Էրդողանը շարունակում է «Թյուրքական միջանցք» պահանջել

Վերլուծություն

­Թե ին­չու է Ա­լիեւն այս փու­լում փոր­ձում Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ոչ միայն չգնալ թշնա­ման­քի ճա­նա­պար­հով, այլ ցույց տալ միան­գա­մայն բա­րիդ­րա­ցիա­կան, ա­վե­լին՝ դաշ­նակ­ցա­յին վի­ճակ, կա­րե­լի է հաս­կա­նալ: ԱՄՆ-ն, ուկ­րաի­նա­կա­նից զատ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=269023&l=am), խրվել է նաեւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի «ճա­հի­ճը», կա նաեւ Չի­նաս­տա­նի գոր­ծո­նը, նե­րա­մե­րիկ­յան գնա­լով վատ­թա­րա­ցող մթնո­լոր­տը: Իսկ այդ ի­րա­վի­ճա­կում, հաս­կա­նա­լի է, հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում ռու­սա­կան գոր­ծո­նը դառ­նում է ա­վե­լի ա­ռաջ­նա­յին: Ա­ռա­վել եւս, երբ ուկ­րաի­նա­կան պա­տեր­ազ­մը կա­րող է անս­պա­սե­լիո­րեն ա­մեն պահ ա­վարտ­վել, ո­րից ռու­սա­կան բա­նակն ու ռազ­մա­կան տնտե­սութ­յու­նը, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, դուրս կգան շատ ա­վե­լի մեծ պո­տենց­իա­լով, քան մինչ այդ ու­նեին: Եվ այն, որ Նի­կոլն այս ի­րա­վի­ճա­կում մտա­ծե­լու շատ բան ու­նի, դա եւս կա­րե­լի է հաս­կա­նալ:

Ա­մեն դեպ­քում, այս պա­հին նի­կոլ­յան թի­մը մի կող­մից փոր­ձում է Հ­ռո­մի ստա­տու­տի հետ կապ­ված` ինչ-որ ար­դա­րա­ցում­ներ գտնել, թե՝ ռուս­նե­րի հետ քննար­կում են այն շրջան­ցե­լու թե­ման։ Իսկ երբ Հա­կոբ Ար­շակ­յա­նի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յան հետ կապ­ված ՌԴ ԱԳՆ-ից ե­կավ ար­ձա­գանք, թե՝ «Դա չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը», եւ որ՝ «Փոխ­զի­ջու­մա­յին լու­ծում­ներն ան­տես­վել են», ա­պա Ար­շակ­յա­նի հայ­տա­րա­րութ­յու­նը սկսեց նման­վել մե­սի­ջի, թե ինչ կլի­նի, ե­կեք լու­ծում­ներ գտնենք խնդիրը հար­թե­լու հա­մար: Ու ան­մի­ջա­պես էլ Միր­զո­յան Ա­րոն սկսեց խե­սել, թե Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում. «Մենք ո­րե­ւէ այլ դիր­քո­րո­շում չու­նենք, քան  կա­ռու­ցո­ղա­կան կեր­պով խնդիր­նե­րը քննար­կել, հաս­կա­նալ, հար­թել եւ բա­րե­կա­մա­բար ա­ռաջ շարժ­վել այդ ուղ­ղութ­յամբ: Սա է մեր դիր­քո­րո­շու­մը»:

­Բայց սրա հետ մեկ­տեղ, նույն Ա­րոն միա­ժա­մա­նակ Գեր­մա­նիա­յի արտ­գործ­նա­խա­րար Բեր­բո­քի հետ ա­սու­լի­սում այս միտքն էր ա­ռաջ տա­նում. «Անվ­տան­գութ­յան մե­խա­նիզմ­նե­րը, ո­րոնց վրա հեն­վել է Հա­յաս­տա­նը, արդ­յու­նա­վետ չեն աշ­խա­տել ե՛ւ տն­տե­սա­կան ա­ռու­մով, նե­րառ­յալ է­ներ­գե­տիկ փոխ­կա­պակց­վա­ծութ­յու­նը, ե՛ւ­ ընդ­հան­րա­պես՝ ար­ժեք­նե­րի ա­ռու­մով, Հա­յաս­տանն իս­կա­պես շա­հագրգռ­ված է ԵՄ-ի, ան­դամ երկր­նե­րի, Գեր­մա­նիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խո­րաց­մամբ»: Մինչ­դեռ Բեր­բոքն այս­պի­սի մտքեր է ա­ռաջ տա­նում. «Գեր­մա­նիան պաշտ­պա­նում է Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը։ Սա բա­նակ­ցութ­յուն­նե­րի հիմքն է։ Շատ դժվար հար­ցեր են ա­ռա­ջա­նում սահ­ման­նե­րի վե­րա­բեր­յալ: Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի հա­մար մեծ խնդիր է գտնել լու­ծում»: Ու կա­րո՞ղ է սույն գեր­մա­նու­հին բա­ցատ­րել, թե ինչ սահ­մա­նա­յին «շատ դժվար» հար­ցե­րի մա­սին է խոս­քը, երբ դրա­նից ա­ռաջ Ա­րոն հայ­տա­րա­րում էր, թե պետք է վերց­նել ա­մե­նա­թարմ խորհր­դա­յին քար­տեզ­ներն ու սահ­ման­նե­րը գծել, եւ Ադր­բե­ջա­նը դրա հետ հա­մա­ձայն է: Այս­տեղ ո­րե­ւէ «մեծ խնդիր» չկա, եւ ե­թե Բեր­բոքն իր այդ խոս­քով, ըստ էութ­յան, կաս­կա­ծի տակ է առ­նում Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը, տես­նես ին­չո՞ւ Ա­րոն չի բո­ղո­քում, թե՝ մին­չեւ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը չճա­նա­չեք, եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րին այն­տեղ չենք թող­նի: Այն­պես, ինչ­պես ա­նում են ՀԱՊԿ-ի պա­րա­գա­յում: Ու դրա­նից հե­տո դեռ բո­ղո­քո՞ւմ են ռուս­նե­րից:

­Մի խոս­քով, նման է նրան, որ դեռ Եվ­րո­պա ե­րա­զե­լով, նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը հաս­կա­նում են նաեւ, որ ե­թե Մոսկ­վան կա­րո­ղա­նա վեր­ջաց­նել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, նաեւ այս տա­րա­ծաշր­ջա­նում է դա տրա­մադ­րութ­յու­նն­երի ար­մա­տա­կան փո­փո­խութ­յան բե­րե­լու: Ա­ռա­վել եւս, որ Ա­լիե­ւը հա­մա­ռո­րեն հրա­ժար­վում է Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փից: Էր­դո­ղանն էլ իր հեր­թին է հա­մա­ռո­րեն նույն հայ­տա­րա­րութ­յուն­ներն ա­նում, թե. «Կա­րե­ւոր է, որ Հա­յաս­տա­նը կա­տա­րի Ադր­բե­ջա­նի հան­դեպ պար­տա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը: Ադր­բե­ջա­նի ա­րեւմտ­յան շրջան­նե­րի եւ Նա­խի­ջե­ւա­նի մի­ջեւ կա­պը մեծ կա­րե­ւո­րութ­յուն ու­նի։ Այդ ուղ­ղու բա­ցու­մը ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նի բար­գա­վաճ­ման հա­մար ա­ջակ­ցութ­յուն կլի­նի, ինչ­պես նաեւ Թուր­քիա­յին կկա­պի մեր պա­պե­րի հայ­րե­նիք Մի­ջին Ա­սիա­յի հետ։ Այս գոր­ծըն­թա­ցը հա­ջո­ղութ­յամբ ա­վար­տին հասց­նե­լու հա­մար, որ­պես թյուր­քա­կան աշ­խարհ, պետք է շա­րու­նա­կենք ա­ջակ­ցել Ադր­բե­ջա­նին»:

Եվ այն, որ այս ի­րա­վի­ճա­կում նո­րից Հա­յաս­տա­նի հա­մար միակ տար­բե­րա­կը մնում է ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, դա ե­րե­ւի չհաս­կա­նան միայն նրանք, որ վերջ­նա­կա­նա­պես են խաչ քա­շել այս երկ­րի վրա: Այս տե­սանկ­յու­նից, հեր­թա­կան ան­գամ Մոսկ­վա­յից ե­կավ ա­ռա­ջարկ՝ ՌԴ Անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղար Նի­կո­լայ Պատ­րու­շե­ւի մի­ջո­ցով: Ըստ նրա, Մոսկ­վան կա­պի մեջ է Ե­րե­ւա­նի ու Բաք­վի հետ նրանց միջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման հա­մար, եւ այս պա­հին խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներն են տար­վում: «Բո­լոր նա­խադր­յալ­նե­րը կան»,- ամ­փո­փեց  նա: Ու հաս­կա­նալ կա­րե­լի է, որ խոս­քը նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի շրջա­նակ­նե­րում նա­խա­տես­ված լու­ծում­նե­րի մա­սին է, այդ թվում՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հետ կապ­ված:

Իսկ այ­լընտ­րան­քն Էր­դո­ղա­նի կող­մից հեր­թա­կան ան­գամ հնչեց­ված «թյուր­քա­կան աշ­խարհ», «պրո­խոդ­նոյ դվոր» դառ­նալն է: Մ­նա­ցա­ծը Նի­կո­լի ո­րո­շե­լիքն է, չնա­յած, ի­րա­կա­նում նա չէ ո­րո­շո­ղը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում