«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին

ՍԻՄ-Գլխավոր լուրեր

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  2020Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ 3-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

3 տարի առաջ` 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրվեց Ադրբեջանի, Հայաստանի եւ  Ռուսաստանի Դաշնության համատեղ հայտարարագիրը:

Այն ստորագրվեց Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված  դրամատիկ պայմաններում, երբ Մինսկի խմբի 3 համանախագահներից միայն Ռուսաստանի Դաշնությունն  էր, որ գործուն միջամտություն իրականացրեց, կանխելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջական օկուպացիան եւ բնակչության ցեղասպանությունը:

Ցավոք սրտի հայտարարագրում նշված կետերի մեծ մասը այսօրվա դրությամբ իրականացված չէ, իսկ սույն թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական նոր ագրեսիայի հետեւանքով  Արցախի Հանրապետոփւթյունը ամբողջությամբ օկուպացվեց, իսկ բնակչությունը ենթարկվեց ցեղասպանության ու բռնի տեղահանման:

Խոսք անգամ չի կարող գնալ այս պայմաններում հայտարարագրի 6-րդ կետում նշված  5 կմ լայնությամբ Լաչինի  միջանցքի մասին, որը ըստ համաձայնագրի պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անխափան կապը:

Հայտարարագրի 7-րդ կետում  նշված էր, որ փախստականները պետք է վերադառնան  Լեռնային Ղարաբաղի տարածք, սակայն նրանք ոչ միայն չվերադարձան, այլեւ  այնտեղ մնացած  բնակչությունը եւս դարձավ փախստական:

8-րդ կետում նշված  ռազմական գերիների  փոխանակում  ոչ միայն ամբողջությամբ տեղի չունեցավ, այլ  Ադրբեջանի կողմից գերեւարված  հայ ռազամական եւ քաղաքական գործիչների թիվը  ավելացավ:

Չկատարվեց նաեւ  հայտարարգրի 9-րդ կետը, որտեղ նշվում է, որ  ՌԴ  սահմանապահ ծառայության վերահսկողության տակ  իրականացվելու է տարածաշրջանում բոլոր  տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների գործարկումը, իսկ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կազմակերպելու է անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցություն:

Ընդ որում, սկզբնական շրջանում Լաչինի միջանցքի աշխատանքը, ինչպես նաեւ հայ բնակչության անվտանգությունը կանոնավոր կերպով ապահովվում էր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կողմից: Սակայն Հայաստանի ղեկավարության կողմից կատարվեցին գործողություններ, որոնք խափանեցին եռակողմ հայտարարգրի  բնականոն իրականացման ընթացքը: Հայաստանի ղեկավարությունը ակտիվորեն սկսեց Արցախի կարգավորման հարցի մեջ ներգրավվել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը: Միարժամանակ նրանց թելադրանքով ՀՀ ղեկավարությունը, ըստ էության, տորպեդահարում էր Ռուսաստանի վերահսկողության ներքո հաղորդակցությունների բացման գործընթացը եւ ընդհանրապես ՌԴ-ի հետ հարաբերությունները: Դավաճանության գագաթնակետը հանդիսացավ Փաշինյանի հակասահմանադրական հայտարարությունները  Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին: Այդ ամենը հնարավորություն տվեց Ադրբեջանին սանձազերծել Արցախի եւ Հայաստանի դեմ նոր ագրեսիվ գործողություններ եւ, ի վերջո,  ուժով  ստիպել  Արցախի ղեկավարությանը հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը, իսկ արցախահյությանը ենթարկել բռնագաղթի: Այստեղ պետք է նշել նաեւ, որ Արցախի ղեկավարությունը նույնպես ցուցադրեց  անվճռականություն եւ չգործադրեց որեւէ իրական քայլ Արցախի ակնհայտորեն սպասվող կործանումը կանխելու համար:

Մեր Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՀ ղեկավարության կողմից:

Ստեղծված իրավիճակում մենք անհրաժեշտ ենք համարում բոլոր կողմերին  վերադառնալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարության դրույթներին:

  1. Լեռնային Ղարաբաղի տարածք վերադարձնել  բոլոր փախստականներին եւ հնարավորություն տալ նրանց տիրապետել իրենց  գույքին:
  2. Լեռնային Ղարաբաղում որպես պետական իշխանություն  սահմանել  ՌԴ-ի կողմից ձեւավորված  կառավարման կոմիտե (1989թ. Վոլսկու կոմիտեի նախատիպով):
  3. Իրականացնել  2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարագրի 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերը`  ամբողջ ծավալով:
  4. Մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, խնդրելով պաշտպանել Արցախի հայ բնակչության, որպես ԽՍՀՄ նախկին քաղաքացիների եւ դրանով իսկ Ռուսաստանի համար հայրենակիցներ հանդիսացող անձանց: Խնդրում ենք նաեւ վերականգնել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը որպես ԽՍՀՄ  կազմում  սահմանադրական սուբյեկտի:

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» Շարժման գործադիր կոմիտե

9 նոյեմբերի 2023թ., Երեւան

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան