«Փաստ». Վեկտորը փոխում են, բայց «փափուկ»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս հոկտեմբերի առաջին կեսին Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է փակ հավաք փորձագետների և որոշ տեղեկատվական հարթակների ու քարոզչամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, բնականաբար, բոլորը ՝ յուրային։ Հանդիպման նպատակն է եղել հնչեցնել, թե որ կողմ է գնում իշխանության արտաքին քաղաքական վեկտորը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ նախ՝ Փաշինյանը հաստատել է, որ արտաքին քաղաքականության, այն է՝ վեկտորի փոփոխություն է տեղի ունենում, որի ականատեսն են բոլորը, սակայն ընդգծել է, որ փոփոխությունը հատուկ կամ պաշտոնապես հայտարարված շրջադարձով չի լինելու, որոշ արտաքին գործընկերներ դրան դեմ են. ի մասնավորի՝ ակնարկել է Իրանին:

Ըստ այդմ, նշել է, որ, այնուամենայնիվ, դա լինելու է, բայց լուռ, «փափուկ», և որ շրջադարձն արդեն ընթացքի մեջ է։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքներին այլևս չեն մասնակցելու, ԱՊՀ-ին՝ ևս, նաև տեղեկացրել է, որ այդ կառույցներին փոխարինողներ փնտրում են, ավելին՝ վստահեցրել է, որ կգտնեն։ Նա հայտնել է, որ երբ գտնեն, այդ ժամանակ էլ ուղղակի կհայտարարեն երկրի արտադաշինքային կարգավիճակի մասին: Նշել է, որ արևմտյան գործընկերներից կան շատ հետաքրքիր խոստումներ տարբեր ուղղություններով։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը շատ գովել է իր՝ արտաքին քաղաքական հարցերով զբաղվող թիմին՝ ասելով, որ ահռելի աշխատանք են արել ու անում, վստահեցրել է, որ արդյունքներն իրենց սպասել չեն տա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում