուր Նինա Մազուրը (Գերմանիա)։

Փառատոնի շրջանակներում Համազգային թատրոնը հանդես կգա երկու ներկայացմամբ։ Մասնավորապես` Մերի Մարգարյանի բեմադրությամբ եւ Զառա Հակոբյանի կատարմամբ կներկայացվի «Ես, սիրելի Կապոչկան, նյարդային մարդիկ եւ այլ տեսակետներ» բեմադրություն` Զոշչենկոյի պատմվածքների հիման վրա, իսկ փորձառու դերասանուհիներ՝ Ելենա Վարդանյանը եւ Լիլիա Մուկուչյանը հանդես կգան պատմական իրողություն ենթադրող «Ես Ռասպուտինի դուստրն եմ» եւ «Վարեչկա» ներկայացումներով։

Միջազգային մի շարք փառատոների մասնակից Նվարդ Դուդուկչյանն էլ կներկայացնի «Պարզապես կին» բեմադրությունը, իսկ Գագիկ Մադոյանը՝ «Միաժամանակ» բեմադրությունը։ Փառատոնը կեզրափակի Գալուստ Ներսեսյանի բեմադրությամբ «Քաղաքի աղմուկը» ներկայացումով՝ կրկին Ա․ Քուշկյանի կատարմամբ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում