ՀՀ իշխանությունները խոստացել են վերջնականապես փակել Արցախի թեման, այդ հանձնառությունը իր վրա վերցրեց հանրահայտ «Կոմանդույուշչին». ԱՀ նախկին պատգամավորը փակագծեր է բացում

Հանդիպում

«Իրոք որ ցավալի է տեսնել Ադրբեջանի զինված ուժերի ռազմական, ես կասեի ի տես աշխարհի`  ցուցադրական շքերթը Ստեփանակերտում։ Դրան նախորդած և ընդհանրապես արցախայայության գլխին թափած ամբղջ դժողքը ունի մեկ հեղինակ` նիկոլ փաշինյան և նրան շրջապատող խունտա։ Արցախի կորստի թիվ մեկ մեղավորը և պատասխանատուն նիկոլական ռեժիմն է, ուրիշ` ոչ ոք»,- անդրադառնալով վաղը Արցախի սրտում կայանալիք ադրբեջանական զորահանդեսին, ասաց արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, նկատելով.

- Բնական է ենթադրել, որ նա պետք է փնտրի ծագումով արցախցի համագործակիցների և, ինչպես միշտ, այս անգամ ևս ձգտի իր վրայից գցի պատասխանատվության ողջ բեռը։ Եվ այդ հանձնառությունը իր վրա վերցրեց հանրահայտ «Կոմանդույուշչին», ով դեսանտայինի կարգավիճակով հայտնվեց Արցախում։ Արցախցիներիս առջև ի սկզբանե դրված էր երեք պրոբլեմ` ինտեգրվել ազերիների հետ ու մնալ Արցախում, թողնել ու հեռանալ և մնալ ու պայքարել հանուն անկախ ապրելակերպի։ Ս. Բաբայանը չի կարող հերքել իր մոտեցումները ինտեգրման շուրջ, քանզի գոյություն ունեն բազմաթիվ նյութեր ու հրապարակումներ, որոնք նա արել է ամենատարբեր լրատվամիջոցներով։ 

Անդրադառնալով Բաբայանի պնդումներին, թե Արցախը կարող էր մնալ հայկական, եթե նրա շուրջ համախմբեր արցախցին, մեր զրուցակիցը նկատում է. 


- Արցախահայությունը մեծապես արտահայտել է իր պատրաստակամությունը մնալ Արցախում և հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ս. Բաբայանի գործադրած հանրային մի շարք ձեռնարկներ` իշխանություն ստանձնելով փոխել իրադարձությունների ընթացքը, ի սկզբանե պսակվել են անհաջողությամբ։ Եվ այն, ինչ որ նա այսօր  Հ.Խանումյանի հետ միասին ձեռք֊ձեռքի տված հայտարարում են իշխանամետ լրատվամիջոցներով` բլեֆի ժանրից է։Արցախի հարցի նմանատիպ սցենարով  լուծումը կանխատեսվել է նախ Պրահայում, այնուհետև Բրյուսելում կայացած հայտնի եռյակի կայացրած պայմանավորվածության արդյունքում։ Եվ թող, ոչ ոք, նիկոլի ռուպորը վերցրած` փրկիչի դերակատարություն չստանձնի։

ԱՀ նախին պատգամավոր անդրադարձավ նաեւ արցախցիների «ճամփորդական փաստաթղթերին», կարծիք հայտնելով.

-ՀՀ իշխանությունները խոստացել են թուրք֊ադրբեջանական տանդեմին վերջնականապես փակել Արցախի թեման, թաղելով` վերջնակետ դնել Արցախի պետականությանը։ Եվ նրանք ժրաջանորեն զբաղված են այդ գործընթացով։
Նախ` նրանք արհամարանքով են վերաբերվում Արցախի պետական մարմինների նկատմամբ։ Ձգտել ու ձգտում են արցախահայերիս մեջ լարվածությունների ալիք բարձրացնելով, ստեղծվածի միակ մեղավոր ճանաչել Արցախի իշխանություններին, սոցիալական ծանր կացության համար հիմնական մեղավորներ ճանաչելով արցախի հայտնի և ոչ հայտնի իշխանավորներին` հրահրել դժգոհությունների ալիք արցախահության շրջանում և այսպես շարունակ։ Ինչ վերաբերում է արցախահայության քաղաքացիությանը, պիտի շեշտեմ` ամեն մի արցախցի մեծագույն հրճվանք, պարտքի անգնահատելի զգացմունք ունի իր սրտին մոտ ՀՀ  անձնագիր կրելով։ Եվ չի կարող գտնվել որևէ ուժ, որևէ անձ մինջև հոգու խորք թափանցած այդ գերագուն հաճույքը արցախցուց խլելու։ Այն ինչ որ ձեռնարկում են ՀՀ գործող իշխանությունները մի նպատակ է հետապնդում` արցախցիներիս կտրել մեր արմատից, կտրել մեր հոգևոր֊մշակույթային արժեքներից ու ժառանգությունից։ Միայն թուրքը կարող է այդպես վարվել։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում