«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ա­պա­գա կա՛, կա՛ ա­պա­գա, թող ցնծան կա­պի­տուլ­յան­տի «ա­զատ և հ­պարտ քա­ղա­քա­ցի­նե­րը»: Ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, Եր­ևա­նում սեպ­տեմ­բե­րի 23–ին ա­մե­րի­կա­ցի հայտ­նի ռե­փեր ՍՆՈՒՓ ԴՈ­ԳԻ (SNO­OP DOGG) նա­խա­տես­ված, բայց հե­տաձգ­ված հա­մեր­գի հա­մար ՀՀ կա­ռա­վա­րութ­յան ո­րոշ­մամբ ՀՀ պե­տա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րից «Մ­շա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­նում» ծրագ­րի շրջա­նակ­նե­րում գան­ձա­պե­տա­րա­նում հաշ­վառ­վել է 2.318.596.800 դրամ գու­մա­րի պայ­մա­նա­գիր։ Այդ գու­մարն օ­գոս­տո­սի 25–ին ամ­բող­ջութ­յամբ վճար­վել է,–­ ի պա­տաս­խան Pa­no­ra­ma.am–ի հարց­ման՝ հայտ­նում են ՀՀ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րութ­յու­նից։ Նաև նշվում է, որ վճար­ված գու­մա­րի վե­րա­դարձ չի ի­րա­կա­նաց­վել։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, փաս­տո­րեն հար­կա­տու­նե­րի այդ­քան փո­ղը գցվել է զու­գա­րան և ջու­րը քաշ­վել... Իսկ հի­մա պատ­կե­րաց­րեք, թե այդ գու­մա­րով քա­նի կի­լո­մետր ա­ռաջ­նագ­ծի վրա կա­րե­լի էր ամ­րութ­յուն­ներ կա­ռու­ցել: Բայց չկա չա­րիք, ա­ռանց բա­րի­քի` այ­նո­ւա­մե­նայ­նիվ, «պլան­քա­շութ­յուն» քա­րո­զող այդ հա­կա­հի­գիե­նիկ կեր­պա­րը Հա­յաս­տան չե­կավ: Սա­կայն հար­ցը մնում է հարց` զար­մա­նա­լի է, էլ մարդ չգտա՞ն հրա­վի­րե­լու, որ, կնե­րեք, շու­նու­շանգ­յալ են հրա­վի­րում, այն էլ այդ­քան թանկ:

Իսկ այժմ` այն­պի­սի զար­մա­նա­լի սուտ­նի­կո­լի մա­սին, ինչ­պի­սին է ԻԺՈՆ` տխրահռ­չակ Սամ­վել Բա­բա­յա­նը: Իր հար­ցազ­րույ­ցում Ար­ցա­խի նա­խա­գահ Սամ­վել Շահ­րա­ման­յա­նը մի դրվա­գի էր անդ­րա­դար­ձել, ո­րը շատ պեր­ճա­խոս է: Մաս­նա­վո­րա­պես՝ պատ­մել էր, թե ինչ­պես է Ս­յա­մո­յի ձեռ­նա­սուն Հայկ Խա­նում­յա­նը սեպ­տեմ­բե­րի 19–ի ուշ ե­րե­կո­յան զան­գա­հա­րել ի­րեն և­ ա­սել, որ Ի­ժոն պատ­րաստ է վերց­նել իշ­խա­նութ­յու­նը, կանգ­նեց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը և գ­նալ բա­նակ­ցութ­յուն­նե­րի։ «Ա­սել եմ, որ դեմ չեմ, թող Սամ­վել Բա­բա­յա­նը ներ­կա­յա­նա, ա­սի իր ծրա­գի­րը, ու ե­թե դա Ար­ցա­խի հա­մար ըն­դու­նե­լի լի­ներ, պատ­րաստ էի գնալ նաև այդ քայ­լին։ Ինքն ա­սաց՝ ոչ, պետք է իշ­խա­նութ­յու­նը հանձն­վի Բա­բա­յա­նին, և հենց նա էլ ի­րա­կա­նաց­նի մնա­ցած գոր­ծըն­թաց­նե­րը: Ճիշտն ա­սած` ինձ հա­մար այդ ա­ռա­ջար­կը տա­րօ­րի­նակ էր…»,– պատ­մել էր Շահ­րա­ման­յա­նը: Դե ինչ, դա­սա­կան շու­լե­րի և­ ա­վանտ­յու­րիս­տի նկա­րագ­րութ­յուն է, և պարզ է դառ­նում, ին­չու է Ի­ժոն այդ­քան պետք Նի­կո­լին և Իլ­հա­մին: Պարզ է դառ­նում, որ չնա­յած գլուխ­գո­վա­նութ­յա­նը, Ի­ժոն ոչ մի ծրա­գիր չու­ներ, իսկ թե ին­չու էր ու­զում ան­պայ­ման տի­րա­նալ ա­թո­ռին, կա­րե­լի է միայն կռա­հել:

­Մեր երկ­րում աշ­նա­նա­յին սրա­ցում­ներ են, գլխա­վոր գե­րա­գույն կա­պի­տուլ­յան­տը քա­ղա­քա­կան ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րի և հա­մա­պա­տաս­խան գաղտ­նալ­սում­նե­րի մեծ ա­խոր­ժակ ու­նի, ուս­տի զար­մա­նա­լի չէ, որ Հա­յաս­տա­նի բնա­կիչ­նե­րը PE­GA­SUS–ով վա­րակ­ված լի­նե­լու վե­րա­բեր­յալ նոր ծա­նու­ցում­ներ են ստա­ցել: Apple ըն­կե­րութ­յու­նը հոկ­տեմ­բե­րի 30–ին կրկին ա­հա­զան­գեր է տա­րա­ծել իր օգ­տա­տե­րե­րի դեմ հար­ձա­կում­նե­րի մա­սին և նոր թար­մա­ցում տա­րա­ծել։ Կի­բե­րանվ­տան­գութ­յան մաս­նա­գետ Ռու­բեն Մու­րադ­յա­նը գրել է. «Apple–ը նա­մակ­նե­րի ևս մեկ խմբա­քա­նակ է ու­ղար­կել Pe­ga­sus–ով հե­ռա­խոս­նե­րը վա­րա­կե­լու մա­սին: Ե­թե նա­մակ եք ստա­ցել պե­տութ­յան կող­մից հո­վա­նա­վոր­վող հար­ձակ­վող­նե­րի մա­սին, խնդրում ենք կապ­վել ինձ հետ կամ Cy­ber­hub.am–ի հետ»։ Դե ինչ, ա­մեն ինչ պարզ է` չես ու­զում քաղ­բան­տարկ­յալ դառ­նալ կամ անձ­նա­կան ամ­բողջ տե­ղե­կատ­վութ­յունդ ՔՊ­–ի թափթ­փուկ­նե­րի բա­ժին դարձ­նել, խստա­գույնս հետ­ևիր հե­ռա­խո­սիդ անվ­տան­գութ­յա­նը և պահ­պա­նիր հա­մա­ցան­ցա­յին հի­գիե­նա­յի պա­հանջ­նե­րը: Ինչ­ևէ, չզար­մա­նա­լով հան­դերձ, մեկ հարց է հե­տաքր­քիր` կա­պի­տուլ­յան­տը Ա­բա­զի հիմ­նար­կի՞ն է հանձ­նա­րա­րել, թե՞ խնդրել է իր ըն­կեր Իլ­հա­մի օգ­նութ­յու­նը:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան