«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լեւոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ, գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերացման. փաստաբանական խումբ

Ներքաղաքական
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի փաստաբանական խումբը՝ պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաեւը,
Էրիկ Ալեքսանյանը, Արամ Վարդեւանյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է.
 
2023 թվականի նոյեմբերի 6-ին Լեւոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերացման:
2023 թվականի նոյեմբերի 3-ին պարզ դարձավ, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի թվով երեք պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը եւ Գերասիմ Վարդանյանը դիմել են ԿԸՀ ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Նշվածից ելնելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի շրջականերում՝ ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն հանդիսանում է գրեթե երկու ամիս ակնհայտ ապօրինի կալանավորված, ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման հանցակազմով նաեւ տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող՝ Լեւոն Քոչարյանը:
 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը որի շրջանակներում արձանագրվելու է Լեւոն Քոչարյանի կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը տեղի է ունենալու 2023 թվականի նոյեմբերի 6-ին: Հետեւաբար ապօրինի անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող Լեւևոն Քոչարյանը, 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:
 
Նշված դիրքորոշման իրավական հիմքը հանդիսանում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմեբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշումը, որը պարտադիր է բոլոր պետական մարմինների, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության համար: Սահմանադրական դատարանի նշված որոշմամբ անդրադարձ էր կատարվել նախքան ՍԴՈ-1619 որոշումն իրավակիրառական պրակտիկայում առկա թվով երեք դեպքերին, որի շրջանակներում պատգամավորի կարգավիճակ ստացած անձինք շարունակել էին մնալ անազատության մեջ եւ Սահմանադրական դատարանը ուղիղ նշել էր, որ «նման իրավակիրառական պրակտիկան չի բխում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների բովանդակությունից», որի արդյունքում երեք պատգամավորներն ազատ էին արձակվել: Արդյունքում Լեւոն Քոչարյանը 2023 թվականի նոյեմբերի 6-ից լինելու է ազատության մեջ:
 
Հայտնում ենք նաեւ, որ պատգամավորի անձեռնմխելիության ուժով նույնիսկ ապօրինի կալանքի վերացումը չի հանգեցնում քրեական հետապնդման դադարեցմանը, հետեւաբար առաջիկայում ավելի ակտիվորեն ներկայացնելու ենք սույն իբրեւ քրեական գործի կեղծ տեղեկությունները, հավելյալ օբյեկտիվ տվյալները, քրեական հետապնդման դադարեցման ակնհայտ հիմքերը, ինչպես այս ողջ ժամանակահատվածում շարունակելու ենք պահանջել որպեսզի կատարվեն անհրաժեշտ վարութային գործողությունները եւ հանրությանը ցույց ենք տալու նվազագույն ջանասիրության առհասարակ բացակայությունը:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան