Դուք կրելու եք դավաճանի պիտակը, հիշեք, որ էդ կլեյմոն մնալու է ձեր ճակատին, ինչքան էլ փորձեք մաքրել, մեղավոր նշանակել, մարդկանց ահաբեկել ու մանիպուլյացնել. Արմեն Հովասափյան

Թեմա
Իր ողջ «քաղաքական կյանքը» տենց ոչ մի ինքնուրույնություն չունեցած մեկը, ով համատեղության կարգով նաև իշխանությունների շարքային «տասովչիկ» է, ոչ թե «կլասիկ» քաղաքական գործիչ է այլ՝ հակազգայինի ու հակապետականի ժանրի ներկայացուցիչ։ Ուրեմն նայեք, թե ինչ է ասել․ թե բա «ՀՀ-ում Արցախի որևէ ինստիտուտ չի աշխատելու, դա ազգային անվտանգության հարց է»։
Ժամանակին մի բավական հեռանկարային իրավաբան կար, ով միանգամից (շատերի համար բավական հայտնի, մեծամասնության համար՝ «լրիվ պատահաբար») դարձավ պատգամավոր, ավելին՝ «ընդդիմադիր» անկախ պատգամավոր։ Տղա էր, խոսում էր, մեկ մեկ խելոք բաներ ասում։ Ի դեպ՝ չար լեզուներն ասում են, որ նա շատ հաճախ շնչակտուր վազում էր Բաղրամյան 26 ու նախագահ Սարգսյանին տարբեր խնդրանքներով դիմում, ինչևէ։
Բանից պարզվում ա, սրան ոնց ծալում էս՝ ծալվում ա․ ու հիմա էլ կոնֆորտնի լռված ա նիկոլոսի հետ, ավելին, իրենից ավելի նիկոլ ա։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, սա էն նույն տղեն ա, ով 2018-ին նիկոլին տարավ իր աշխատասենյակ սենյակ, սուճ խմեց, ու հետո դուրս գալով տեսախցիկների առաջ ու սեգ ճակատով հայտարարեց, թե՝ «ես հետը խոսեցի, Արցախի հարցում լրիվ տոչնի ա, իմ մտավախությունները փարատված են»։
Հը՞, ապո, հիմի էլ ա՞ տոչնի։
Ինչ ա ստացվոըմ․ եթե չի լինում պետական ինստիտուտ, ինչպես ներկայացնում է հիշյալ պարոնը, ապա տվյալ հասարակությունն ուղղակի տարրալուծվում է կամ հեանում է երկրից։ Այսինքն, ոնց հասկանում եմ, սրանք էլի են խոսք տվել ալիևին ու էրդողանին, որ Արցախի հետ կապված նոր սցենար կխաղարկեն։ Ու հիմի ամեն ինչ անում են, որ արցախցիները Հայաստանի ներսում մնալու ու առանձին միավոր պահպանվելու ոչ մի շանս չունենան։
Ես հասկանում եմ, որ էդ ամենն ասվել է, իբր թե ՀՀ նկատմամբ հնարավոր հարձակում ու ագրեսիա կանխելու նպատակով, բայց տղաներ ու աղջիկներ, մի րոպե, դրա մեղավորն էլ եք դուք, որ չեք կարում նենց անեք, որ ձեզ հարգեն, ու հետներդ հաշվի նստեն։ Երևի չգիտեք, ասեմ օղ արեք․ առ էսօր Եվրոպայի սրտում, մասնավորապես ձեր շատ սիրելի Լոնդոնում, գործում է Իչկերիայի վտարանդի կառավարություն, բայց դա ոչ մի տիպի առիթ չի հանդիսացել, որ ՌԴ-ն, ասենք, հարձակվի Եվրոպայի վրա։
Բայց ստեղ շատ կրաևոր է մի բան ամրագրելը․ քանի դեռ կա Արցախի վտարանդի կառավարություն հասկացությունը ու քանի դեռ հայն ու հայությունը չեն վերադարձել Արցախ, դուք կրելու են դավաճանի պիտակը, հիշեք, որ էդ կլեյմոն մնալու է ձեր ճակատին, ինչքան էլ փորձեք մաքրել, մեղավոր նշանակել, մարդկանց ահաբեկել ու մանիպուլյացնել

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին