«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Իրավունք». Խաչատուր Սուքիասյանը շարունակում է թալանել մարդկանց

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է.

«ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Fly-one Armenia» ավիաընկերությունը շարունակում է դատարկել ուղեւորների գրպանները: Պարզվում է` այս ավիաընկերությունից տոմս գնելը դեռ չի նշանակում, որ տեղ կգտնես ինքնաթիռում: Շատ քաղաքացիներ, անտեղյակ «Fly-one Armenia»-ի «բարքերից», գալիս են օդանավակայան եւ մեկնելու ժամանակ հանդիպում տհաճ «անակնկալի»:

Եթե չես իրականացրել մինչեւ թռիչքդ օնլայն գրանցում, ապա պետք է վճարես 12 հազար դրամ: Իսկ եթե, այդուհանդերձ, փորձում ես օնլայն գրանցում իրականացնել, ապա կրկին պատրաստ պետք է լինես դատարկել գրպաններդ ու զինվել համբերությամբ:

 

Բավական խրթին օնլայն գրանցման ժամանակ, ինչը, բնական է, ամեն քաղաքացի «գլուխ չի դնի», հայտնաբերում ես, որ քո ուզած տեղում նստելու համար աթոռը գումար արժե եւ ընդհանրապես` անվճար աթոռ չկա էլ, միայն թե գներն են տարբեր:

 

Ուզո՞ւմ ես բեռներդ հավելյալ երաշխիքներ ունենան, որ ապահով տեղ կհասնեն, կրկին պետք է վճարես: Իսկ չվճարելու, բայց օնլայն պատշաճ գրանցումն իրականացնելու դեպքում` հայտնաբերում ես, որ մեկ փաթեթով, օրինակ, երկու տոմս գնելու դեպքում` ինքնաթիռում մեկը կհայտնվի հյուսիսում, մյուսը` հարավում: Օրինակ, եթե որոշել եք մեղրամիս մեկնել «Flyone Armenia»-ով, ապա պատրաստ եղեք, որ ողջ ճանապարհը անցնելու եք, ասենք, մի սեւամորթի կողքին, իսկ Ձեր նորահարսը` եսիմ որտեղ պետք է նստի: Իրար կողքի նստելը եւս գումար արժե:

 

Բայց սրանով մղձավանջը` «Flyone Armenia»-ից օգտվելու, չի ավարտվում: Ուղեւորների համար անգամ ջուրն է վճարովի: Մինչդեռ, օրինակ, «Այրոֆլոտի» դեպքում` ուղեւորներին անվճար տալիս են ջուր, սուրճ, թեյ, հյութ, սնունդ, անգամ` գինի, իսկ երեխաներին` նվերներ:

 

Օտարերկրացիներն ուղղակի ապշած են «Flyone Armenia»-ի ճղճիմությունից, որ ջուրն էլ է ծախում իրենց վրա: Ընդ որում` բորդուղեկցորդն ու ուղեկցորդուհիներն էլ, եթե այլ ավիաընկերությունների դեպքում անում են ամեն ինչ, որպեսզի կոմֆորտ պայմաններում ուղևորներն իրականացնեն իրենց թռիչքը, ապա այս դեպքում` նրանք վերածվել են զուտ ապրանք ծախող առեւտրականների: Մնացյալը նրանց համար երկրորդական է»:

Առավել մանրամասն «Իրավունք» թերթի այսօրվա համարում

 

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում