«ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ». ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍպորտIravunk.com-ի զրուցակիցն է Ուժային եռամարտի Հայաստանի ութակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ռեկորդակիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ։
-Ողջույն, Հովհաննես ։Կարող ես պատմել, թե ինչպիսի մարզաձև է Հայաստանում նկատելիորեն զարգացում սկսած ուժային եռամարտը։
- Սա մի այնպիսի մարզաձև է, որը շատ է տարբերվում բոլոր մարզաձևերից իր աննկարագրելի ծանր կիլոգրամներով։ Եռամարտի մի օրվա մարզումը մարզիկից խլում է ամբողջ էներգիայի գրեթե 80 տոկոսը, վերականգնվելու համար մարզիկին պետք է շուրջ 3-5 օր ժամանակ։ Ուժային եռամարտը իր մեջ ներառում է երեք տարբեր վարժություններ կքանիստ, պառկած դիրքից սեղմում դեպի վեր ու պոկում գետնից մինչև գոտկատեղը։ Ցավոք, պետական աջակցություն չկա այս մարզաձևով զբաղվող մարզիկներիս համար, ինչ անում ենք, մեր կամ բարերարների հաշվին ենք անում։ Զարգացման մասին խոսելը ճիշտ չէ։ Օր - օրի մարզաձևը հետընթաց է ապրում մեր երկրում։
- Իսկ ո՞րն է պատճառը, միայն պետական օգնության բացակայությունը։
- Պատճառաբանում են, որ Օլիմպիական մարզաձև չէ, դրա համար չկա որևէ աջակցություն։
- Վերջերս միջազգային առաջնության ես մասնակցել ու արծաթե մեդալ նվաճել, մի փոքր կպատմես։
- Ուզբեկստանում կայացած Հսկաների Աշխարհի առաջնությունն էր, մեր երկրից ես էի մասնակցում, 140 կգ-ով երկրորդ տեղը գրավեցի անհատական վարժությունում, հաղթեցի թուրք ու ադրբեջանցի մրցակիցներիս։ Սա այնպիսի միջազգային մրցաշար էր, որին մասնակցում էին բացառապես աշխարհի ամենաուժեղ տղամարդիկ։
- Հովհաննես, ցավոք, վերջերս կորցրինք Արցախը, զոհեր, վիրավորներ ունեցանք։
- Շատ մեծ ցավ եմ ապրում, մեր նախորդ հարցազրույցում էլ ես նշել էի, որ ցավոք, սա այն երկիրն է, որտեղ մարդը տեսնում է միայն ցավ ու տառապանք, ոչ մի բնագավառ, սպորտը ևս, չի կարողանում իր սկզբունքներին տեր կանգնել ու պահել մինչև վերջ։ Մենք, մարզիկներս, չունենք հոգեվիճակ, ընկճախտի մեջ ենք, ու այս ղեկավար կոչվող թուլամորթները կատարում են միայն մեկ բան, վերջնական վերացնեն Հայաստան երկիրը։ Արցախը հանձնեցին Ադրբեջանին, մեր պապերի արյամբ ազատագրված սուրբ հողը։ Մեր երկիրը նորմալ կդառնա միայն այն ժամանակ, երբ չլինեն այս իշխանություն կոչվածները, նրանք միայն կարող են թուրքի առաջ ծնկի գալ ու հանձնել ամեն ինչ։
- Շնորհակալություն, Հովհաննես, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

