«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Առանց բժշկի նշանակման վիտամինների օգտագործումը վտանգավոր է առողջության համար. Daily Mail

Առողջապահական

ԱՄՆ Թաֆտսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կալցիումի բարձր չափաբաժինների օգտագործումը կրկնակի ավելացնում է մահացու ելքի հավանականությունը քաղցկեղի տարբեր տեսակների ժամանակ։ Ցինհուայի համալսարանի նրանց գործընկերները պարզել են, որ մեկ այլ տարածված հավելում՝ բետա-կարոտինը, բարձրացնում է թոքերի օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail-ը։

Բետա-կարոտինը դեղնանարնջագույն բուսական պիգմենտ է, որը պարունակվում է գազարի եւ այլ բանջարեղենների մեջ։  Կարծիք կա, որ նյութը դրական ազդեցություն է գործում ուղեղի աշխատանքի վրա, բարձրացնում ուշադրության կենտրոնացումը եւ բարելավում հիշողությունը։ Մարդու օրգանիզմի վրա բետա-կարոտինի ազդեցության թեմայով 18 գիտական աշխատությունների վերլուծության արդյունքում չինացի հետազոտողները Ցինհուա համալսարանից հայտնաբերել են, որ այդ սննդային հավելումը մոտ 16 տոկոսով բարձրացնում է ծխողների թոքերի քաղցկեղի առաջացման հավանակնությունը։ Այս էֆեկտը նկատվում է անգամ ոչ մեծ չափաբաժինների ընդունման դեպքում։

Նրանց ամերիկացի գործընկերները Թաֆտսի համալսարանից պարզել են կապը սննդային հավելումների օգտագործման եւ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականության ավելացման միջեւ։ Նրանք հայտարարել են, որ կալցիումի հավելումների բարձր չափաբաժինների ընդունումը (օրական ավելի քան 1 000 միլիգրամ) կրկնակի բարձրացնում է  մահացու ելքի վտանգը քաղցկեղի ցանկացած տեսակի դեպքում։

Գլազգոյի համալսարանի սննդաբանության պրոֆեսոր Մայք Լինը նշել է, որ մարդու օրգանիզմը հարմարեցված չէ վիտամինների ավելորդ քանակության յուրացմանը։

«Մարդիկ էվոլյուցիայի են ենթարկվել՝ սննդից շատ սահմանափակ քանակությամբ վիտամիններ օգտագործելով»,- ասել է սննդաբանը։

Լինի խոսքով՝ մարդու օրգանիզմում չկան կենսաբանական մեխանիզմներ, որոնք պատասխանատու կլինեն հիպերվիտամինոզը վերացնելու համար։ Վիտամինների ավելցուկը, կուտակվելով օրգաններում եւ հյուսվածքներում, թունավոր ներգործություն է ունենում։ Պրոֆեսորը հավաստիացրել է, որ սննդաբաժինը կարող է ապահովել օրգանիզմի՝ տարբեր վիտամինների եւ հանքանյութերի պահանջմունքը, ուստի առանց բժշկի նշանակման սննդային հավելումների դիմելու հարկ չկա

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան