Լրատվամիջոցներն իրենց դեմ հայցի ու կայացված դատավճռի մասին իմացել են Արշակյանի գրառումից. «Փաստ»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն օրերս տեղեկացրել է, որ ընդդեմ ArmDay.am և Lurer.com լրատվական կայքերի դեմ իր ներկայացրած հայցով դատարանը «հրապարակային եղանակով կատարված արտահայտությունները գնահատել է զրպարտող»: Նշենք, որ դատարանը հայցը բավարարել է մասնակի, նշյալ լրատվամիջոցներին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել խնդրո առարկա տեղեկությունները, ինչպես նաև համապարտության կարգով Արշակյանին վճարել 500 հազար դրամ փոխհատուցում և 35 հազար դրամ՝ որպես վճարված պետական տուրք։ Նախ՝ ուշագրավ է, որ Հակոբ Արշակյանը այս վճռի մասին բարձրաձայնում է դրա ընդունումից մոտ մեկ ամիս անց (վճիռը կայացվել է սեպտեմբերի 8-ին):

Երկրորդ՝ պատասխանողների ներկայացուցիչները չեն մասնակցել դատական քննությանը, ինչի մասին, ի դեպ, նշված է դատարանի վճռում: «Փաստ» թերթի տեղեկություններով, նշյալ լրատվամիջոցները նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց դեմ հայց է ներկայացվել դատարան: Ընդ որում, հայցն առաջին անգամ դատարան է ուղարկվել վճռի կայացումից 15 ամիս առաջ: Այդ ողջ ընթացքում ոչ մի անգամ որևէ ծանուցում չեն ստացել: Ավելին, նրանք չեն ստացել նաև դատարանի վճիռը, որպեսզի կարողանան բողոքարկել կամ կատարել այն, իսկ դրա մասին տեղեկացել են Հակոբ Արշակյանի սոցցանցային գրառումից:

Ճիշտ է, դատարանն իր վճռում նշում է, որ դատական ծանուցագրերը ետ են վերադարձվել փոստային առաքանու ետ վերադարձի կտրոններում նշված համապատասխանաբար՝ «Տեղափոխված» և «Չպահանջված» գրառումներով, և դրանով փաստորեն համարել է իր պարտավորությունը կատարած, սակայն փաստը մնում է փաստ, որ պատասխանողները որևէ ծանուցում երբեք չեն ստացել: Չեն ստացել նաև որևէ զանգ՝ ո՛չ դատարանից, ո՛չ առաքող կազմակերպությունից, թեպետ հեռախոսահամարները լրատվամիջոցներում նշված են: Թե ինչպես է դա եղել, ում մեղքով, արդեն լուրջ ուսումնասիրության հարց է:

Ի դեպ, հավելենք, որ այս վճռի կապակցությամբ եզրակացություն է հրապարակել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ մասնավորաբար նշելով, որ դատարանի՝ փոխհատուցման հետ կապված եզրահանգումը հիմք է տալիս կարծելու, որ փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հետապնդել է ոչ թե հայցվորի վնասը համարժեքորեն հատուցելու, այլ պատասխանող լրատվամիջոցներին պատժելու քողարկված նպատակ։ Խորհուրդը նաև գտնում է, որ կայացված դատական ակտով տեղի է ունեցել պատասխանող լրատվամիջոցների արտահայտվելու ազատության անօրինական միջամտություն, որով խախտվել է նրանց՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը։»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում