«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եթե չկա քո ամենամտերիմը, դու ինքդ էլ այլեւս չկաս. Արմեն Քուշկյան

Մշակութային

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԱՐՄԵՆ ՔՈՒՇԿՅԱՆԸ «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնի շրջանակում հանդես եկավ միանգամից երկու մոնոներկայացումով: Նախ ներկայացրեց «Համլետի երազները», ապա առաջնախաղ՝ «Քաղաքի աղմուկը», երկու ներկայացումներն էլ իրենց խորությամբ ու արդիական հույզերով բախեցին հանդիսատեսի սրտերը ու ունեցան մեծ հաջողություն: Անդրադառնալով առաջնախաղին՝ «Իրավունքը» զրուցեց մոնոներկայացումների մեջ վարպետացած դերասանի հետ:

— Արմեն, Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է «Քաղաքի աղմուկը» ներկայացման գլխավոր ասելիքը:

— Դմիտրի Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսի հիման վրա բեմադրված «Քաղաքի աղմուկը»՝ մարդկային զգացմունքների եւ անսահման կարոտի մասին է: Այն կարոտի, որը յուրաքանչյուր մարդու մեջ կա: Չէ՞ որ բոլորս ունենք այնպիսի հարազատ մեկին, ով մեզ հետ չէ, եւ անընդհատ ինչ-որ բաներ նրան է մեզ հիշեցնում: Դու քայլում ես քաղաքով, ինչ-որ տեղեր իրեն է հիշեցնում, մտնում ես տուն, տեսնում ես իր բաժակը, այսինքն՝ ամեն ինչ անընդհատ քեզ հիշեցնում է այդ անվերադարձ կորստի մասին:

— Որքան գիտեմ, Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսը բաղկացած է մի քանի տարբեր կետերից: Ինչո՞ւ ընտրվեց հենց այս կետը:

— Այդ բոլոր կետերը տարբեր պատմություններ են, բայց ընտրվեց հենց սա, որովհետեւ այդ շրջանը համընկավ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահվան հետ… Նրա մահից հետո՝ Գալուստ Ներսիսյանը (ներկայացման բեմադրիչն է, - հեղինակ) ինձ զանգահարեց եւ ասաց՝ արի հանդիպենք: Գնացի հանդիպման, ու իմ առաջ դրեց պիեսը եւ ասաց, որ ուզում է բեմադրել: Մենք օր չի եղել փորձերի ընթացքում, որ չհիշենք Վահե Սուրենիչին, ու մեզնից անկախ՝ այս ներկայացումն իրեն է նվիրվում:

— Ասում են՝ միեւնույնն է, մարդկային կորուստների հետ ոչ մի կերպ չի լինում հաշտվել, երբեմն կարոտն ուղղակի խեղդում է…

— Օրինակ բերեմ հենց մեր հերոս տղերքին… Իրենց ծնողներն այլեւս չեն ապրում, դառնում են իրենց որդու հիշատակի ուրվականները: Գալուստը պատմում էր, որ երբ գնում է Եռաբլուր, անընդատ տեսնում է նույն մարդկանց, որոնք իրենց ամբողջ օրն անցկացնում են այդտեղ: Այսինքն՝ դու դառնում ես ուրվական, սկսում ապրել հիշողություններով, անցյալով, ինչպես իմ հերոսը: Նա անցնում է իր լուսահոգի որդու կյանքի անցած ճանապարհներով, թե ինչպես էին իրենք միասին նստում նույն սրճարանում, նույն բանն էին պատվիրում: Բայց այստեղ մի շատ հետաքրքիր պահ կա, որը Գալուստը փոխել է` պիեսի գաղափարներից մեկը. իմ հերոսն էլ է մահացել: Սակայն, չգիտի այդ մասին, ուզում է թերթ առնել, իրեն չեն տեսնում, չեն լսում, մտնում է սրճարան, ասում է, որ աթոռ է պատվիրել, բայց այնտեղ արդեն մարդիկ կան նստած, որովհետեւ ինքն այլեւս չկա: Այսինքն՝ սա նաեւ այն մասին է, որ եթե չկա քո ամենամտերիմը, դու ինքդ էլ այլեւս չկաս:

— Ինչպես միշտ, Ձեզ հաջողվեց հուզել հանդիսատեսին: Հե՞շտ գտաք հանդիսատեսի սրտերը բախելու բանալին:

— Ես ռիթմի սիրահար եմ, այո՛, պետք է խոստովանեմ՝ իմ թերություններից մեկը հապճեպությունն է բեմում, ես վախենում եմ հանդիսատեսին կորցնել, դրա համար անընդհատ ռիթմի մեջ եմ աշխատում: Սա իմ արդեն չորրորդ մոնոն է, եւ այն տարբերվում է նրանով, որ այստեղ հագեցած մեծ դադարներ կան: Մեծագույն շնորհակալությունս պետք է հայտնեմ Գալուստին, որ կարողացավ ինձ հոգեպես բերել այդ իմաստավորված ու արդարացված դադարներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան