Արցախցիներին տրվող այդ 100 հազար դրամը հավերժ չէ. Գրիգորի Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

— Արցախցիների կարգավիճակի հարցը ինչպե՞ս պետք է կարգավորել, արդյո՞ք նրանց պետք է դիտարկել` որպես փախստականների, թե, այդուհանդերձ, նրանք պետք է համարվեն ՀՀ քաղաքացիներ:

— Այս հարցադրումը բավականաչափ նուրբ է, ըստ փաստաթղթերի, այս մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, դա նաեւ Սահմանադրությամբ է ամրագրված, որի հիմքն է Անկախության մասին հռչակագիրը, ընդ որում` հռչակագրի մեջ նշված է նաեւ, որ Հայաստանը պետք է հետամուտ լինի, ոչ միայն այս հարցով, այլեւ՝ Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության ճանաչմանը: Այստեղ քաղաքական մոտեցում կա: Փախստականի կարգավիճակը անժամկետ է, այն դադարեցվում է միայն մի քանի դեպքերում: Եթե դու մեկնել ես երրորդ երկիր եւ այնտեղ ես ապաստան հայցել, եթե ինտեգրվել ես ու ստացել ես ՀՀ քաղաքացիություն, եւ այն հանգամանքները, ինչի պատճառով մեկնել ես՝ արդեն դադարել է գոյություն ունենալ: Դա հիմնականում մարդու հոժար կամքով է տեղի ունենում: Մյուս կողմից ասում են, որ եթե դուք Հայաստանի քաղաքացի չեք, ապա չեք ստանալու թոշակ, նպաստներ, քանի որ օգտվում եք ժամանակավոր ապաստանի տրված հնարավորություններից, գումարի մասով եմ ասում, բայց այդ օժանդակությունը մի քանի ամսով է լինելու: Փախստականը բացի ընտրելուց, ընտրվելուց եւ կուսակցություն հիմնելուց, բոլոր իրավունքներից է օգտվում, ինչ-որ` ՀՀ քաղաքացին, այն է նաեւ սոցիալական ապահովության առումով: Տպավորություն է, որ փորձում են ճնշել, որպեսզի մարդիկ քաղաքացիություն ձեռք բերեն կամ հրաժարվեն Արցախում ունեցած-չունեցածից: Մյուս կողմից` արդյո՞ք իմաստ կար այդպիսի քաշքշուք ստեղծել, եթե հիմնվելով Սահմանադրության վրա` նրանց կարելի էր որպես հենց քաղաքացի ընդունել: Այս գործընթացը բոլորովին անիմաստ է ու ավելորդ  քաշքշուկ է ե՛ւ պետության, ե՛ւ այդ մարդկանց համար:

— Իսկ Արցախից տեղահանվածների բնակարանային հարցը ինչպե՞ս պետք է լուծվի, ամսական 100 հազար դրամով նրանք կարո՞ղ են այդ հարցին լուծում տալ, եթե, օրինակ, 180 հազար դրամից էժան վարձով բնակարան կոնկրետ Երեւանում չկա:

— Այդ 100 հազարն էլ հավերժ չէ, եւ պետք է հիշել, որ այդ գումարն էլ ինչ-որ չափով գոյանում է նաեւ արտասահմանից ուղարկված միջոցներից, որոնք տրվում են համապատասխան մարմիններին, ովքեր բաշխում են այդ գումարը կարիքավորների միջեւ: Հարցին պետք է հիմնական լուծում տրվի, դրա համար անհրաժեշտ է ուղղակի հայեցակարգ ունենալ: Նախ պետք է պատասխանել այն հարցին` արդյո՞ք Արցախի հարցը փակված է մեզ համար, եթե` ոչ, ապա պետք է այլ ուղիով գնանք: Եթե` այո, ապա` ուրիշ ձեւով: Օրինակ` անհրաժեշտ է ստեղծել վտարանդի կառավարություն, որը միջնորդ կհանդիսանա եւ ներկայացուցիչ, անգամ իշխանությունների, պետական մարմինների ու արցախցիների միջեւ շփումների համար: Ամեն մեկը չի կարող բարձրաստիճան պաշտոնյաների դուռը թակել, պետք է համախմբել այդ մարդկանց, որ չցրվեն աշխարհով մեկ, մյուս առումով նույն նրանց իրավունքները ներկայացնել տարբեր արտասահմանյան պատվիրակների մոտ, ովքեր այցելում են Հայաստան եւ, ինչու ոչ, բանակցություններ վարել, նույն արտասահմանայան տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք չեն զլանում ասել, որ Ադրբեջանը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ արտասահմանյան դիտորդների ու խաղաղապահ ուժերի ներկայությամբ, ցանկանան վերադառնալ նախկին բնակավայր, եթե դա հնարավոր լինի:

— Ի դեպ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ստեղծել է «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» անունով համահայկական միություն` Ադրբեջանի իշխանությունների կողմից բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանության, փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերհանման եւ հայ փախստակաների խնդիրների արդարացի ու շուտափույթ կարգավորմանը նպաստելու նպատակով: Նման միությունները որքանո՞վ կարող են օգտակար լինել արցախահայերի խնդիրների կարգավորման համար:

— Նպատակադրումից է կախված, եթե կոնկրետ նպատակադրում կա, դա մի հարց է, եթե փորձ կա այդ հարցը որոշակի առումով լղոզել, ուրիշ հարց է: Չէ որ ադրբեջանահայ փախստականների կազմակերպություններ արդեն գոյություն ունեն, փորձ ու գիտելիք ունեն: Ի՞նչ կարիք կա ստեղծել ինչ-որ նոր, թվով 400-րդ կազմակերպությունը: Իհարկե, ողջունելի է , որ կազմակերպության ղեկավարը գոնե ֆորմալորեն Ադրբեջանում ծնված մարդ է եւ 90-ականներին է եկել: Չեմ էլ ցանկանում անդրադառնալ անվանմանը, որտեղ բազմաթիվ ոչ ճշգրիտ ձեւակերպումներ են տրված: Չեմ կարծում, որ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության ներկայացուցիչների, ինչպես ասում են, առաջին շարքում գործունեության մեջ  ներգրավված դեմքերի, որպես շարժման ղեկավար լինելը, կարող է դրական ընկալվել: Դա, աշուշտ, թիրախ է դառնալու ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ ընդդիմության կողմից ու ամբողջությամբ այս հարցում տուժողը դառնալու են ադրբեջանահայ փախստականները, որոնք առանց այդ էլ բավականաչափ տուժել են, որպեսզի ներքաղաքական գզվռտոցում որպես գործիք ներգրավվեն ցանկացած մի քաղաքական ուժի կողմից:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում