«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Զար­մա­նա­լի բա­ներ են կա­տար­վում Եր­ևա­նի ա­վա­գա­նիում` Ա­նի Խա­չատր­յա­նը նե­ղա­ցել է ԿԱՐ­ԳԻՆ ՀԱՅ­ԿՈ­ՅԻՑ, իսկ թե ին­չու` խոս­քը տանք քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բար­յա­նին. «Դա­վա­ճան Նի­կո­լին սպա­սար­կող Ա­րա­մի կու­սա­կից Ա­նին վի­րա­վոր­վել է, որ ի­րենց հա­մե­մա­տել են ՕԵԿ­–ի հետ և մի «դույլ» մաղձ է թա­փել Հայ­կո­յի հաս­ցեին, թե բա «թող ընտ­րի` ինչ սե­ռի շոր հագ­նի»: Նախ, դուք «ՕԵԿ»–ից էլ վատն եք, քա­նի որ դուք, ի տար­բե­րութ­յուն ՕԵԿ­–ի, հա­մա­գոր­ծակ­ցում եք դա­վա­ճան, Հա­յաս­տա­նին կա­պի­տուլ­յա­ցիա­յի տա­րած, թուր­քի ա­ռաջ նվաս­տաց­րած և ն­սե­մաց­րած Նի­կոլ Ան­հո­ղի հետ: Բ­նավ ցան­կութ­յուն չու­նե­նա­լով պաշտ­պա­նել Հայ­կո­յին`  նշեմ, որ միայն անգ­րա­գե­տը կա­րող է դե­րա­սան–­քա­ղա­քա­կան գործ­չին ե­րե­սով տալ իր անց­յա­լը: ԱՄՆ­–ում ժա­մա­նա­կին որ­ևէ մե­կի մտքով չի ան­ցել նա­խա­գահ Ռո­նալդ Ռեյ­գա­նին հի­շեց­նել իր «կրկե­սի դե­րա­սան» անց­յա­լը ու ե­րե­սով տալ բե­մի վրա նրա հա­գած շո­րե­րը»: Այ դա ար­դեն չե­ղավ, պա­րոն Համ­բար­յան, 2018–ին ազ­գը սևի ու սպի­տա­կի բա­ժա­նած Հայ­կո­յից ի՞նչ Ռեյ­գան: Բայց որ սպա­րա­պե­տի ա­նար­ժան եղ­բայր Ա­րա­մի կու­սակ­ցութ­յունն ՕԵԿ­–ի հետ հա­մե­մա­տե­լը վի­րա­վո­րանք է ՕԵԿ­–ի հաս­ցեին, դա հաս­տատ: Բայց նաև հաս­տատ է, որ Հայ­կոն քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ էլ մնաց ծաղ­րա­ծու:

­Պաշտ­պա­նութ­յան նախ­կին նա­խա­րար ՎԻ­ԳԵՆ ՍԱՐ­Գ­Ս­­ՅԱՆՆ էլ ի ցույց է դնում, որ ի­րա­վա­պահ կո­չեց­յալ­նե­րը կրկե­սի ծաղ­րա­ծո­ւից հե­ռու չեն, և Հա­յաս­տա­նի ի­րա­վա­կան հա­մա­կար­գի պեր­ճանքն ու թշվա­ռութ­յու­նը զար­մա­նա­լիո­րեն ամ­փոփ­ված են մեկ մե­ղադ­րան­քում. «Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րը չա­րամ­տո­րեն, նեղ խմբա­յին շա­հե­րից ել­նե­լով, ա­ռաջ­նա­հերթ բնա­կա­րան­ներ է հատ­կաց­րել առն­վազն 5 տա­րի ա­ռաջ­նագ­ծում ծա­ռա­յած զին­վո­րա­կան­նե­րին»: Նա փաս­տում է. «Մա­մու­լը զբա­ղեց­նե­լու և հան­րութ­յան հա­մար նոր զվար­ճանք բե­մադ­րե­լու հա­մար դա­տա­խա­զութ­յու­նը իմ դեմ «նոր քրեա­կան վա­րույթ» սկսե­լու մա­սին ամ­պա­գոռ­գոռ հայ­տա­րա­րութ­յուն է տա­րա­ծել: Ի­րա­կա­նում խոս­քը վե­րա­բե­րում է այն նույն գոր­ծին, որ Հա­յաս­տա­նի բո­լոր քննչա­կան ատ­յան­նե­րով կա­րում էին դեռ 2019–ից: Գոր­ծը նույնն է. հայ քննիչն ու դա­տա­խա­զը Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նութ­յան նախ­կին նա­խա­րա­րին մե­ղադ­րում են առ այն, որ ՊՆ բնա­կե­լի շեն­քից բնա­կա­րան­ներն ա­ռաջ­նա­հերթ հատ­կաց­վել են առն­վազն հինգ տա­րի ա­ռաջ­նագ­ծում մար­տա­կան հեր­թա­պա­հութ­յուն ի­րա­կա­նաց­րած զին­ծա­ռա­յող­նե­րին: Ն­րանք պնդում են, որ ես դա ա­րել եմ` «խմբա­յին շա­հե­րից ել­նե­լով», չա­րա­միտ դի­տա­վո­րութ­յամբ: Նո­րութ­յունն էլ հետև­յալն է. գոր­ծով բա­ցի ին­ձա­նից անց­նող բո­լոր «մե­ղադր­յալ­նե­րի» մա­սով վա­րույ­թը կարճ­վել է»:

Իսկ քաղ­բան­տարկ­յալ ՏԱ­ԹԵ­ՎԻԿ ՎԻ­ՐԱ­Բ­ՅԱՆՆ էլ (Տաթև Ար­ցա­խը) ո­րո­շել է դա­տի տալ նի­կո­լա­զոմ­բի զրպար­տիչ­նե­րին: Ի­րա­վա­պաշտ­պան Ար­սեն Բա­բա­յա­նի խոս­քով` կա­լա­նա­վո­րու­մից հե­տո զար­մա­նա­լիո­րեն իշ­խա­նա­կան զրպար­տիչ­նե­րի մեծ քա­նա­կով ծանր հար­ձա­կում սկսվեց նրա նկատ­մամբ. «Իշ­խա­նութ­յան հար­յու­րա­վոր ֆեյ­քեր մեկ հրա­մա­նով ծան­րա­գույն վի­րա­վո­րանք­ներն ու զրպար­տութ­յուն­նե­րը տա­րա­ծե­ցին Տաթ­ևի հաս­ցեին։ Պատ­ճա­ռը պարզ էր, Տաթ­ևը պայ­քա­րում է, ո­րից սար­սա­փում են իշ­խա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Այդ ծանր հար­ձա­կում­նե­րի մեջ ա­ռանձ­նա­հա­տուկ դեր էին ստանձ­նել Դիա­նա Մար­տի­րոս­յան (Կո­տայ­քի մարզ) և Ա­նի­տա Հա­րութ­յուն­յան (Ա­րա­րա­տի մարզ) ա­նուն­նե­րով իշ­խա­նա­կան քա­րո­զիչ­ները, ո­րոնք բազ­մա­թիվ վի­րա­վո­րանք­ներ ու զրպար­տութ­յուն­ներ հրա­պա­րա­կե­ցին Տաթ­ևի վե­րա­բեր­յալ։ Տաթ­ևի ո­րոշ­մամբ և փաս­տա­բան Իր­մա Ճա­ղար­յա­նի ա­ջակ­ցութ­յամբ ընդ­դեմ Դիա­նա Մար­տի­րոս­յա­նի և Ա­նի­տա Հա­րութ­յուն­յա­նի ներ­կա­յաց­վել են դա­տա­կան հայ­ցեր՝ պատ­վին և­ ար­ժա­նա­պատ­վութ­յա­նը հասց­ված վնաս­նե­րի հա­տուց­ման հա­մար»։ Դե ինչ, հաղ­թա­նակ մաղ­թենք Տաթ­ևին:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան