Ֆրանսիական երեք ռադարն ընդհանուր կառավարման համակարգի մեջ, մեծ հաշվով՝ առ ոչինչ է. Նահապետյան

Ներքաղաքական

Ֆրանսիան մտադիր է օգնել Հայաստանին՝ բարելավելու հակաօդային պաշտպանությունը՝ վաճառելով երեք ռադար եւ պայմանագիր կնքելով «Միստրալ» զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման վերաբերյալ։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«ՄԻԱՅՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆԻՑ ՃԱՌԵՐ ԱՍԵԼՈՎ ՉԷ»

— Պարոն Նահապետյան, վերոնշյալ ֆրանսիական զինատեսակները կարո՞ղ են անօդաչուների դեմ արդյունավետ լինել:

— Նախ ինչ-որ ստորագրվել է՝ մտադրություն է ստորագրվել, նախապես եկեք չխոսենք, թե Ֆրանսիան մեզ զենք կտա, օդը կփակենք ու նման հիմար գնահատականներ: Ասենք, երեք հատ ռադար է տալու, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության ընդհանուր կառավարման համակարգ է ստեղծել՝ փոխադարձ պայմանագրային հիմունքներով, ապա այդ երեք ռադարն ընդհանուր կառավարման համակարգի մեջ, ընդհանուր հաշվով՝ առ ոչինչ է: Հաջորդը՝ ՀՕՊ համակարգեր են, ենթադրենք՝ ուղղաթիռներ, եթե հնարավոր է ինքնաթիռներ կամ անօդաչու թռչող բազմաֆունկցիոնալ սարքեր, բայց դրանք զուտ մտադրություն են, հիմա կտա, չի տա, ե՞րբ է բերելու, Աստված գիտի:

Եթե ինչ-որ մի X երկիր զինատեսակներ է մատակարարում Հայաստանին, այստեղ մասնագիտական հմտություններ պետք չե՞ն, ունե՞նք համապատասխան մասնագետներ, ովքեր տիրապետում են այդ զինատեսակին:

— Իհարկե, մասնագետներ են պետք, որովհետեւ, այնուամենայնիվ, այդ զինատեսակները հայկական կողմը չի օգտագործել: Եթե խոսքը ֆրանսիականի մասին է, հարկավոր է սպասարկում: Եթե վնասվի, շարքից դուրս գա, համապատասխան մասնագետներ են պետք, որոնք վերանորոգում են, դա մի ամբողջ համալիր է, այնպես չէ, որ զենքը տվեց, ու դրանով թեման փակվեց:

— Այսօր հայկական բանակը ի՞նչ վիճակում է գտնվում, արդիականացման ի՞նչ աշխատանքներ եք տեսնում:

Բանակի մարտունակությունը զորավարժարաններում է փորձվում, մինչեւ կռվի դաշտ մտնելը: 44-օրյա պատերազմից հետո 20-ից ավելի զորավարժություն միայն Թուրքիայի հետ համատեղ Ադրբեջանը իրականացրեց, մենք որքա՞ն՝ զրո: Սա էլ հարցի պատասխանը, որովհետեւ՝ կորցրած անձնակազմի վերականգնումը, զորակոչը, զենքի գնումները, զորավարժարաններում մասնագիտական ունակությունների եւ մարտական ոգու բարձրացումը, այդ բոլորը աշխատանք է, որի վերջնարդյունքը զորավարժարանն է: Հիմա զորավարժություն եթե չենք անում, ինչպե՞ս ենք ապահովում, բարձրացնում մարտունակությունը, միայն Եվրախորհրդարանի ամբիոնից ճառեր ասելով չէ: Իսկ Ադրբեջանն ի հակառակ մեզ՝ պատրաստվում է ռազմական գործողությունների ու իր զորքը վարժեցնում է զորավարժարաններում:

«ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԸ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՓՈԽՈՒՄ»

— Իսկ ռազմական գործողություններ սպասելի՞ են, եւ ընդհանրապես՝ նոր ռազմական գործողությունների պարագայում ի՞նչ հույսեր կարող ենք կապել Իրանի հետ:

— Մեզ վրա հույսը պետք է դնենք, Իրանը իր շահերից ելնելով կարող է անել, կարող է չանել, իսկ եթե իր խոստացածը չանի՞: Եվ հետո, ինչո՞ւ ենք ռազմատեխնիկական համագործակցություն անում միայն Ֆրանսիայի հետ: Հարեւան Իրանը բազմիցս, ոչ միայն ակնարկներով, այլ ուղղակիորեն իրենք միշտ մեզ օգնելու պատրաստակամություն են հայտնել, ինչո՞ւ Հայաստանը չի դիմում Իրանին կամ Չինաստանին: Ճիշտ է, Պապիկյան Սուրենը գնաց Չինաստան, ես չգիտեմ ինչ խնդիրներով, դրա մասին բան չի ասվել, միգուցե նաեւ ռազմատեխնիկական համագործակցությա՞մբ:

— Իրանն իր շահերից ելնելով՝ մշտապես բարիդրացիական հարաբերություն է պահպանել Հայաստանի հետ, ի՞նչ հնարավորություններ ունեինք, թեկուզ բանակի արդիականացման, սահմանների ամրացման, որ չենք օգտագործել եւ ինչու՞:

— Մենք ընդհանրապես ոչ մի հնարավորություն չենք օգտագործել: Փաշինյան Նիկոլը անվտանգային ճարտարապետություն է փոխում, այսինքն՝ թե ում հետ համագործակցել ու ինչպես, դա քաղաքական որոշման հետեւանքն է: ՀԱՊԿ-ի հետ մեծ հաշվով համագործակցությունը սառեցնելը, զորավարժություններ այստեղ չանելը, ՀԱՊԿ-ի օժանդակությունը չընդունելը քաղաքական որոշման հետեւանք է: Հայաստանը ակնկալիք ունի, որ նոր ռազմական գործընկերներ կգտնի, օրինակ՝ ի դեմս Ֆրանսիայի: Որքանո՞վ Ֆրանսիան մեզ կօգնի, որքանո՞վ Արեւմուտքի նավերը Տավրոսի լեռները կբարձրանան, պատմությունը, այդուհանդերձ, որոշակի դասեր թողել է, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ կապված: Բայց փաստը մնում է փաստ, որ Փաշինյան Նիկոլի քաղաքական որոշման հետեւանքով է, որ մենք հիմա Արեւմուտքի հետ փորձում ենք ռազմատեխնիկական համագործակցություն հաստատել, նոր-նոր սկսել է՝ այն ժամանակ, երբ հինգ րոպե է պակաս, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել մեր նկատմամբ:

— Իսկ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումն ի՞նչ գին կարժենա մեզ համար:

— Շատ ծանր, որովհետեւ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը առնվազն հինգ անգամ Հայաստանի իշխանություններին ասել է, որ իրենք պատրաստակամ են ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ բերել՝ հայ-ադրբեջանական սահմանները ամրացնելու համար, իսկ Հայաստանը մերժում է : Ես հիմք եմ ընդունում նաեւ Փաշինյանի այն ասածը, որը Գերմանիայում նշեց, թե ինքը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, իսկ սա նշանակում է , որ փաստացի, Ադրբեջանը եթե հարձակվի, մենք մեծ բախման դեպքում պարտություն ենք կրելու: Այս իրողությունից ելնելով՝ Փաշինյանը ճիշտ որոշումներ չի կայացնում, որովհետեւ մի բան է մտադրությունների մասին Ֆրանսիայի հետ համագործակցության հուշագիր ստորագրել, այլ է, երբ ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը գալիս է հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով կանգնում է: Հետեւանքները բավականին ծանր կլինեն, առավել եւս, երբ ՌԴ տարբեր պաշտոնատար անձինք մեզ դրա մասին պարբերաբար զգուշացնում են, որ մենք կորուստներ կարող է ունենանք, այդքանով հանդերձ, Փաշինյանը հետամուտ է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը գործնականում սառեցնելուն: Իրավական առումով նա չի կարող գործընթաց սկսել, որովհետեւ 1995թ.-ին Ռուսաստանի հետ կնքած պայմանագրով, եթե չեղարկվում կամ լուծարվում է այն, որի հետեւանքով ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է դուրս գա, դա նաեւ Ռուսաստանի համաձայնությամբ պետք է տեղի ունենա: Քանի դեռ Ռուսաստանը համաձայնություն չի տվել, այդ պայմանագիրը չի կարող չեղարկվել: Այդ պայմանագրի ցանկացած կետի քննարկումը կամ փոփոխությունը անպայման Ռուսաստանի կողմից եւս պետք է համաձայնության արժանանա: Այս պահին Ռուսաստանը տարբեր պաշտոնատար անձանց շուրթերով ասել է, որ իրենք մտադրություն չունեն չեղարկելու այդ պայմանագիրը եւ 102-րդ բազան Հայաստանից հանելու: Այս իրողությունների պայմաններում, բնականաբար, ինչ կատարում է Փաշինյան Նիկոլը, մեզ համար բերելու է աղետի ու կորուստների:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում