ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ տնտեսության զարգացման պրոգրեսը ապահովվող հիմնաքարային երկիրը.

Տնտեսություն

Ազգային ժողովում շարունակվում են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:  Ինչպիսին է 2024թ.-ի պետբյուջեն հարցի պատասխանը փորձել ենք ստանալ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ Վարդան Բոստանջյանից, ով նախ նկատեց.

-Ընդհանուր առմամբ տնտեսական աճի և ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ եւ կանախտեսվող ցուցանիշները չի կարելի վատը գնահատել: Երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաև այս տարվա ընթացքում. առաջին եռամսյակում գրանցվել է 10.5% տնտեսական աճ, իսկ հունվար-օգոստոսին՝ 10.4% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Այս պայմաններում 2023թ. տնտեսական աճը կանխատեսվում է ՀՀ կառավարության թիրախավորած 7%-ի շրջանակներում և ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել: 2024թ. ևս թիրախավորված է ապահովել 7% տնտեսական աճ և Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0.75%-ին կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2,566 մլրդ դրամ՝ ավելի լինելով 2023 թվականի ճշտված բյուջեի հարկային եկամուտներից 342 մլրդ դրամով կամ 15.4 %-ով: Չնայած տնտեսական աճի զգալի մասն ապահովել է ծառայությունների ճյուղը, սակայն աճը համատարած է եղել՝ դրսևորվելով գրեթե բոլոր ճյուղերում։ Ընդ որում, տնտեսությունում որակական տեղաշարժեր են տեղի ունեցել՝ մեծացնելով ՀՀ տնտեսության ներուժը։

2024թ. բյուջեն շարունակությունն է նախորդ տարիների իրականացվող քաղաքականությունների: Ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 մլրդ դրամ՝ գերազանցելով 2023 թվականի ճշտված բյուջեի ծախսերը շուրջ 415 մլրդ դրամով կամ շուրջ 15.9%-ով, որից կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ՝ ավելի լինելով 2023 թվականի կապիտալ ծախսերից 126 մլրդ դրամով կամ 22%-ով:

-Կոնկրետ ոլորտների մասով որեւէ նկատառում ունե՞ք:

-Ո՛չ, գիտեք ինչո՞ւ, որովհետեւ ինձ մոտ կա 2020-2023թ. կտրվածքով նախատեսվող աճի տեմպերը եւ այստեղ երեք հարյուր միլիարդ դրամի չափով եկամուտներն են շատացել: Այդ եկամուտների ավելացումը համամասնորեն, ինչպես նախորդ տարիներին բաշխված է ըստ ծախսային հոդվածների, այլ բան անել չէին էլ կարող: Այստեղ միայն սոցիալական ոլորտին վերաբերող ծախսերի կտրվածքով, կարելի էր, թերեւս նախատեսել կենսաթոշակային ֆոնդի ավելացում:

-Պարոն Բոստանջյան եկամուտների աճի մեջ ինչ դերակատարում ունի ՌԴ-ն:

-Չափազանց մեծ եւ դա ակնհայտ փաստ է, եւ այ՛ո, այսօրվա  տնտեսական թռիչքը մեծաես պայմանավորված է նաեւ արտաքին աշխարհից ներհոսող գումարներով, մասնավորապես ՌԴ-ից: Եվ չենք կարող չարձանագրել, որ ՌԴ շարունակում է մնալ  ՀՀ տնտեսության զարգացման պրոգրեսը ապահովվող հիմնաքարային երկիր: 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում