«Փաստ». Հազիվ թե դա ամենահաճելի զբաղմունքներից է. մատով Փաշինյանին ցույց տալը հազիվ թե օգնի

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազ կարգելու ընթացքին անդրադառնալով՝ հատկապես իրավաբանական հանրույթը, փորձագետները կոշտ գնահատականներ էին հնչեցնում, որոշները նեղացածի կեցվածք էին ընդունում: Ավելին, փորձում էին տպավորություն ստեղծել, թե՝ արտառոց ոչինչ չկա, որ ամեն ինչ օրինական է, տեղը՝ տեղին: Մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ գլխավոր դատախազ նշանակվող Աննա Վարդապետյանի առանցքային առաքելությունը կոնկրետ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության շահերի սպասարկումն է: Հիմա դա ապացուցվում է ամենօրյա ռեժիմով:

Մինչ Եվրոպական խորհրդարանն ինքնամոռաց ծափ էր տալիս «իրենց սրտի» Նիկոլ Փաշինյանին, Հայաստանում շարունակում էր ավելանալ քաղաքական բանտարկյալների թիվը: Վերջին շաբաթվա ընթացքում կոնկրետ բանտարկվածների թիվը մի փոքր նվազեց:

«Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխեցին և որդեկորույս, առողջական խնդիրներ ունեցող մարդուն «տնային կալանք» տվեցին: Ինչպիսի՜ «մեծահոգություն»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ քաղբանտարկյալ Լևոն Քոչարյանը, բանտից ազատ արձակվեց օրենքի ուժով: Տաթև Վիրաբյանի մասին թեպետ փաստաբանը հայտարարել է, որ օրերս նա էլ բանտից կազատվի, բայց որքան հայտնի է, դեռ բանտում է, իբրև թե՝ «բռնության կոչեր» անելու մեղադրանքով: Նախօրեին, ի դեպ, կալանավորների շարքերը համալրեց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը... մի 5 ամիս առաջ, ֆեյսբուքներում արած ինչ-որ գրառման համար:

Ու այս և մի քանի անգամ ավելի՝ չնշված «գործերով» գլխավոր դատախազն, ըստ էության, կատարել է այն գործառույթը, ինչի համար էլ նշանակվել է՝ սպասարկել իրեն նշանակող Փաշինյանի շահերը, կատարել նրա երազանքը՝ պատժել ընդդիմադիրներին կամ նրանց, ովքեր իշխանության «թանին թթու կասեն»:

Ըստ այդմ, կալանքը դարձել է պատժի միջոց: Եթե ինչ-որ մեկը կհավատա, թե առանց «վերևից» հրահանգի են նման արհեստական վարույթներ նախաձեռնվում, ապօրինաբար անազատության մեջ պահում մարդկանց, առնվազն միամտություն է: Հազիվ թե դա ամենահաճելի զբաղմունքներից է, ու հազիվ թե դրանից հաճույք են ստանում... Բայց կատարում են, սիրով, թե ոչ, այլ հարց է, բայց կատարում են ջերմեռանդությամբ: Ի դեպ, մատով Նիկոլ Փաշինյանին ցույց տալը, թե՝ այ, իր հրահանգն է, մենք ինչ անենք, հազիվ թե օգնի: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը ցույց է տալիս, որ ինքը երբեք մեղավոր «չի լինում»... Բոլորը՝ բացի իրենից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում