Հիմա ի՞նչ, հանրապետության կեսին ձերբակալելո՞ւ են. Ֆեյսբուքի գործընկերը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Երկար տարիներ մշակութային տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ այժմ հանդիսանում է «Մետայի» («Ֆեյսբուքի») պաշտոնական գործընկերը: Ֆեյսբուքյան իրականության մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

— Կբացե՞ք փակագծեր, թե ինչպես պայքարել ֆեյսբուքյան արգելափակումների դեմ: Օրինակ, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը հրապարակելու համար ֆեյսբուքյան էջեր են արգելափակվում: Հնարավո՞ր է դրա դեմն առնել:

— Միանգամից ասեմ, որ ես «Մետայի» գործընկերն եմ, բայց ամենազոր չեմ, որ կարողանամ այդ հարցերին լուծում տալ: Միայն կարող եմ հուշել, թե իրականում ինչու են արգելափակումների տակ հայտնվում ֆեյսբուքյան էջերը: Ֆեյսբուքում կան որոշակի բառեր ու նկարներ, որոնց կիրառման դեպքում՝ ավտոմատացված կերպով արգելափակվում են էջեր: Օրինակ` օգտատերը կարող է ընդամենն իր էջում կիսված լինել այն ինչ-որ տեղից, բայց ավտոմատացված համակարգը արգելափակի ոչ թե սկզբնաղբյուրին, այլ այդ օգտատիրոջ էջը: Դրա համար ներկա պահին խորհուրդ չի տրվում օգտագործել այն, ինչը մերժված է Ֆեյսբուքում:

— Այդուհանդերձ, լուծման բանալին որտե՞ղ է, ի վերջո, սա առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է:

— Դրա լուծումը ՀՀ արտգործնախարարությունում է: Յուրաքանչյուր երկիր՝  կապ չունի Հայաստանն է, Վրաստանն է, ԱՄՆ-ն, թե՝ այլ,  ունի գործընկերային հարաբերություններ նման գիգանտ կազմակերպությունների հետ: Իրենց համապատասխան բաժինը պետք է զբաղվի այդ հարցով եւ ճիշտ ներկայացնի իրավիճակը, որ անհիմն են մարդկանց էջերը արգելափակվում: Վստահ եմ, որ իրենք կարող են այդ հարցին լուծում տալ, ես էլ պատրաստ եմ իրենց աջակցել, եթե ինչ-որ խորհրդատվության կարիք ունենան:

— Կարո՞ղ ենք ասել, որ «Մետան» պրոադրբեջանական միտում չունի, այլ ընդամենը պետք է ճիշտ աշխատանք տանել՝ ԱԳՆ մակարդակով:

— Պարզապես, մեր թշնամին ճիշտ գործունեություն է ծավալում: Չեմ ուզում ասել, թե մեր ԱԳՆ-ն լավ չի աշխատում, բայց ինձ թվում է` Ադրբեջանին հաջողվել է իր ԱԳՆ-ում պրոֆեսիոնալների ներգրավել, ովքեր կարողանում են նույն Ֆեյսբուքի հետ կապ հաստատել եւ ապացույցներ ներկայացնել՝ հօգուտ իրենց: Դրա համար էլ, եթե իրենք համարում են, որ այսինչ մարդը ահաբեկիչ է կամ ինչ-ինչ գրառումներ վիրավորում են իրենց երկրի համբավը, այդ էջերը արգելափակվում են: Այս իրավիճակում մեզ մնում է միայն գրառումներ անելուց զգույշ լինել: Պատկերացրեք, օգտատերը կամ լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջն ունի, ենթադրենք, 100 հազար հետեւորդ ու իր տարիների ամբողջ աշխատանքը արգելափակվում է: Ճիշտ է, լուծումներ կան այն բացելու, բայց երբեմն լինում են դեպքեր, որ ընդհանրապես հնարավոր չի լինում վերադարձնել էջը: Հիմա այնպիսի վիճակ է մեզ մոտ, որ էլի եմ ասում՝ պետք է զգույշ լինենք, հետեւենք ֆեյսբուքյան կանոնակարգին եւ հուսանք, որ մի օր Արտգործնախարարությունը կզբաղվի այս հարցով:

— Ադրբեջանից լինի կամ այլ երկրից ամենավերջին հայհոյանքները կարող են Ֆեյսբուքում տիրաժավորվել, եւ դրանից մարդկանց էջերը չի արգելափակվում, բայց ՀՀ քաղաքացիների դեպքում՝ պատժամիջոցների պակաս չկա: Ինչպե՞ս սա կբացատրեք:

— «Մետա»-ն աշխարհում բոլորի նկատմամբ նույն քաղաքականությունն է կիրառում: Այնպես չէ, որ Հայաստանի համար ուրիշ կանոնակարգ է գործում, մյուսների համար՝ ուրիշ: Բայց նույն ատելության խոսքի հետ կապված՝ ուզում եմ այլ կողմից դիտարկենք հարցը: Օրինակ` Հայաստանում երկու ամսով կալանավորվել է օգտատեր Տաթեւիկ Վիրաբյանը ֆեյսբուքյան գրառման համար՝ այն դեպքում, երբ նույն Ֆեյսբուքը չի ճանաչել այդ գրառումն ատելության կամ բռնության քարոզ: Ավելին ասեմ՝ ես գիտեմ, որ Տ. Վիրաբյանի գրառման դեմ բազմաթիվ բողոքներ է ուղարվել «Մետա»-յին, բայց էլի չի հեռացվել գրառումը: Այսինքն՝ Ֆեյսբուքը համարում է, որ նորմալ է, մարդը կարող է իր մտքերն արտահայտի, կարող է անձը սթրեսային իրավիճակում է գտնվում, իրեն վատ է զգում եւ երբեմն կատարում է նաեւ էմոցիոնալ գրառումներ, ու այդ կերպ սիրտը հովացնում է: Պատկերացնում եք, Ֆեյսբուքն այս հարցում ավելի ըմբռնումով է մոտենում, իսկ հայաստանյան իշխանությունը վարվում է ամենախիստ ձեւով մի աղջկա հետ, ով հերոսի քույր է, 44-օրյա պատերազմի ժամանակ նրա եղբայրը զոհվել է, երկու անչափահաս երեխաների մայր է: Նույնիսկ այցելությունն է նրան արգելված: Նույն Ֆեյսբուքում, ինչպես նաեւ Տիկտոկում ու Ինստագրամում բռնություն ու սպառնալիքներ պարունակող բազմաթիվ գրառումներ, տեսանյութեր կան, որոնց կողքին Տաթեւիկ Վիրաբյանի գրառումը նույնիսկ հնարավոր չէ դասել: Հիմա ի՞նչ, հանրապետության կեսին ձերբակալելո՞ւ են: Եթե դժվարանում են զանազանել, թե որ գրառումն է ատելության, բռնության խոսք, որը՝ ոչ, թող նույն «Մետա»-յի հետ հաշվի նստեն: Կարող են անգամ հարցում անել «Մետա»-յին, որ իրենք գտնում են, թե այսինչ գրառումը պարունակում է ինչ-ինչ սպառնալիքներ, հետո նոր օգտատիրոջը կալանավորեն: Ի վերջո, «Մետան» կարող է արգելափակել այդ գրառումը, եւ լուծվի խնդիրը: Ինձ համար ավելի ճիշտ է նախ մարդկայնորեն վերաբերվել հայրենակցին, հետո նոր իրավական պատժամիջոցներ կիրառելու մասին խոսել: Վստահեցնում եմ ձեզ, որ նման խնդիրները «Մետայի» հետ համագործակցային տարբերակով լուծելու դեպքում՝ շատ ավելի արագ կլուծվեն ֆեյսբուքյան մյուս գլոբալ խնդիրները մեր երկրի համար, որովհետեւ ավելի ուշադիր կլինեն Հայաստանի նկատմամբ ու հաշվի կնստեն՝ մինչեւ հասնենք նրան, որ այնպիսի գիգանտ կազմակերպություններ, ինչպիսիք են Մետան, Իքսը՝ նախկին Թվիթերը, Գուգլը, իրենց մասնաճյուղերն ունենան Հայաստանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում