Ուկրաինական պատերազմի վերջը տեսանելի է

Վերլուծություն

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՈՐՔԱ՞Ն ԿՏԵՎԻ

Իս­րա­յե­լի շուրջ ներ­կա խա­ռը ի­րա­վի­ճա­կի ֆո­նին նաեւ նկա­տե­լի է, որ Ռու­սաս­տա­նը փոր­ձում է ակ­տի­վաց­նել իր գոր­ծո­ղութ­յու­ններն Ուկ­րաի­նա­յում՝ թե­րեւս ձգտե­լով հաս­նել մի ի­րա­վի­ճա­կի, ո­րը կա­րող է նրա հա­մար բե­րել ըն­դու­նե­լի հաշ­տութ­յուն: Մի շա­րք ուղ­ղութ­յու­ննե­րում, ինչ­պես, օ­րի­նակ, Ավ­դեեւ­կա­յում ըն­թա­ցող հար­ձա­կու­մը, մի քա­նի այլ ուղ­ղութ­յուն­նե­րում են­թադր­վող մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման ծրագ­րե­րը կար­ծես թե նման հե­ռան­կար ա­ռա­ջաց­նում են: Ա­ռա­վել եւս, երբ այս պա­հին պաշ­տո­նա­կան Կիե­ւը հայտն­վել է բա­վա­կա­նին բարդ ի­րա­վի­ճա­կում, ո­րը, ի դեպ, սկսել են խոս­տո­վա­նել ա­մե­նա­բարձր մա­կար­դակ­նե­րով:

Օ­րի­նակ, նման խոս­տո­վա­նութ­յուն էր Ուկ­րաի­նա­յի գե­րա­գույն հրա­մա­նա­տար Զա­լուժ­նու սեն­սա­ցիոն մտքե­րը, ո­րոնք ներ­կա­յաց­րել էր ոչ ա­վել, ոչ պա­կաս, բրի­տա­նա­կան քա­րոզ­չա­կան ա­ռաջ­նա­յին զի­նա­տե­սակ հան­դի­սա­ցող The Economist-ը:  Այս­պես, լրատ­վա­մի­ջո­ցը փո­խան­ցում է  Զա­լուժ­նիի հե­տեւ­յալ մտքե­րը. «Ռու­սաս­տա­նին չի կա­րե­լի թե­րագ­նա­հա­տել: Այն եր­կար ժա­մա­նակ ա­ռա­վե­լութ­յուն կու­նե­նա զեն­քի, տեխ­նի­կա­յի, հրթիռ­նե­րի ու զի­նամ­թեր­քի մեջ։ Իսկ ռու­սա­կան պաշտ­պա­նա­կան արդ­յու­նա­բե­րութ­յունն ա­վե­լաց­նում է ար­տադ­րութ­յան ծա­վալ­նե­րը՝ չնա­յած ան­նա­խա­դեպ պատ­ժա­մի­ջոց­նե­րին։

Ուկ­րաի­նան չի կա­րող հաղ­թել Ռու­սաս­տա­նին մի շարք պատ­ճառ­նե­րով:

Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժերն Ա­րեւ­մուտ­քից պա­հան­ջում են երկն­քի վե­րահս­կո­ղութ­յուն՝ լայ­նա­ծա­վալ ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար:

Ուկ­րաի­նա­յին ա­նօ­դա­չու սար­քեր են անհ­րա­ժեշտ…

­Ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին պաշտ­պա­նութ­յունն ա­նօ­դա­չու սար­քե­րի դեմ պա­տե­րազ­մում հաղ­թե­լու բա­նա­լին է: Ռու­սաս­տա­նը զգա­լի ա­ռա­ջըն­թաց է գրան­ցել այս ուղ­ղութ­յամբ, մինչ­դեռ ուկ­րաի­նա­կան է­լեկտ­րո­նա­յին պա­տե­րազ­մի 65%-ը լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի սկզբում մնաց խորհր­դա­յին:

­Պա­հանջ­վում են նաեւ կա­մի­կա­ձե ա­նօ­դա­չու թռչող սար­քեր` հրե­տա­նու վրա հար­ձա­կում­նե­րի հա­մար, ՆԱՏՕ-ից հրե­տա­նա­յին հե­տա­խու­զութ­յան ա­վե­լի ա­ռա­ջա­դեմ սար­քա­վո­րում­ներ: Ա­կա­նա­զերծ­ման ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­ներ:

Անհ­րա­ժեշտ է նաեւ ընդ­լայ­նել քա­ղա­քա­ցի­նե­րի կա­տե­գո­րիան, ո­րոնք կա­րող են զո­րա­կոչ­վել վե­րա­պատ­րաստ­ման կամ զո­րա­հա­վա­քի…»:

Այ­սինքն, Ուկ­րաի­նան պետք է կա­րո­ղա­նա գործ­նա­կա­նում զրո­յից ժա­մա­նա­կա­կից բա­նակ ստեղ­ծել, նաեւ հաշ­վի առ­նե­լով ռուս­նե­րի կտրուկ ա­ճող ռազ­մա­կան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Եվ այդ ա­մենն ա­րեւմտ­յան փո­ղե­րով եւ տեխ­նո­լո­գիա­նե­րով: Բայց միա­ժա­մա­նակ Ա­րեւ­մուտ­քից ե­կող օգ­նութ­յան ներ­կա կրճա­տում­նե­րի պայ­ման­նե­րում, եւ հաշ­վի առ­նե­լով, որ ե­կած օգ­նութ­յունն ու ներ­քին ռե­զերվ­ներն ա­րա­գո­րեն մաշ­վում են ըն­թա­ցող ծանր մար­տե­րում: Իսկ ե­թե չհա­ջող­վի թվարկ­ված անհ­նա­րինն ա­նել, պար­տութ­յու­նից խու­սա­փե­լու ո­րե­ւէ շանս Ուկ­րաի­նան չու­նի: Հա­մե­նայն­դեպս` Զա­լուժ­նիի հայ­տա­րա­րութ­յան տրա­մա­բա­նութ­յու­նից ել­նե­լով:

Եվ ոչ միայն Զա­լուժ­նիի: Մի շարք հե­ղի­նա­կա­վոր, այդ թվում՝ ուկ­րաի­նա­կան փոր­ձա­գետ­ներ շտա­պել են մեկ­նա­բա­նել աս­վա­ծը՝ կար­ծիք հայտ­նե­լով, որ Ուկ­րաի­նա­յի գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րը ոչ միայն չի խտաց­րել գույ­նե­րը, ա­սենք, Ա­րեւ­մուտ­քին հրա­տապ օգ­նութ­յուն տրա­մադ­րե­լու հույ­սե­րով, այլ դեռ մի բան էլ մեղ­մել է: Օ­րի­նակ, Ուկ­րաի­նա­յի նախ­կին նա­խա­գահ Լեո­նիդ Կուչ­մա­յի նախ­կին խորհր­դա­կան Օ­լեգ Սոս­կին խոս­տո­վա­նում է. «Բա­նակ պատ­րաս­տե­լու հա­մար հին­գից վեց տա­րի է պա­հանջ­վում։ Մ­տա­ծում էին, որ պատ­րաս­տել են, բայց պատ­րաստ­ված­ներն ար­դեն կա՛մ մա­հա­ցել են, կա՛մ՝ վի­րա­վոր­վել… այ­լեւս ռե­զերվ­ներ չկան, եւ նո­րե­րը պետք է պատ­րաստ­վեն քա­ղա­քա­ցիա­կան մարդ­կան­ցից, ով­քեր եր­բեք զենք չեն պա­հել ի­րենց ձեռ­քում»: Այ­սինքն, երբ Զա­լուժ­նին խո­սում է ա­րեւմտ­յան ա­ռաջ­նա­յին տեխ­նի­կա­յից եւ բա­նա­կը նո­րա­կո­չիկ­նե­րով հա­մալ­րե­լու սուր անհ­րա­ժեշ­տութ­յու­նից, ա­պա պետք է նաեւ հաշ­վի առ­նել, որ այդ նո­րա­կո­չիկ­նե­րին տա­րի­ներ են պետք, որ կա­րո­ղա­նան նման զի­նա­տե­սակ­նե­րին գո­նե տա­նե­լի չա­փով տի­րա­պե­տեն:

­Մի շարք փոր­ձա­գետ­ներ էլ մատ­նան­շում են, որ այս պա­հին Ուկ­րաի­նան Ավ­դեեւ­կա­յում է կենտ­րո­նաց­րել իր վեր­ջին ու­ժե­րը, այդ թվում՝ ա­րեւմտ­յան պատ­րաս­տութ­յուն ան­ցած եւ ա­րեւմտ­յան զեն­քով զին­ված գրե­թե բո­լոր ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, ընդ ո­րում, այլ ռազ­մա­ճա­կատ­նե­րից տե­ղա­փո­խե­լով: Եվ ե­թե քա­ղաքն ընկ­նի, դա գործ­նա­կա­նում պա­տե­րազ­մի վեր­ջը կդառ­նա: Իսկ այն, որ ռուս­նե­րը հենց դրան են ձգտում, դա եւս նկա­տե­լի է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում