Ինչ է ասել Արագած Ախոյանը կալանավորումից օրեր առաջ

Ներքաղաքական

­Դա­տա­րա­նը ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ նկատ­մամբ ընտ­րել է խա­փան­ման մի­ջոց մեկ ամս­վա կա­լան­քը` մեր­ժե­լով պաշտ­պա­նա­կան կող­մի 5 մի­լիոն դրա­մի չա­փով գրա­վի դի­մաց ա­զատ ար­ձա­կե­լու կամ տնա­յին կա­լանքն ընտ­րե­լու միջ­նոր­դութ­յուն­նե­րը: Պարզ­վում է` նրա նկատ­մամբ քրեա­կան վա­րույթ է սկսվել հու­նի­սի 8-ին ֆեյս­բուք­յան է­ջում կա­տա­րած գրառ­ման հա­մար, սա­կայն վա­րույ­թը նա­խա­ձեռն­վել է հու­լի­սի 31-ին, իսկ դրա­նից առն­վազն 4 ա­միս անց` հոկ­տեմ­բե­րի 20-ին, վա­րույթ ի­րա­կա­նաց­նող մար­մի­նը նոր է միայն վկա-կաս­կած­յալ կար­գա­վի­ճա­կով Ա. Ա­խո­յա­նին կան­չել հար­ցաքն­նութ­յան, այ­նու­հե­տեւ` նո­յեմ­բե­րի 6-ին ձեր­բա­կա­լել: Կա­լա­նա­վո­րու­մից ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ «Ի­րա­վունքը» զրու­ցել էր նրա հետ, ո­րը ներ­կա­յաց­նում ենք ստո­րեւ:

— Պա­րոն Ա­խո­յան, իս­րա­յե­լա-պա­ղես­տին­յան պա­տե­րազմն ի՞նչ հե­տե­ւանք­ներ կա­րող է ու­նե­նալ մեր տա­րա­ծաշր­ջա­նի վրա:

— Ցան­կա­ցած պա­տե­րազմ կամ բա­խում, բնա­կա­նա­բար, բա­ցա­սա­կան է անդ­րա­դառ­նա­լու մեզ վրա, բայց ինչ­պես ա­սում են` վե­րեւ Աստ­ված կա: Իս­րա­յե­լը հի­մա իր կաշ­վի վրա է զգում, թե ինչ է հար­ձա­կու­մը, ինչ է մա­հը, ինչ է պա­տե­րազ­մը: Նա զի­նում էր ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կին, տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­նահ­րահ­րիչ դե­րա­կա­տա­րութ­յունն ու­ներ, գի­տենք, թե ինչ նկրտում­ներ ու­ներ մեր հա­րե­ւան եղ­բայր Ի­րա­նի նկատ­մամբ, Սի­րիա­յում էր «քի­թը խո­թում» եւ խնդիր­ներ ստեղ­ծում: Կար­ծում եմ` Աստ­ված դաս է տա­լիս եւ ա­սում է` ձեր տեղն ու չափն ի­մա­ցեք: Հո­լո­քոստ տե­սած ազգն իր քա­ղա­քա­կան շա­հե­րից ել­նե­լով, ու­րա­նա­լով հա­յե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված ցե­ղաս­պա­նութ­յու­նը` այդ­պես պատժ­վե­լու է: Ան­կեղծ եմ ա­սում` ցան­կա­նում եմ Պա­ղես­տի­նին հա­ջո­ղութ­յուն, հաղ­թա­նակ եւ ի­րենց պա­պա­կան հո­ղե­րի ա­զա­տագ­րում: Բո­լորս գի­տենք, թե ինչ­պես է ստեղծ­վել Իս­րա­յել պե­տութ­յու­նը, չու­նե­նա­լով պե­տա­կա­նութ­յուն` Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո ի­րենք ուղ­ղա­կի գու­մա­րով գնե­ցին այդ տա­րածք­նե­րը եւ մի օր հռչակ­վե­ցին պե­տութ­յուն: Հի­մա ու­ժի զո­ռով ո­չինչ չի ստաց­վե­լու` սա ժա­մա­նա­կա­վոր է: Նույնն էլ Ադր­բե­ջանն է փոր­ձում ու­ժի զո­ռով հար­ցեր լու­ծել, բայց դա էլ է ժա­մա­նա­կա­վոր:

— Հա­յաս­տա­նում հա­կա­ռու­սա­կա­նութ­յու­նը ոչ թե քայլ առ քայլ, մեծ տեմ­պե­րով ա­ռաջ է ըն­թա­նում: Այս­պես դե­պի ո՞ւր ենք գնում:

— Ցա­վոք, այդ­պես է, ես նկա­տում եմ դա եւ միշտ ա­հա­զան­գել ու բարձ­րա­ձայ­նել եմ դրա մա­սին: Պատ­մութ­յու­նը ցույց է տա­լիս, որ ճիշտ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յուն չվա­րե­լու հե­տե­ւան­քով` հա­ճախ մեզ նման փոք­րա­թիվ պե­տութ­յուն­ներն ընկ­նում են ոտ­քի տակ: Այ­սօր այն մե­ղադ­րանք­նե­րը, ո­րոնք հնչեց­վում են Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան հաս­ցեին, ար­դա­րաց­ված չեն: Ոչ ոք չի ու­զում հաս­կա­նալ, որ ով ու­զում է լի­նի, ե­թե դու ինքդ չես ցան­կա­նում օգ­նել,  ոչ ոք քեզ չի կա­րող օգ­նել: Հա­ճախ լսում ենք, թե Ար­ցա­խում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը ո­չինչ չա­րե­ցին, բայց ի՞նչ պետք է ա­նեին, երբ երկ­րիդ ղե­կա­վարն Ար­ցա­խը ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի կազ­մում: ՌԴ նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նը շատ հստակ ա­սաց` դուք եք ո­րո­շե­լի այդ­պես, գնա­ցեք ձեր երկ­րի ղե­կա­վա­րից պա­հան­ջեք: Ի­հար­կե, մենք ռուս­նե­րին լավ ճա­նա­չում ենք, դա­րե­րով փոխ­կա­պակց­ված ենք հա­զար թե­լե­րով, այդ­քան էլ հեշտ բա­րե­կամ չէ: Բայց այն­պես չէ, որ մեզ ա­մեն ինչ կա­րե­լի է թույլ տալ, նրանց էլ ա­սել` վայ, էս ի՞նչ ա­րե­ցիք: Երկ­րի ղե­կա­վա­րութ­յան մա­կար­դա­կով Ռու­սաս­տա­նի հաս­ցեին հնչում են ոչ ճիշտ, զրպար­տիչ ար­տա­հայ­տութ­յուն­ներ կամ այն­պի­սի քայ­լեր են ա­նում, որ ի­րենք էլ ստիպ­ված են լի­նում ի­րենց քայ­լերն ա­նել: Բայց չէ՞ որ Ռու­սաս­տա­նը մեզ հա­մար կա­րե­ւոր է ոչ միայն անվ­տան­գութ­յան, այլ տնտե­սա­կան ա­ռու­մով, ի վեր­ջո, մեր հիմ­նա­կան շու­կան հենց այն­տեղ է: Գի­տեք, ըն­կեր պա­հե­լը լուրջ բան է, ըն­կե­րոջ վրա դո­ղալ է պետք, միշտ չէ, որ բո­լո­րը պար­տա­կան են, եւ մենք ո­չինչ պար­տա­վոր չենք: Մինչ­դեռ ա­սում են, թե ի­րենք պար­տա­կան են, ո­րով­հե­տեւ ի­րենց ռազ­մա­բա­զան այս­տեղ է:

— Ա­վե­լին` ժա­մա­նակ առ ժա­մա­նակ էլ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն բարձ­րաց­վում է Գ­յում­րիի 102-րդ ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հա­նե­լու հար­ցը…

— Ու­զում եմ ան­հաս­կա­ցող­նե­րին ու կար­ճա­միտ­նե­րին ա­սել, որ ե­թե ռու­սա­կան ռազ­մա­բա­զան այս­տեղ չլի­նի, 15 րո­պեից թուր­քա­կան տան­կը հրա­պա­րա­կում կանգ­նած կլի­նի, ու մենք ո­չինչ չենք կա­րող ա­նել: Ոչ ոք դրա մա­սին չի խո­սում: Լավ, այդ­քան ա­նու­ղեղ կա­րե­լի՞ է լի­նել, գո­նե պատ­մութ­յու­նից թող հի­շեն, որ  ֆրան­սիա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րը պար­տա­վոր էին ա­պա­հո­վել Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի Մու­սա լե­ռի եւ Ա­րաբ­կի­րի հատ­վա­ծի անվ­տան­գութ­յու­նը, որ չցե­ղաս­պան­վեն, բայց արդ­յուն­քում ա­սա­ցին` կնե­րեք, էլ չենք կա­րող,   մու­սա­լեռ­ցի­նե­րին տա­րան Լի­բա­նա­նի հյու­սի­սա­յին հատ­վա­ծում մի գյուղ, իսկ մնա­ցած ազ­գաբ­նակ­չութ­յա­նը բե­րե­ցին Ե­րե­ւան, եւ այդ մար­դիկ տե­ղա­վոր­վե­ցին այ­սօր­վա Ա­րաբ­կիր վար­չա­կան շրջա­նում: Պետք է օգտ­վենք հա­մըն­թաց քա­մուց, բայց քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ նման քա­մի­նե­րից չենք օգտ­վում, չգի­տես ին­չու, միշտ գնում ենք հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ եւ ու­րիշ բա­ներ ենք փնտրում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում