20 տարի առաջ շատերը չէին հավատում մոնոներկայացման հաջողությանը, այսօր տոմս ձեռք բերելու համար հերթեր են գոյանում. Նինա Մազուր

Մշակութային

8 մոնոներկայացում-առաջնախաղ, հուշեր, հույզեր եւ ժպիտներ. կայացավ «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը, որն իր շուրջ ստեղծած թատերական աժիոտաժով, բովանդակային խորությամբ եւ բազմազանությամբ չզիջեց արդեն 21-ամյա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին, որի հավելվածն է համարվում: Այս մասին, ինչպես նաեւ մեր օրերում թատերական մարտահրավերների շուրջ «Իրավունքը» զրուցել է «Արմմոնո Plus»-ի հատուկ հյուր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ, թատերագետ, դրամատուրգ ՆԻՆԱ ՄԱԶՈՒՐԻ հետ, որը ժամանել էր Երեւան Գերմանիայից:  

— Դուք տարիներ շարունակ եղել եք «Արմմոնոյի» կողքին, ինչպիսի՞ն է այն հիմա՝ տարիներ անց, ի՞նչ փոփոխություններ է կրել՝ Ձեր գնահատմամբ:

— Նախ` ուզում եմ շնորհավորել հայերիդ, որ Ձեր երկրում կա այնպիսի փառատոն, ինչպիսին «Արմմոնոն» է: Անկեղծ ասած, երեւի ընդամենը մի քանի տարի է, որ ներկա չեմ եղել փառատոնին, քանի որ համընկավ աշխարհում քովիդի շրջանի հետ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր փառատոնի կյանքում, ինչպես մարդու կյանքում կամ բնության մեջ, փոփոխությունները միայն դեպի լավն են գնում: «Արմմոնոն» հասուն է դարձել, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ներկայացման թե՛ որակի մեջ, թե՛ խորության, թե՛ ներքին հագեցվածության առումով որոշակի նշաձող կա դրված, որից ցածր, վստահեցնում եմ՝ սանդղակը արդեն երբեք էլ չի իջնի: Ինձ համար նշանավոր է այս փառատոնը, եւ ես մեծ հաճույքով Երեւան ժամանեցի՝ տեսնելու հայկական ծրագիրը՝ «Արմմոնո Plus»-ի շրջանակում: Ինձ շատ հետաքրքիր էր տեսնել մոնոներկայացումների զարգացման շարժը հենց Հայաստանում: Ու պետք է ասեմ, որ շատ մեծ է այս գործում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի վաստակը, ինչը միայն հիացմունքի է արժանի: Իհարկե, մեկ ակնթարթ է թվում, բայց 20 տարի առաջ, եթե ինչ-որ առումով երկրորդական էր թվում, միայն նեղ շրջանակների էր հետաքրքրում, շատերը չէին հավատում մոնոներկայացման հաջողությանը, այսօր նախապես տոմս ձեռք բերելու համար հերթեր են գոյանում:

— Ո՞րն է դրա գաղտնիքը, ինչո՞ւ է այսօր ավելի մեծ հետաքրքրություն առաջացնում եւ վարկանիշային դարձնում մոնոներկայացում խաղալը:

— Այս հարցի պատասխանը ես հասկացա հենց Երեւանում՝ դիտելով փառատոնի ներկայացումները: Սա ամենեւին էլ պատահականություն չէ, ակնհայտ է, որ մոնոներկայացումները դարձել են ինքնախոստովանություն, ինչը հանդիսատեսի մոտ մեծ պահանջարկ ունի: Հետաքրքիր է, որ մարդկանց շուրջ այսօր շատ ինֆորմացիա կա՝ վառ, գունեղ, հաճախ ավելի շատ բացասական, բայց երբեմն դու ուզում ես պարզապես տեսնել դերասանի աչքերը եւ լսել նրա խոստովանությունը: Ինձ շատ դուր է գալիս, որ այս ժանրը ձեր երկրում մեծ պահանջարկ է վայելում եւ զարգանում է, ու սա ասում եմ` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ:

— Իսկ բովանդակային առումով՝ որպես թատերական քննադատ, ի՞նչն է Ձեզ ուրախացնում եւ տխրեցնում այսօրվա մոնոներկայացումները դիտելիս:

— Շատ ուրախացնում է այն փաստը, որ մարդիկ փորձում են գնալ ինքնաճանաչման ուղիով, եւ երիտասարդները գալիս են դեպի մոնոժանր: Նախկինում միայն տարիքով դերասաններն էին մոնոժանրում աշխատում: Նրանք մտածում էին, որ իրենց տարիքին համահունչ դերերը թատրոնում շատ քիչ են, եւ իրենք իրենց համար դերեր էին հորինում ու ներկայանում մոնոժանրում: Այժմ մոնոներկայացումը դարձել է հարթակ, ամբիոն, որի միջոցով մարդը կարող է արտահայտվել, սրտի ուզածն ասել: Իսկ տխրեցնում է այն փաստը, որ նոր սերունդը, որը եկել է փոխարինելու ավագներին, տրամադրված է ողբերգական: Ընդ որում՝ այն մոնոներկայացումները, որոնք ես տեսնում եմ աշխարհում, բովանդակային առումով ավելի ողբերգական են: Ինչ ինձ դուր եկավ այստեղ, այն է, որ գրեթե բոլոր մոնոներկայացումների հիմքում դրված էր լավ գրականություն: Ինչպես ասում են՝ լավ գրականությունը ժամանակներ չի ճանաչում, եւ հասկանալի է, որ երիտասարդ դերասանն ու երիտասարդ ռեժիսորն իրենց միջով անցկացնելով այդ գրականությունը՝ այն որոշակի հետք է թողնում: Ի վերջո, լավ գրականությունը լուծում է մարդու հոգու գլոբալ խնդիրները: Ցավոք սրտի, այն փառատոներին, որտեղ ես եղել եմ, հասկանալի է, որ մեծամասամբ եվրոպական փառատոները նկատի ունեմ, շատ հաճախ պիես են ընտրում, որտեղ բառը ոչ մի նշանակություն չունի: Իսկ եթե խոսքի միջոցով է արտահայտվում, ապա դրանք շատ մակերեսային են: Հարց է առաջանում՝ ինչի՞ մասին են այդ ներկայացումները, որտեղ խոսքը, բառը չունի լուրջ կշիռ: Միեւնույն ժամանակ, հարց է առաջանում, թե ինչի՞ մասին են այն ներկայացումները, որտեղ կան խոսքեր, կա կապակցված տեքստ, բայց, ցավոք, դրանք էլ ընդգծված սոցիալական են եւ ողբերգական:

— Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք, ասելով, որ նոր սերունդը տրամադրված է ողբերգական:

— Այն երիտասարդները, ովքեր ստեղծում են այս ժանրում ներկայացումներ, սովորաբար, մեզ են պատմում, թե որքան սարսափելի է իրենց շրջապատող աշխարհը: Սա շատ զգայուն հարց է իրենց հայրերի ու մայրերի, տատիկների ու պապիկների տարիքի մարդկանց համար, ովքեր պատասխանատվություն են զգում այսօրվա աշխարհում առկա իրավիճակի համար: Մենք զգում ենք, որ այդ երիտասարդները չեն ընդունում այս աշխարհը, ավելին՝ ոչ միայն չեն ընդունում, այլ խորշում են, տանել չեն կարող, ընդունելի չէ նրանց համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում