«Ժողովուրդ». Փաշինյանը շիշ է նետել թիմակիցների ուղղությամբ. սեպտեմբերի 17-ի գիշերը թեժ է անցել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թեեւ սեպտեմբերի 17-ի՝ Երեւանի ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ՔՊ-ականները մի կերպ կարողացան քաղաքապետի պաշտոնը օկուպացնել, այնուամենայնիվ, պարտությունը մնացել է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների կոկորդին: Իշխանության ներսում քննարկում ու վերլուծում են պարտության պատճառները, նոր մեղավորներ փնտրում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այդ օրը երեկոյան՝ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, ՔՊ շտաբում թեժ է անցել: Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եկել էր շտաբ, ՔՊ-ականներից հաշիվ են պահանջել, թե ինչու այդքան ջանքերից հետո տապալեցին ընտրությունները ու պարտություն կրեցին: Նիկոլ Փաշինյանը գոռգոռացել, կռիվ է արել ՔՊ-ականների հետ, բանն անգամ հասել է այնտեղ, որ Փաշինյանը շիշ է նետել թիմակիցների ուղղությամբ:

Աննա Հակոբյանն էլ իր հերթին է փորձել բացատրություններ պահանջել ՔՊ-ականներից: Պարտության մեղավոր ճանաչվել է մե՛կ գործող քաղաքապետը, մե՛կ իշխանականները փորձել են պարտության մեղքը բարդել շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի վրա: Նրան թույլատրվել էր անգամ քրեական տարրերի հետ հանդիպել, նրանց ծառայություններից օգտվել, բայց էլի չստացվեց:

Այսպիսով, թեեւ պարտությունից շուրջ 1 ամիս է անցել, բայց ՔՊ-ականները դեռ չեն հարմարվել դրա հետ, մինչ օրս դեռ քննարկում, վերլուծում են պատճառները: Նիկոլ Փաշինյանն անգամ հրապարակավ է խոստովանել, որ արդյունքները իրենց համար մտահոգիչ էին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում