Ինչպես հանձնվեց Արցախը. Վահան Բաբայան

Թեմա
Սա հարց է,որ դեռ երկար կուսուսմնասիրվի պատմաբանների կողմից,բայց մեր`ժամանակակիցներիս պարտքն է ադեկվատ քաղաքական գնահատականներ տանք կատարված աղետալի իրադարձություններին:
Շատերը ասում են,որ եթե ուրիշ ղեկավարություն լիներ Հայաստանում միևնույնն է Արցախը հանձնելու էին նույն կերպ,բայց ինչպես գիտենք պատմությունը ունի մի չգրված օրենք «պատմությունը եթեներ չի սիրում»:
Ուստի ով եղել է իշխանության նրանք էլ կրում և կրելու են ողջ պատասխանատվությունը կատարվածի թե սերունդների և թե պատմության առաջ:
Արցախի հանձնումը սկսվեց այն օրվանից երբ Երևանում սկսցին «հայաստանցի-ղարաբաղցի» տեղեկատվական երկարաժամկետ օպերացիան,դա քչերն էին էն ժամանակ հասկանում և դա թավշյա իշխանափոխությունից շատ առաջ էր:Հետո եկավ չարաբաստիկ 2018թ և ակհայտ էր,որ մերժելով հինը նորերը մերժելու են հին հաղթանակները և հին ամբողջ արժեհամակարգը այդ թվում Արցախի հարցի գերակայությունը մեր քաղաքական օրակարգում:Այդպես էլ եղավ հիշենք հեգնական գրառումները Շուշիի Ղազանչեցոցի մոտ «Եկել ենք վերջին անգամ հողերը տալուց առաջ նկարվելու» կամ նմանատիպ բաները երբ հանրության մեծ մասը նույնիսկ չէր էլ պատկերացնում ուր է այս ամենը տանում իսկ այն փոքրաքանակ խոսողները այդ ամենի դեմ համարվում էին «ծախված դավաճաններ» կամ պատվեր կատարողներ:Հետո եկավ զրոյական կետի մասին հեքիաթը ու միամիտ հանրության աչքերին թոզ փչելով հավատացրեցին,որ Սերժ Սարգսյանը ով իր ամբողջ կյանքը նվիրել էր Արցախի անկախությանն ու ազատագրմանը փաստորեն ավելի քիչ բան էր արել ու պետք էր էդ արածները ջնջել ու սկսել սեփական զրոյական կետից ասելով,որ «Արցախը Հայաստան է և վերջ»:Իբր Արցախն էլ պետք է դառնար բանկցային կողմ,թե ի վերջո ինչ դարձավ էլ չասենք:
Հետո պատերազմ,կոտորած ,աղետ:Դե դրանից հետո ինչ եղավ ու ուր տարավ զրոյական կետից սկսելը հիմա արդեն տեսաք բոլորդ:Նշաձողի իջեցումից մինչև Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում և միայնակ թողնելով արցախցիներին շրջափակման մեջ օրվա իշխանությունը հրաժարվեց 30 ամյա ձեռքբերումներից և պատմությունից և այդ էջը փակեց թե ներսում,թե դրսում:
Հիմա չես գտնի աշխարհում մի երկիր որը այսքան պարտություն կրելով պահեց նույն այդ պարտվողներին իշխանության վրա,ավելին կրկին նրանց ընտրեց 2021թ խորհրդարանական ընտրություններում և մանդատ տվեց,չկա նման նախադեպ սա աննախադեպ է ու փաստացի մեր պատմության դասագրքերում կգրվեն այնպիսի տողեր այս ամենի մասին,որ բոլորը կլինեն մեղավոր,բոլորը կլինեն պատասխանատու,բացի օրվա իշխող ներից, սա է իրականության սթափ գնահատականը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին