Այն ինչ այսօր կատարվում է դա նշան է Աստծո կողմից, պատերազմը սկսվելու օրը հազարավոր երիտասարդներ դիվական խրախճանքի մեջ էին

Հանդիպում

Ինչու հայ ազգը, ով առաջինն է ընդունել քրիստոնեությունը այսքան ծանր ու դաժան փորձությունների է ենթարկվում պարբերաբար, այս եւ ոչ միայն հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆԻՑ, ով նկատեց.

-Քրիստոնեությունը առաջինը կամ երկրորդը ընդունելը ոչ մի կապ չունի տառապանքի հետ, բացի փաստ է, երբ քեզ ինչ-որ բան շատ է տրվում, ուրեմն ավելին էլ պահանջվելու է։ Իսկ այսօր, ցավոք, մենք ականատեսն ենք լինում, որ ազգի մեծ մասը անհաղորդ է քրիստոնեությանը , մենք տառապում ենք, անցնում ենք դաժան փորձություններով,  որպես հետեւանք մեր չար, անօրեն կյանքի, մեր մեղքերի պատասխաններն են այս չարչարանքները, հայ ազգը իր գործած անօրեն գործերի արդար հատուցումն է,  ցավոք, ստանում այսօր։ Մենք այսօր ապրում է մեղքերի տակ լծված, ամենուր իշխում է չարությունը, եւ ինձ թվում է Աստված մեր ազգին ապաշխարհության է կանչում, մենք պետք է լսենք, սովորենք եւ ապավինենք Աստծո խոսքին, հակառակ պարագայում այս չարչարանքները կշարունակվեն։ Մարդիկ ասում են, դա ի՞նչ նշանակում, որ ոչինչ չանել ու հույսը դնել Աստծո վրա՞, իհարկե, ոչ։ Եսային մարգարեության 58-րդ գլխում տրվում է այս հարցի հստակ պատասխանը, ասվում է.«Եթէ դու քո միջից հեռացնես խարդախութիւնը, ձեռնձգութիւնն ու տրտունջի խօսքերը, քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս եւ չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը, քո խաւարը կը վերածուի միջօրէի»։ Այ հենց սա ապաշխարության ճանապարհի սկիզբը։

-Պարոն Հարեյան, աշխարհի տարբեր երկրներում ընթանում են պատերազմական գործողություններ, բնական աղետների ենք պարբերաբար ականատես լինում ենք, արդյո՞ք առաջիկայում կարող ենք ականատես լինել աշխարհի վերջ կոչվող երեւույթին։

-Մեր տեր Հիսուս Քրիստոսն ասեց, որ աշխարհի վերջի օրվա ու ժամի մասին, բացի Բարձրայալից ոչ ոք չգիտի։ Բայց ես վստահ եմ, որ այն ինչ այսօր կատարվում է դա նշան է Աստծո կողմից, որպեսզի մենք զգոն լինենք, զգույշ ապրենք, որպեսզի, երբ վրա հասնի հատուցման ժամը մենք պատրաստ լինենք։ Տեսեք, Մերձավոր Արեւելքում պատերազմը սկսվելու օրը հազարավոր երիտասարդներ դիվական խրախճանքի մեջ էին եւ շատերը հենց այդտեղ զոհվեցին առանց ապաշխարհելու հնարավորության ու ժամանակի։ Եվ իրենց վերջը հասավ գիշերվա գողի նման։ Դուք գիտե՞ք, որ հենց այսօր հարյուր հազարավոր մարդկանց համար աշխարհի վերջն է, որովհետեւ ամեն օր մարդիկ մահանում են, ու դա իրենց համար վերջն է։ Այ'ո, հիմա աշխարհում կատարվում են բաներ, որոնց մասին խոսել է Տեր Հիսուս Քրիստոսը՝ պատերազմներ, արհավիրքներ, եվ Տերն ասած․ «սա սկզիբն է երկնաց»։

Այնպես, որ մենք պետք է օր, ժամ առաջ ապաշխարհենք, առիթից օգտվելով ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել «Սրբազան Հայաստանի» նախաձեռնության մասին եւ օրը 7անգամ աղոթք բարձրացնել առ Աստված:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում