ՔՊ-ում կյանքը հանգիստ չէ. Փաշինյանի ու Փամբուխչյանի հարաբերությունները լարված են. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն«Ժողովուրդը» գրում է.
«Երեւանի ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ՔՊ-ում կյանքն այլեւս խաղաղ ու հանգիստ չէ: Թեեւ արդեն մեկ ամիս է անցել, ու մի կերպ կարողացել են իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնել, բայց մինչ օրս իշխանությունը մեղավորների փնտրտուքներով է զբաղված:
Ահա այս պատճառով էլ ընտրություններից հետո ՔՊ-ականների ու Արմեն Փամբուխչյանի հարաբերությունները լարված են: Չնայած դժգոհություններին՝ Արմեն Փամբուխչյանն էլ իր, այսպես ասած, հակափաստարկներն ունի. նա էլ թիմակիցների մոտ բացահայտ հայտարարել է, որ միայն ինքը չի պարտվել, ապա հավելել, որ «եթե Կոնջորյանի թեկնածությունն առաջադրեինք, այսպես չէր լինի»: Կարճ ասած, ՔՊ-ում մինչ օրս դեռ վերլուծում են իրենց ձախողման հարցը ու մեղավորներ փնտրում»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

